Facebook-ը հեռացրել է Ռուսաստանի հետ առնչություն ունեցող 1907 էջ
Աշխարհ
Facebook սոցիալական կայքը հեռացրել է Ռուսաստանի հետ առնչություն ունեցող 1907 էջ, մասնավորապես 1757 խումբ, 86 էջ և 64 օգտահաշիվ:
Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ նրանք բոլորը ներգրավված են եղել «ոչ հավաստի վարքի համակարգման» մեջ և զբաղվել են սպամի տարածմամբ: Բացի Ռուսաստանից, ջնջված էջերի մի մասն առնչություն է ունեցել Իրանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Կոսովոյի հետ։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ռուսական ու իրանական էջերը կապված չէին միմյանց հետ, սակայն կիրառում էին նման մարտավարություն` մարդկանց մոլորեցնելու համար ցանցում էջեր ստեղծելով: Սոցցանցը նաև նշել է, որ տարածվող նյութերը վերաբերում էին ուկրաինական լուրերին և քաղաքականությանը, Ղրիմին, Դոնբասի հակամարտությանը:
Ոչ մեծ քանակության էջեր տեղադրել են նյութեր ուկրաինական քաղաքականության վերաբերյալ: Հեռացված էջերի ադմինիստրատորները դրանք վարել են կեղծ օգտահաշիվներով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ