Նախկինում երեխաների համար ապրուստի միջոցն էր դեֆիցիտ, հիմա` անվտանգությունը (տեսանյութ) Բերե՛ք հակափաստարկողներին, բոլորին «նոկաուտ անեմ», ուղարկեմ տներ՝ բուժվելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Լիտվան կդադարի գոյություն ունենալ․ ՌԴ. Նոր կարգ՝ ՀՀ-ից ՌԴ ներմուծվող ապրանքների համար (տեսանյութ) Կիևից սահմռկեցուցիչ տեսանյութ․ հարվածի հետևանքները ցնցել են համացանցը (տեսանյութ) Ուղիղ․ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ասուլիսը (տեսանյութ) Ռուբիոն և Միրզոյանը համաձայնագիր են ստորագրել հազվագյուտ մետաղների վերաբերյալ Նախաստորագրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր, ստորագրվել է երկկողմ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ՀՀ կառավարությունը միջազգային արբիտրաժում հաղթել է «Սանիթեք» ընկերությանը Global HackAtom-2026-ը՝ Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) ԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում Միրզոյանն ու Ռուբիոն հանդես են գալիս համատեղ հայտարարություններով․ ՈւՂԻՂ ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն հանդես են գալիս մամուլի համար հայտարարություններով 

Տեր-Պետրոսյանի հրաժարականը՝ ըստ Քոչարյանի (մաս 3-րդ)

Քաղաքական

Hraparak.am-ը շարունակում է ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի գրած «Կյանք և ազատություն» գրքում հատվածներ։ Այժմ ներկայացնում եքն գրքում ներկայացված Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատմության վերջին՝ երրորդ մասը։

Իմ հիշողության մեջ դեռ թարմ էր մեր վերջին հանդիպումներից մեկը՝ Սերժի հետ նրա զրույցից մեկ-երկու շաբաթ առաջ:Երբ հերթական անգամ փորձեցի համոզել Տեր-Պետրոսյանին, որ հրաժարվի ընդունած որոշումից, նա հանկարծ կտրուկ փոխեց խոսակցության թեման ուսկսեցհիշելիրվաղեմի թաքուն վիրավորվածությունները: Շատ զարմացա. նրա ասած դեպքերի կեսն անգամ չէիհիշում: Եվ այստեղ Տեր-Պետրոսյանը հանեց մի ծանր նոթատետր, բացեց ուսկսեց կարդալ, թե իր կարծիքով՝ երբ ուինչպես եմ սխալ վարվել ու նեղացրել իրեն: Մանր, համաչափ ձեռագրով էջեր էին. այ, այնտեղ ինչ-որ բան այն չեմ արել, այստեղ այն չեմ ասել… Պատկերացնել անգամ չէի կարող, որ իմ այդ քայլերն ու բառերը ինչ-որ կերպ կարող էին նեղացնել նրան: Բացի դրանից՝ Տեր-Պետրոսյանն ասում էր, որ վարչապետ դառնալով՝ բավականաչափ հարգանքով չեմ վերաբերվել նախագահին, նրա հետ չեմ համաձայնեցրել բազմաթիվ գործողություններ, այդ թվում և կադրային նշանակումներ:

Եվ դա պարզ ճշմարտություն էր:

Չէ՞ որ ամենասկզբից, մինչ տեղափոխվելու համաձայնություն տալս, զգուշացրել էի՝ պատրաստ եմ վարչապետ դառնալ միայն լիարժեք ինքնուրույնության պայմանով: Իսկապես, իմ հայեցողությամբ էի պաշտոնների նշանակում մարդկանց, բայց իմ իրավասությունների և լիազորությունների շրջանակներում: Նոթատետրում նաև գրառում կար այն դեպքի մասին, երբ նա ինձ խնդրել էր հեռացնել մաքսային ծառայության պետին, իսկ ես հրաժարվեցի: Ունույնիսկմի հին պատմություն իմ նշանակած մի պաշտոնյայի մասին, որը տարիներ առաջ՝ 1989 թվականին, սուր հոդված էր գրել ՀՀՇ-ի դեմ: Ինձ ապշեցրեց, թե այս տարիների ընթացքում ինչ հետևողականությամբ է հավաքել վիրավորանքներն ումանրակրկիտ գրի առել դրանք:

-Լևոն, դու այս ամենը միշտ գրի ես առնո՞ւմ: Ինչի՞ համար:

-Որ հիշեմ. չէ՞ որ պատմաբան եմ: Այդ ժամանակ ասացի նրան.

-Գիտե՞ս, եթե ժամանակի ընթացքում որևէ բացասական բան մոռացվում է, նշանակում է՝ այնքան էլ կարևոր չէ և պիտի մոռացվի: Հիշողության կառուցվածքն է այդպես. անկարևորը ջնջվում է: Ի՞նչ իմաստ ունի կուտակել ու պահել վիրավորանքները՝ դրանք ժամանակին բաց թողնելու փոխարեն:

Տեր-Պետրոսյանի նոթատետրն անջնջելի տպավորություն թողեց ինձ վրա:

Լսելով «անգլիական թագուհու» մասին՝ անմիջապես հիշեցի այդ վարքամատյանի մասին ու ասացի, որ չի կարելի համաձայնել նախագահի առաջարկի հետ: Հին վիրավորանքների այդպիսի բեռով համատեղ աշխատանք չի ստացվի: Հասկանում էի, որ ցանկացած անհաջողություն, ցանկացած ժամանակավոր խնդիր, որիհետ կբախվենք, էլ ավելի կսրի իրավիճակը և կհրահրի նորհակամարտություն, իսկ հինն այդ ընթացքում չիվերանա: Ու ես ասացի. «Ոչ: Կա՛մ ինձ կազատի հրամանով, կա՛մ ինքը կհեռանա»:

Վազգեն Սարգսյանը գրեթե նույնն ասաց. «Թող ինձ էլ ազատի աշխատանքից, և այդ ժամանակ մեր ձեռքերը լրիվ ազատ կլինեն. կպայքարենք արդեն ոչ մեր պաշտոններում»: Իսկ եթե չլիներ չարաբաստիկ նոթատետրը, հնարավոր է՝ իրավիճակը միանգամայն այլ կերպ զարգանար: Մնում էր մեր պատասխանը փոխանցել Տեր-Պետրոսյանին: Բայց դրանից առաջ պետք էր որոշել մի կարևոր հարց. ենթադրենք՝ նա հեռանում է: Այդ դեպքում ո՞վ կլինի նախագահ: Եվ այստեղ պարզվեց ամենահետաքրքիրը. մեզնից ոչմեկը չի ուզում նախագահ դառնալ: 

Ըստ գործող Սահմանադրության՝ նախագահ դառնալու համար պահանջվում էր Հայաստանի քաղաքացիության և Հայաստանում բնակվելու տասնամյա ցենզ: Երեքիցս միայն Վազգենն էրտասը տարուց ավելի ապրելՀայաստանում: Բայց երբ նրան ասացի, որ այլընտրանք չունենք, ևինքը ստիպված է լինելու առաջադրվել Լևոնի հրաժարականի դեպքում, կտրուկ հրաժարվեց: «Ե՞ս: Ո՜չ: Ի՜նչ եք ասում: Ես բոլորովին պատրաստ չեմ: Չեմ անի»: Պարզ էր, որ ցուցադրական մերժում չէ. նա իսկապես հոգեբանորեն պատրաստ չէր այդպիսի պատասխանատվության: Իսկ ես բոլորովին վերջերս էի Հայաստան տեղափոխվել:

Սկսեցինք մտածել:

Մեզ պետք էր մարդ, որը կկարողանար հաղթել ընտրություններում: Ընդ որում՝ ղարաբաղյան վեճի առումով պիտի կիսի մեր դիրքորոշումը, այլապես այս ամենը իմաստ չեն ունենա: Բայց հայտնի հանրային գործիչների մեծամասնությունն այն ժամանակ Տեր-Պետրոսյանի կողմից էին: Մենք ունեինք նաև չքաղաքականացված նախարարներ, բայց նրանցից որևէ մեկին բարդ ընտրական գործընթացով անցկացնելը հեշտչէր լինի: Եվ այստեղ Վազգեն Սարգսյանը հիշեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին[1]: «Իսկ եթե նրա՞ն փորձենք: Ամեն դեպքում, այն ժամանակ փոխնախագահ է եղել»: Իսկապես, անկախ Հայաստանի սկզբնական շրջանում փոխնախագահի պաշտոն կար, և այն զբաղեցնում էր Գագիկ Հարությունյանը: Հետագայում այդ պաշտոնը լուծարվեց, իսկ Հարությունյանը նշանակվեց Սահմանադրական դատարանի նախագահ: Մենք համաձայնեցինք, որ վատ տարբերակ չէ: Գագիկը զգույշ մարդ է, մասնագիտությամբ տնտեսագետ, ղեկավար աշխատանքի փորձով. սովետական ժամանակներում՝ մինչ փոխնախագահ նշանակվելը, աշխատել էր Կենտկոմում: Գագիկն ապրում էր այնտեղ, որտեղմենք՝ ամառանոցում, ու երեքով անմիջապես գնացինք նրա մոտ: Բացատրեցինք Գագիկին, որ Տեր-Պետրոսյանի հետ հակամարտությունը շատ հեռուն է գնացել, ու եթե նա հետքայլ չանի, կմնա միայն մեկ ելք. կա՛մ մենք կհեռանանք, կա՛մ նա: Ու որ մինչ Տեր-Պետրոսյանին այդ ընտրության առաջ դնելն ուզում են հասկանալ, թե ով կարող է զբաղեցնել նրա տեղը: Ասացինք, որ իրեն համարում ենք ամենահարմար թեկնածուն: Չէի ասի, թե Հարությունյանն ուրախացավ: 

Նրա համար մեր առաջարկը լրիվ անսպասելի էր, ակնհայտորեն շփոթվեցու երկարաշունչ, անորոշ և ոչ այնքան հասկանալի պատասխան տվեց: Ինձ նրա պատասխանը երկիմաստ թվաց, ավելի շատ՝ բացասական, որը մեկնաբանության տեղիք էր տալիս: Մտածեցի, որ շատ զգույշ մարդ լինելով՝ հավանաբար ցանկանում է ծանրութեթև անել իրավիճակը: Կարելի էր հասկանալ նրան. մարդը հանգիստ զբաղեցնում է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը և օրենքով կարող է մինչև յոթանասուն տարեկանը մնալ այդ պաշտոնում: Չի կարելի հեռացնել նրան, մի խոսքով՝ գործնականորեն ցմահ խաղաղ նավահանգիստ է երաշխավորված, ու հանկարծ առաջարկում են վերադարձ ակտիվ քաղաքականություն, ընդ որում՝ բավական բուռն ժամանակներում: 

Բայց, ինչպես պարզվեց, տարբեր կերպ էինք հասկացել նրան: Գագիկի հետ խոսակցությունից հետո Վազգենը շատ ուրախ էր, որ նա համաձայնել է: Նույն կարծիքին էր նաև Սերժ Սարգսյանը:

- Ի՜նչ եք ասում, տղե՛րք: Ախր ո՛չ համաձայնեց, ո՛չ հրաժարվեց,- փորձում էի սթափեցնել նրանց:

-Չէ, դու լրիվ սխալ ես հասկացել:

- Կհրաժարվի: -Չէ՛, չի հրաժարվի:

- Զգում եմ, որ կհրաժարվի. այնպիսի զգացողություն չունեմ, որ միանշանակ համաձայնել է: Նրա համար անսպասելի էր, ու ամեն կերպ խույս էր տալիս, ի վերջո, երկիմաստ պատասխան տվեց, բայց հաստատ համաձայն չէր:

Հարությունյանի հետ խոսակցությունից հետո հանդիպեցինք խորհրդարանի ղեկավար Բաբկեն Արարքցյանի հետ ու պատմեցինք նրան, որ մտադիր ենք ընտրության առաջ դնել Տեր-Պետրոսյանին: Հիշեցրինք Բաբկենին, որ նախագահի հրաժարականից հետո մինչև ընտրություններ նրա գործառույթները դրվելու են խորհրդարանի նախագահի վրա. այն ժամանակ Սահմանադրությունը հենց այդպիսի սխեմա էր ենթադրում: Իսկ եթե խորհրդարանի նախագահը հրաժարվում էր, լիազորություններն անցնում էին վարչապետին: Բաբկենը հասկանում էր, որ իրադարձությունների այդպիսի զարգացման հավանականությունը բավական մեծ է, ու ծանր էր տանում այդ ամենը:

Մեր դիրքորոշման մասին Տեր-Պետրոսյանին հայտնեց Սերժ Սարգսյանը: Դա վերջնագիր չէր, մենք անառարկելի պահանջներ չէինք դնում ու ոչնչով չէինք սպառնում: Ուզում էինք ազատության հասնելու միջոց գտնել և անել այն, ինչ անհրաժեշտ ենք համարում: Նրան ընտրության հնարավորություն տվեցինք. «Դու նախագահ ես և իրավունք ունես ազատել մեզ: Ուստի կա՛մ մեզ ազատիր աշխատանքից, կա՛մ ինքդ հեռացիր»: Սերժի հետ զրույցից տառացիորեն օրեր անց Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հեռուստաուղերձով: Նա հայտարարեց իր հրաժարականի մասին, բայց չկարողացավ զերծ մնալ գնահատականներից:

Նրա ելույթի հիմնական դրույթն էր՝ «Խաղաղության կուսակցությունը հեռանում է, գալիս է պատերազմի կուսակցությունը»: Այդպես հրաժարական տվեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Տեր-Պետրոսյանի հրաժարականից անմիջապես հետո շտապեցինք Գագիկ Հարությունյանի մոտ, որպեսզի քննարկենք առաջիկա արտահերթ նախագահական ընտրությունների մանրամասները, և հանկարծ… Նա կտրուկ հրաժարվեց մասնակցել՝ հավաստիացնելով, որ սխալ ենք հասկացել իրեն.

-Ո՜չ: Ի՞նչ եք խոսում: Ես չեմ ասել, որ համաձայն եմ: Նրա մոտից դուրս եկանք ցնցված, սրտնեղած ու շփոթված, բոլորից շատ ցավում ու բարկանում էր զգացմունքային Վազգենը: Ես փորձում էի հնարավորինս հանգստացնել նրան.

«Լսի՛ր, բայց նա իսկապես չի համաձայնել: Ուղղակի դուք այն ժամանակ լսեցիք այն, ինչ ուզում էիք լսել: Ես այն ժամանակ էլ միանգամից ասացի, որ հրաժարվելու է»:

Եվ այսպես, մենք նախագահին մղեցինք հրաժարականի որոշում ընդունելու, մինչդեռ պատկերացում անգամ չունեինք, թե ով է լինելու առաջիկա ընտրությունների թեկնածուն:

-Վազգե՛ն, ելք չկա, ստիպված ես դու գնալ,- ասացի: Վազգենը շատ զգացմունքային արձագանքեց, համարյա հիստերիայով, ոչ նորմատիվային բառապաշարի զգալի չափաբաժնով:

«Ո՛չ, չեմ կարող: Պատրաստ չեմ, չեմ գնա»:

Նա շատ ծանր էր տանում Տեր-Պետրոսյանի հետ խզումն ու չէր պատկերացնում, որ կարող է զբաղեցնել նրա տեղը: Համոզելն անիմաստ էր:

-Դո՛ւ: Դու պիտի գնաս: Մեզնից միայն դու ես պատրաստ այդ պաշտոնին,- գոռում էր նա:

-Ախր ո՞նց գնամ: Տասնամյա ցենզ չունեմ, չեմ կարող՝ ըստ Սահմանադրության: Դա մշտական գլխացավանք կդառնա: Անընդհատ առաջ կգա լեգիտիմության հարցը:

-Ուրիշ մարդ չկա: Հո չե՞նք գնալու Լևոնի մոտ, խնդրենք, որ վերադառնա: Ուրիշ էլ ո՞վ պիտի առաջադրվի նախագահի թեկնածու, եթե ոչ դու: Փակուղային իրավիճակ էր: Մենք նախաձեռնեցինք նախագահի հրաժարականը, բայց հանկարծ պարզվեց, որ պատրաստ չենք փոխարինել նրան: Երկիրը եռում է, պետք է ինչ-որ բան անենք ու՝ շատ շտապ: Ես գիտակցում էի հսկայական պատասխանատվությունը, որը չէինք կարող դնել ուրիշի վրա:

-Լսե՛ք, ես կհամաձայնեմ, բայց մի պայմանով. եթե հստակ հիմնավորվի, այդ թվում և Սահմանադրական դատարանում, որ լեգիտիմության հետ կապված ոչ մի խնդիր չի ծագի:

Վազգենն ուրախացավ և արդեն պատրաստվում էր վերադառնալ Գագիկ Հարությունյանի հետ խորհրդակցելու, բայց հասկացավ, որ արդեն կեսգիշեր է ու զրույցը հետաձգեց մինչև առավոտ: Ես նորից կրկնեցի, որ չեմ համաձայնի, մինչև չտեսնեմ համոզիչ հիմնավորում առ այն, որ ընտրություններին իմ մասնակցությունը լեգիտիմ կլինի: Դրանով էլ այդ օրը բաժանվեցինք: Հաջորդ մի քանի օրերին խիստ զբաղված էի կառավարությունում. չէ՞ որ դեռ վարչապետ էի, իսկ նախագահի հրաժարականի պայմաններում անհրաժեշտ էր ցույց տալ, որ կառավարությունը շարունակում է կատարել իր գործառույթները և վերահսկում է ամեն ինչ: Այդ ընթացքում շարունակվում էին իշխանության վերադասավորման շուրջ ծավալվող դրամատիկ իրադարձությունները:

Մի գիշերվա ընթացքում իշխող «Հանրապետություն» խմբակցությունից մոտ քառասուն պատգամավոր տեղափոխվեցին «Երկրապահ» խմբակցություն. այդպես ՀՀՇ-ն զրկվեց խորհրդարանի հանդեպ վերահսկողությունից և մնաց փոքրամասնություն: Իսկ հրաժարականից ևս մեկ օր անց հեռացավ խորհրդարանի ամբողջ ՀՀՇ-ական ղեկավարությունը: Իսկ մենք, հակառակը, ստացանք աշխատանքի համար անհրաժեշտ խորհրդարանական մեծամասնություն: Իմ գրաֆիկն այնքան խիտ էր, որ ուղղակի մոռացության տվեցի Վազգենի հետ զրույցը: Որոշեցի, որ եթե հիմնավորումների առումով ոչինչ չստացվի, ամեն դեպքում նրան կհամոզենք մասնակցել ընտրություններին: Իսկ երկու օր անց՝ երեկոյան կողմ, եկավ երջանիկ Վազգենը: Պարզվեց՝ վաղ առավոտից հավաքել է իրավաբանների, բացատրել նրանց իրավիճակը ու խնդրել է ելք գտնել: Եվ նրանք լուծում էին գտել. այն զարմանալիորեն պարզ էր: 1998 թվականն էր: Հայաստանն անկախություն էր ստացել 1991-ին, ինչից հետևում էր, որ ֆորմալ առումով երկրում ո չոք դեռ տասը տարի չէր ապրել:

Բացի դրանից՝ Սովետական Միությունում Հայաստանի առանձին քաղաքացիություն չկար, կար միասնական սովետական երկրի մեկ ընդհանուր քաղաքացիություն, և այս առումով բոլորը հավասար էին՝ թե՛ նրանք, ովքեր ապրել էին Հայաստանում, թե՛ նրանք, ովքեր ապրել էին Ղարաբաղում: Ապա իրավաբանները հղում էին արել 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելու որոշմանը, որը ֆորմալ առումով ոչ ոք չէր չեղարկել:

Ես մի քանի անգամ ուշադիր վերընթերցեցի նրանց եզրակացությունը, և փաստարկներն ինձ համոզիչ թվացին: Հիմա անհրաժեշտ էր սկսել արտահերթ նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Ես սրտանց ուզում էի, որ Բաբկեն Արարքցյանը մնա խորհրդարանի նախագահ, բայց չկարողացա համոզել: Նա հեռացավ ուղղակի որպես համերաշխության նշան կամ գուցե այլ ծանրակշիռ պատճառներ ուներ, չգիտեմ: Մնալու իմ խնդրանքներին ի պատասխան՝ ասաց.

-Ո՛չ, չեմ կարող: Լևոնի հետ եկել եմ, միասին ենք անցել այս ամենի միջով, ու նրա հետ էլ պիտի գնամ: Խորհրդարանի նախագահ ընտրեցին Խոսրով Հարությունյանին: Նախկինում նա կարճ ժամանակ զբաղեցրել էր Հայաստանի վարչապետի պաշտոնը և խորհրդարանական աշխատանքի որոշակի փորձ ուներ:

Սակայն Խոսրովն անմիջապես հրաժարվեց փոխարինել նախագահին, և ես՝ որպես վարչապետ, Սահմանադրության համաձայն դարձա երկրի ղեկավարի պաշտոնակատար: Ափսոսանքով ընդունեցի Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Մանուշակ Պետրոսյանի հրաժարականները: Երկուսի հետ էլ խոսեցի և խնդրեցի շարունակել պաշտոնավարել: Բագրատի հետ, որը ինտելեկտուալ և շփման մեջ հաճելի մարդ է, ջերմ հարաբերություններ էի հաստատել դեռևս այն ժամանակ, երբ ապրում էի Ղարաբաղում. նա հաճախ էր լինում մեզ մոտ:

«Լսի՛ր,- ասացի նրան,- դու Կենտրոնական բանկի առաջին նախագահն ես, այս ինստիտուտը քո օրոք է կայացել: Եվ միշտ ասել ես, որ ԿԲ-ն ոչ մի դեպքում չպիտի քաղաքականացվի: Հիշո՞ւմ ես մեր խոսակցությունները»: Նա հիշում էր: «Այդ դեպքում ինչպե՞ս հասկանամ քեզ: Եթե քաղաքական մարմին չէ, ինչո՞ւ ես հեռանում: Չէ՞ որ հիմա քո քայլը հակասում է այն ամենին, ինչ ասում էիր Կենտրոնական բանկի դերի ու անկախության մասին»: Նա համաձայնեց. «Ընդհանուր առմամբ, այո՛, իրավացի ես: Բայց չեմ կարող, պիտի գնամ…»:

Նմանատիպ խոսակցություն ունեցա նաև Մանուշակի հետ, որը նույնպես միշտ ասում էր, որ «Հայաստան» հիմնադրամը չպիտի քաղաքականացվի, որ հիմնադրամի խնդիրը համահայկական խնդիրների լուծման շուրջ ամբողջ սփյուռքի հնարավորությունների համախմբումն է: Հենց այդ պատճառով բոլոր ավանդական հայկական կուսակցություններն ու եկեղեցիները պետք է ներկայացված լինեն և ակտիվորեն աշխատեն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում: Չգիտեմ՝ հետո զղջացել են թե ոչ, բայց ընտրությունը նրանցն էր, և մեր ճանապարհները բաժանվեցին: Ես առաջ էի նայում, իսկ առջևում ինձ կլանող, մոբիլիզացնող, դրամատիկ իրադարձություններով լի կյանք էր սպասում Հայաստանի նախագահի պաշտոնում:

Առջևում, սակայն, նախընտրություններ էին: Եվ անսպասելիորեն հայտնվեց ընտրություններում իմ լուրջ ընդդիմախոսը:

Հարությունյան Գագիկ Գարուշի (ծնվ. 1948 թ.) – հայ պետական գործիչ: 1991 թ.՝ ՀՀ փոխնախագահ, 1991-1992 թթ.՝ ՀՀ վարչապետ, 1996-2018 թթ.՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Արտահոսած փաստաթղթեր» առանց ապացույցների․ ո՞վ է կանգնած Хроника Кавказа-ի հետևում և ինչպե՞ս այն տարածվեց Հայաստանում«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նամակը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից Զորահանդեսի շրջանակում մայիսի 27-ի առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ Չեխիայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի զինամթերքի մատակարարման ծրագրի մասնակիցների թիվը կիսով չափ կրճատվել էՆԳՆ-ից ասում են՝ այսօրվա դանակահարությունը պարտքի պատճառով էր Մեծ Բրիտանիայի ՄՏՕ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ լցանավի վրա կրակ բացելու մասին«Առաջին անգամը չէ, որ իմ անունն օգտագործում են քաղաքական խաղերում։ Ուզում եմ ընդգծել, որ դա կատարյալ սուտ է ու բամբասանք»․ ՍողոմոնյանԼավրովը Ռուբիոյին հայտնել է Կիևում հարվածների պատճառներըԳիտնականները բացահայտել են՝ ինչպես է ինֆարկտը ազդում ուղեղի աշխատանքի վրաMazda մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտակա խանութի պատին և կայանած Mercedes-Benz-ին․ ՆԳՆ Ferrari-ն ներկայացրել է իր առաջին ամբողջովին էլեկտրական մեքենանԳրոսսին շնորհավորել է Տոկաևին ատոմային էներգիայի զարգացման մեկնարկի կապակցությամբՍտոմատոլոգը բացատրել է՝ ինչու պետք չէ ամաչել ատամնաբույժի մոտ հազվադեպ գնալուցՄարդիկ,որոնք տառականի նման մտել էին իրենց պուճախը՝ Փաշինյանը գլխներին «չբամփի»,հիմա մեզ են մեղադրումՈւկրաինայում դատախազությունը Յուլիա Տիմոշենկոյի գործը ուղարկել է դատարանԲորտուղեկցորդուհին թռիչքից առաջ հինգ բաժակ գինի է խմել և կորցրել աշխատանքըՆիկոլը ո՞նց կարող է, բացի իրենից, որևէ մեկին սիրել. ամբողջ դեմքից թույն ու թարախ ա թափում․ ՎարդանյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըՆիդեռլանդները Ուկրաինային կնվիրաբերի ավելի քան 60 անօդաչու թռչող սարքերի շահագործման համարԱդրբեջանում արտադրված շինանյութ է բերվել Հայաստան Կոտայքի մարզում վիճшբանությունն ավարտվել է դшնակահարությամբ․ 50-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մшհացել է Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածների մասինՄեդվեդևը հիշեցրել է Զելենսկուն նրա կարմիր բանակում ծառայած պապի մասինՈւնայնամտություն է սանձազերծված բռնաճնշnւմները հիմնավորել Հայոց Եկեղեցու բարենորոգման ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ․ Վեհափառ Հայրապետ Թրամփի հայտարարություններում հակասություն են տեսել Իրանի թեմայովԿառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու գործընթաց․ Ռոմանոս ՊետրոսյանՆյարդաբանը նշել է՝ ինչպես ազատվել տրանսպորտում սրտխառնոցիցՆախկինում երեխաների համար ապրուստի միջոցն էր դեֆիցիտ, հիմա` անվտանգությունը (տեսանյութ)Ռուսաստանում նշել են «Օրեշնիկի» նոր հնարավոր թիրախները ՈւկրաինայումԷս մարդը ոչ խելք ունի, ոչ խիղճ, ոչ էլ հիշողություն․ Ռոբերտ Քոչարյան Հայաստանի հանրապետության անվտանգության գլխավոր երաշխավորը մեր զինված ուժերն են․ Գեղամ Մանուկյան Լուկաշենկոն «սարսափով» է արձագանքել Մոլդովայի և Ռումինիայի միավորման գաղափարինԶախարովան կոշտ արձագանքել է ճապոնացի լրագրողներինԵթե աշխարհում հանձնելու մրցույթ լիներ, վստահաբար այս իշխանությունը առաջին տեղը կգրավեր․ ԳրիգորյանԿիվուն մեկնաբանել է Մխիթարյանի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակը Ռուսաստանը բաց սպառնալիք է հնչեցրել Կիևին․ օտարերկրացիներին կոչ՝ լքել քաղաքըԲերե՛ք հակափաստարկողներին, բոլորին «նոկաուտ անեմ», ուղարկեմ տներ՝ բուժվելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ)Օդեսան պատրաստվում է պաշտպանության. Օդանավակայանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթ ստորագրվեցԻ վերջո ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ հայացքներ ունի Բյուրեղավանի համայնքապետըՍտեղծել են հիվանդություններին դիմացկուն կարտոֆիլի նոր տեսակՉինաստանը փորձում է փրկել տնտեսությունը․ տոկոսադրույքները կարող են հասնել պատմական նվազագույնիԵՄ-ն չի էվակnւացնի իր դիվանագետներին Կիևից և, ընդհակառակը, կավելացնի Ուկրաինային տրամադրվող ռшզմական աջակցությունը. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչԳազ, շուկա և ՀԱՊԿ․ Պետդուման սպառնացել է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետԲացահայտվել է Ալցհայմերի հիվանդության ռիսկի ոչ ակնհայտ նշանըԵվրոպայում Զելենսկիին մեղադրել են «բացահայտ ֆաշիզմի» մեջՉեմ ուզում՝ իմ թոռներին տանեն դեպի թուրքացում. բյուրեղավանցին՝ ընտրություններին մասնակցելու մասինԵթե տեսնեք Փաշինյանին՝ ինչ հարց կտաք. հարց՝ բյուրեղավանցունՈւզում էի նրան հարց տալ, բայց թիկնապահները հրեցին. արցախցին՝ Փաշինյանի քարոզարշավի միջադեպի մասին «Դատաստանի սառցադաշտի» հալոցքի նոր վտանգ են բացահայտել գիտնականներըՈւռուցքաբանը նշել է քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակներից մեկը
Ամենադիտված