Փաշինյան․ Արմեն Գրիգորյանը վերջին անգամ է ԱԽ քարտուղարի կարգավիճակով մասնակցում կառավարության նիստին
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ Արմեն Գրիգորյանն այդ նիստին վերջին անգամ է մասնակցում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի կարգավիճակով։
Այսպիսով, առաջիկայում սպասվում է ԱԽ քարտուղարի պաշտոնում փոփոխություն։ Ըստ Euromedia 24-ի տեղեկությունների՝ ՀՀ Անվտանգության խորհրդի նոր քարտուղար կնշանակվի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Միաժամանակ, պաշտոնական աղբյուրները դեռ չեն հաստատել Ալեն Սիմոնյանի՝ ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակման մասին տեղեկությունը։ Արմեն Գրիգորյանը 2021 թվականի օգոստոսից զբաղեցնում է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է