Զելենսկին խոսել է Թրամփի մասնակցությամբ նոր խաղաղության առաջարկի մասին
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման նոր առաջարկի մասին, որում առանցքային դեր է նախատեսվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար։ Այս մասին Զելենսկին ասել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Պատասխանելով հարցին՝ խոսքը լիովին նոր ծրագրի՞, թե՞ արդեն գոյություն ունեցող նախաձեռնության փոփոխված տարբերակի մասին է, Զելենսկին հրաժարվել է մանրամասներ ներկայացնել։ Նրա խոսքով՝ Կիևը ցանկանում է, որ ամերիկյան կողմն ավելի մեծ մասնակցություն ունենա խաղաղության ծրագրում։
Ուկրաինայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Թրամփի թիմին՝ խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքը շարունակելու պատրաստակամության համար։ Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ բազմիցս դիմել է ԱՄՆ վարչակազմին՝ Ուկրաինային «Պատրիոտ» հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռներ տրամադրելու խնդրանքով։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է