Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Մի՞թե «Մեր տունը» դարձավ «Հարսնաքար». Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոց

Սփյուռք

Մի՞թե «Մեր տունը» դարձավ «Հարսնաքար»

Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցը դատապարում է Վահե Ավետյանի սպանությունը

Հունիսի 17-ին «Հարսնաքար» Ռեստորանում, որը պատկանում է պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, գազանաբար ծեծի է ենթարկվել եւ հունիսի 29-ին մահացել է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի մայոր Վահե Ավետյանը։ ՀՀ դատական համակարգը կընտրի Քրեական Օրենսգրքի համապատասխան հոդվածը եւ կտա եղածի իրավական գնահատականը, սակայն համաժողովրդական ըմբռնումը մեկն է՝ օլիգարխի թիկնազորի կատաղած շները «Հարսնաքարում» ՍՊԱՆԵԼ ԵՆ 33-ամյա երիտասարդին։ Նրա անմեղ ձագուկները որբ են մնացել, պատերազմող երկրի բանակն էլ բժիշկ է կորցրել։

Այս գիտակցումն է հարուցել համայն հայության՝ այդ թվում Հայրենիքից հեռու ապրող հայերի վրդովմունքը։ Այս գիտակցումն է ստիպում հիշել նմանօրինակ զարհուրելի ուրիշ դեպքերը եւ մեկ ընդհանրության մեջ դիտել ահավոր իրողությունը։ Սա նաև պարտադրում է մեզ հարց տալ՝ ո՞րն է իսկական Մայր Հայաստանը, որի մասին քարոզներ ենք կարդում մեր զավակներին, եւ ինչո՞ւ է այն այդքան տարբերվում «Հարսնաքարստանից», որտեղից ստացվող սահմռկեցուցիչ լուրերը անվերջ փորձում ենք կոծկել, «խմբագրել», թաքցնել մեր երեխաներից։

Մենք՝ դրսում ուծացման դեմ պայքարող, Մեծն Մեսրոպի Սուրբ Գյուտը հայ մանուկներին մեր համեստ կարողությունների սահմաններում փոխանցող ուսուցիչներս, ամեն անգամ բարոյական ծանր ընտրության առաջ ենք կանգնում՝ աշակերտին ասել, որ հերթական ողբերգությունը սոսկ չար դիպվա՞ծ է, թե՞ այլևս առօրեական երեւույթ և օրինաչափություն։

Պրահայի հայ համայնքի դպրոցը շաբաթ օրերին է աշխատում երեխաների հետ՝ Կառլովի համալսարանի կողմից վեհանձնաբար տրամադրված լսարաններում, ինչի համար մի կոպեկ էլ չի վճարում։ Անչափ շնորհակալ ենք նաեւ ՀՀ Կրթության եւ Սփյուռքի նախարարություններին դպրոցին դասագրքեր տրամադրելու համար։

Մենք ամեն շաբաթ օր երեխաներին պարտադրում ենք կանգնել Եռագույնի ներքո եւ կատարել «Մեր Հայրենիք»–ը, ասել «Հայր Մերը» , ամեն շաբաթ պատմում ենք Հայոց հրաշալիքների՝ Սուրբ Էջմիածնի, Տաթեւի վանքի, Արարատ լեռան, քաղաքամայր Երեւանի, խաչքարերի մասին, պատմում ենք Ավարայրի, Հայոց ցեղասպանության, Սարդարապատի, Արցախի պատերազմի, Մայիս 28-ի եւ Սեպտեմբեր 21-ի մասին։

Նկատողություն ենք անում դասամիջոցներին չեխերեն խոսելու համար, զայրանում և պահանջում ենք չկապկել հայոց հեռուստաէկրարից հորդող գարշելի արտահայտություններն ու դարձվածները։ Փորձում ենք ժողովրդական երգ ու պար սովորեցնել։

Համոզում ենք, որ իսկական Հայաստանը Չարենցն է, Թումանյանն է, Սեւակը, Տերյանը, Վիկտոր Համբարձումյանը, Արցախը պաշտպանող շարքային մարտիկը, սահմանամերձ բնակավայրը չլքող գյուղացին, պետական գրասենյակում կաշառք մերժող պաշտոնյան, բնապահպանը, երկրի ցավով ապրող Ֆեյսբուքի դարաշրջանի ազնիվ երիտասարդը։

Բայց նրանք՝ համակարգիչներով զինված 21-րդ դարի մեր զավակները, երբեմն հարցեր են տալիս՝ իսկ ովքե՞ր են «Նեմեց Ռուբոն», «Չոռնի Գագոն» , «Լֆիկը» և էլի հազար մականուն... Նրանք հարցնում են, թե ինչո՞ւ են վատ ապրում իրենց ազգականները Հայաստանում, ինչո՞ւ են «լավ» ապրում գերարդիական «ջիփերով եւ ախրանայով ֆռֆռացող» տգետները։ Գուցե ճիշտը մականո՞ւն ունենալն է և անտառաճանա՞չ լինելը։

Եթե նյութական հարստություն, դիրք, «հեղինակություն» և ազդեցություն ապահովելու համար բավական է ունենալ պիրկ մկաններ, դաժանություն եւ չունենալ հոգին ու հոգևորը, էլ ինչո՞ւ նեղություն քաշել և ժամանակ վատնել, սովորել, կարդալ, էլ ինչո՞ւ ազնիվ լինել, չէ՞ որ հայոց սերիալների «ճիշտ տղերքը» , ինչպես նաև իրական կյանքից վերը նշված մականունավորները, հենց դա՛ են ապացուցում։

Մի օր կմեծանան շաբաթօրյա դպրոցի աշակերտները։ Եվ եթե կդառնան անգութ մականունավոր ու փող կդիզեն, ապա մեզ հանդիպելուց՝ կհեգնեն, կասեն. «Տեսե՛ք, ես ի՛նչ կյանք ապահովեցի, իսկ դուք միամիտ-միամիտ ձեր սուտի-մուտի մեսրոպ մաշտոցներով ու թաթուլ կրպեյաններով էիք գլուխ արդուկում»։ Իսկ եթե դիրք ու «կշիռ» չապահովեն՝ էլի մենք, ուսուցիչներս, կլինենք մեղավոր, մեզ կնախատեն, թե «դոձիկ» ենք մեծացրել, անճարակ եւ անբաշար այս դաժան իրականության մեջ արևի տակ տեղ գտնելու համար...

Մի օր հարց կտան՝ ինչպե՞ս պատահեց, որ «Չոռնի Գագո» կոչեցյալը... ծեծեց Նախագահի աշխատակցին, ազատեց քաղաքապետի պաշտոնը, բայց մի քանի ամիս անց... Նախարար դարձավ։ Կհարցնեն՝ մի՞թե դա զրնգուն ապտակ չէ Նախագահի Ինստիտուտին, ասել է թե՝ Հայոց Գահին։ Եվ եթե Գահակալին են ստիպում կուլ տալ այդ զզվելի ու որեւէ ՆՈՐՄԱԼ պետությունում աներևակայելի վիրավորանքը, ապա ՆՐԱՆՔ ի՞նչ կանեն շարքային մարդու հետ։

Եվ մենք՝ ուսուցիչներս, կարմրած, ապուշ կտրած ու շփոթված, կսկսենք անհոդաբաշխ կմկմալ, թե «ներողամիտ լինենք, երեխաներ, դեմոկրատիա նոր ենք կառուցում, սխալներն անխուսափելի են, ոչինչ, վերջը լավ կլինի, միեւնույն է, մեր երկիրը լավն է»։

Իսկ իրենք՝ մեր զավակները, դաժանաբար կշպրտեն մեր երեսին. «Շարքային մարդու հետ ՆՐԱՆՔ կանեն այն, ինչ արեցին Վահե Ավետյանի հետ »Եվ այլեւս չեն արձագանքի «Արի տուն» կոչին, որովհետեւ այդպիսի «տունը» վանում, սարսափ է ներշնչում։

Մեր Տունը կայացնելու համար Հայաստանին անհրաժեշտ է նոր արժեհամակարգ, պետք են արդար ընտրություններ, ազնիվ քաղաքական-տնտեսական փոխհարաբերություններ, դաժանության ամբողջական մերժում եւ օրենքի գերակայություն։

Այդ ժամանակ միայն դրսում ապրող մեզ զավակները կասեն. «Բա՛վ է դեգերենք օտարության մեջ, ՄԵՐ ՏՈՒՆԸ ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅԻ ՏՈՒՆ Է, այնտեղ այլեւս չկա «հարսնաքար», այնտեղ գողն ու ավազակը բանտում վերադաստիարակվում են, իսկ ազնիվ մարդն աշխատում եւ իր արդար քրտինքով արժանապատիվ կյանք ստեղծում, շենացնում է Երկիրը, և բոլորն Օրենքի առաջ հավասար են, եկեք ՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ ՄԵՐ ՏՈՒՆ»։

ՊՐԱՀԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱԲԱԹՕՐՅԱ ԴՊՐՈՑԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՄԱՅՈՐ ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՊԱՏԺԵԼ ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ:

Արմեն Քոլոյան, Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցի պատասխանատու,

Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցի ուսուցիչներ

8 հուլիսի, 2012թ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված