Վերջին ժամերին մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող կեղծ էլեկտրոնային նամակներ. Նազելի Բաղդասարյան
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը տեղեկացնում է.
«Վերջին ժամերին մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ։ Դրանցում որպես ուղարկող նշված էլեկտրոնային հասցեն՝ [email protected]ը, երբևէ չի պատկանել ինձ և չի օգտագործվել իմ կողմից՝ ո՛չ աշխատանքային, ո՛չ էլ անձնական հաղորդակցության նպատակներով։
Հետևաբար, նշված հասցեից տարածված ցանկացած հաղորդագրություն կամ նամակ կեղծ է և որևէ առնչություն չունի ո՛չ ինձ, ո՛չ էլ ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ։
Ընտրություններին մնացել են հաշված օրեր, և ակնհայտ է, որ այս փուլում նմանատիպ ապատեղեկատվության, կեղծիքների և մանիպուլյատիվ գործողությունների պակաս չենք զգալու»։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru