Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջ Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Հրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավոր Ինչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրը Օրվա խորհուրդ. նոյեմբերի 21 Երեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասին Հայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ Դեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերային «Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ Աբրահամյան Իրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համար Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում 

Ադրբեջանից ավելի քան 400 հազար հայ փախստականներից ոչ մեկը փոխհատուցում չի ստացել. ԱՀ ԱԳ նախարար

Արցախ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույց է տվել «Ազատ Արցախ» հանրապետական թերթին՝ նշելով, որ Արցախի և Ադրբեջանի իշխանություններն արմատապես հակադիր մոտեցումներ ունեն փախտականների և տեղահանված անձանց խնդրի հանդեպ Եթե Բաքուն փախստականների և ներքին տեղահանված անձանց հարցը դիտարկում էր գլխավորապես որպես քաղաքական կամ քարոզչական ինչ-որ դիվիդենտներ ստանալու գործիք, ապա Արցախում փախստականների խնդիրն ընկալել են որպես մարդասիրական խնդիր և հակամարտության ողջ ընթացքում ջանացել են թեթևացնել փախստականների  և ներքին տեղահանվածների կացությունը։ 

-Պարոն Մայիլյան, Ադրբեջանը փախստականների հարցը միշտ օգտագործել է որպես քաղաքական ճնշման գործիք։ Բաքուն շարունակում է համառորեն շրջանառության մեջ դնել հայերի կողմից «օկուպացված» տարածքների և «միլիոնավոր» փախստականների թեման։ Տարիներ շարունակ Իմիշլիում, Բարդայում վրանային ճամբարներ են գոյություն ունեցել։ Ի՞նչ միջոցներ են Արցախի իշխանությունները ձեռնարկում հայ փախստականների խնդրի լուծման համար։
 
-Փախստականների և ներքին տեղահանված անձանց խնդիրն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առանցքային հարցերից մեկն է։  Ընդ որում՝ պետք է նշել, որ տվյալ խնդրի առաջացումն Արցախի հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքի իրացման ուժային ճնշմանը միտված Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հետևանքն է։ Սա շատ կարևոր է՝ ինչպես ստեղծված իրավիճակի համար պատասխանատվության հարցի, այնպես էլ փախստականների և տեղահանված անձանց խնդրի լուծման մեթոդաբանության  տեսանկյունից։ Ակնհայտ է, որ նախ անհրաժեշտ է բացառել հակամարտության սկզբնապատճառը, իսկ այնուհետև անցնել նրա հետևանքների վերացմանը։

Արցախի և Ադրբեջանի իշխանություններն արմատապես հակադիր մոտեցումներ ունեն փախստականների և տեղահանված անձանց խնդրի հանդեպ։ Եթե Բաքուն փախստականների և ներքին տեղահանված անձանց հարցը դիտարկում էր գլխավորապես որպես քաղաքական կամ քարոզչական ինչ-որ դիվիդենտներ ստանալու գործիք, ապա Արցախում փախստականների խնդիրն ընկալել են որպես մարդասիրական խնդիր և հակամարտության ողջ ընթացքում ջանացել են թեթևացնել փախստականների  և ներքին տեղահանվածների կացությունը ։ Ի տարբերություն նավթային ռեսուրսներով հարուստ Ադրբեջանի` Արցախում փախստականների համար ցուցադրական վրանային ճամբարներ չեն ստեղծել ու այդ խնդիրը չեն քաղաքականացրել։ Արցախցիները հակամարտության զոհերի այդ կատեգորիային տանիքի տակ կյանքի համար նվազագույն պայմաններ են ապահովել։ Մինչ օրս մեր պետությունը առանց միջազգային աջակցության շարունակում է բնակարաններ կառուցել փախստականների, ինչպես նաև ներքին տեղահանվածների համար, ովքեր վերադարձել են օկուպացումից ազատագրված բնակության նախկին վայրեր: Մասնավորապես` Արցախի  Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի 2017-2020թթ. ծրագրի գերակա կետերից մեկն Արցախում ապաստան գտած՝ Ադրբեջանից հայ փախստականների սոցիալական խնդիրների լուծման հարցն է։

Ադրբեջանից հայ փախստականների հարցը մշտապես Արցախի Հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում է։ Դեռ ավելին, նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությունն արձանագրված է Արցախի Հանրապետության կառավարության ամենամյա ծրագրերում՝ որպես հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։
 
-Դուք ճիշտ նկատեցիք՝ առանց միջազգային աջակցության: Ադրբեջանից հայ փախստականները չունեն միջազգային կարգավիճակ, նրանք չեն օգտվում որևէ միջազգային ծրագրից՝ ի տարբերություն ադրբեջանական փախստականների։ Ադրբեջանից հայ փախստականների իրավունքները լիովին անտեսվում են միջազգային ատյանների կողմից։ Նրանք դա բացատրում են Արցախի Հանրապետության չճանաչված լինելու հանգամանքով։ Բայց ի՞նչ տարբերություն՝ փախստականներն ապրում են ճանաչված, թե՝ չճանաչված երկրում։ Փաստ է, որ նրանք կան, և փաստ է այն, որ նրանց իրավունքները խիստ սահմանափակված են եղել Ադրբեջանի կողմից. նրանք հալածանքների են ենթարկվել ազգային և կրոնական հատկանիշով, նրանց կյանքին վտանգ էր սպառնում… 

-Անշուշտ, իրավիճակը, որում` Արցախում ապրող փախստականները և ներքին տեղահանված անձինք լիովին մոռացված են միջազգային մասնագիտացված կազմակերպությունների կողմից, խիստ անբնական ու աղաղակող է։ Մենք համարում ենք, որ այդ մարդկանց միջազգային պաշտպանությունից և աջակցությունից զրկելը նրանց հիմնարար իրավունքների խախտում է։ Այդ դիրքորոշման մասին մենք բազմիցս իրազեկել ենք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ վերջերս ունեցած հանդիպմանը ես նշել եմ, որ Արցախի պարագայում ԵԱՀԿ-ն չպետք է սահմանափակվի բացառապես կարգավորման գործընթացով և առանց պատշաճ ուշադրության թողնի մարդկային հարթությունը։ Մասնավորապես, հանդիպմանն ընդգծել եմ, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը տևում է արդեն 27 տարուց ավելի, և այդ փաստը որոշակի պարտավորություններ է դնում ԵԱՀԿ-ի վրա,  որպեսզի հակամարտության չկարգավորվածության և Արցախը մեկուսացնելու Բաքվի շարունակական փորձերով պայմանավորված՝ հանրապետությունում ապրող մարդիկ, այդ թվում՝ փախստականները և ներքին տեղահանվածները, սահմանափակված չլինեն իրենց հիմնարար իրավունքներն ու ազատություններն իրացնելու հարցում։
 
-Վերջին շրջանում որոշ տեղաշարժեր են զգացվում Արցախում ապրող փախստականների հարցում։ Օրինակ, վերջերս Երևանում Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության ղեկավարը հնարավորություն ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացնել տվյալ կատեգորիայի անձանց խնդիրները։ Գիտեմ, որ Ձեր նախաձեռնությունն է։ Հակիրճ պատմեք հանդիպման բնույթի մասին։ 
 
-Սարասար Սարյանը ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին պատմել է Արցախում ապրող հայ փախստականների հետ կապված իրավիճակի մասին։ Նա նշել է, որ  Արցախի Հանրապետությունում շուրջ 30 հազար հայ փախստական է ապրում, ովքեր զրկված են միջազգային աջակցությունից և օգնությունից, այդ թվում՝ ադրբեջանական իշխանությունների դիրքորոշման պատճառով, որոնք խոչընդոտում են միջազգային մասնագիտացված կազմակերպությունների կողմից Արցախ այցելելուն։ Սարասար Սարյանը ԵԱՀԿ գործող նախագահին հրավիրել է այցելել Արցախ և տեղում ծանոթանալ Արցախում ապրող հայ փախստականների կացությանը։
 
-Ի՞նչ եք կարծում, կփոխվե՞ն արդյոք միջազգային կառույցների մոտեցումները Արցախում ապրող Ադրբեջանից հայ փախստականների հարցի հանդեպ։ Կարելի՞ է, արդյոք, հույսեր կապել այն բանի հետ, որ մեր փախստականները միջազգային կարգավիճակ կստանան, կկարողանան օգտվել միջազգային մարդասիրական ինչ-որ ծրագրերից և այդպես շարունակ։ 
 
-Չեմ կարծում, որ դա տեղի կունենա մոտ ժամանակներս, բայց, համենայնդեպս, մեր գերատեսչությունն ամեն բան անում է դրա համար, և դրա վառ ապացույցը ԵԱՀԿ գործող նախագահի հետ Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության ղեկավարի մեր նախաձեռնած հանդիպումն էր։ Հուսով եմ, որ Ադրբեջանից հայ փախստականների ներկայացուցիչների ձայնը լսելի եղավ։ Դրանից բացի մենք շփումներ ենք հաստատել Հայաստանի համանման կազմակերպությունների հետ։
 
-Անդրադառնանք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցային գործընթացին։ Գիտենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, ինչին Ադրբեջանի նախագահը կտրականապես չի համաձայնում կամ պայմաններ է առաջ քաշում, որ այդ պարագայում պետք է ներկա լինի նաև Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքը։ 
 
-Առաջին հերթին՝ անհրաժեշտ է նշել, որ բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը պաշտոնական Բաքվի՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ապահովելու պատրաստակամության աստիճանի ամենաճշգրիտ ցուցիչն է։ Այս համոզմունքը հիմնվում է այն անվիճելի փաստի վրա, որ բանակցությունների եռակողմ ձևաչափն ամենաարդյունավետն էր։ Հետևապես, բանակցությունների ամենաարդյունավետ ձևաչափին հակազդելը, մեր կարծիքով, հավասարազոր է կարգավորման գործընթացի արհեստական ձգձգմանը։

Տպավորություն է առաջանում, որ պաշտոնական Բաքուն ձգտում է բանակցություններն անվերջանալի գործընթացի վերածել՝ այն հույսով, որ դա կօգնի հետաձգել միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության անխուսափելի ճանաչումը՝ որպես անկախ պետություն։ Այդ նպատակով ադրբեջանական իշխանությունները փորձում են ամեն կերպ խեղաթյուրել հակամարտության էությունը՝ ներկայացնելով այն որպես տարածքային կամ միջհամայնքային հակամարտություն։ Փաստորեն, Արցախից ադրբեջանական փախստականները դարձել են Ադրբեջանի կողմից իր արտաքին քաղաքական խնդիրները լուծելու գործիք։
 
-2005թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների բնագավառում միջազգային նորմերի կոպիտ խախտումների և միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների զոհ դարձած անձանց իրավական պաշտպանության և վնասի փոխհատուցման իրավունքին վերաբերող հիմնական սկզբունքներն ու ղեկավարող դրույթները։
 
-Փախստականների և ներքին տեղահանվածների հարցը հստակ բովանդակություն չի ունենա, մինչև չտրվի գլխավոր հարցի պատասխանը. հարց, որը վերաբերում է կողմերի ունեցած պատասխանատվությանը այն անձանց առջև, ովքեր հակամարտության արդյունքում զրկվել են իրենց հայրենի հողում ազատ ապրելու և զարգանալու իրենց իրավունքից։

Ադրբեջանական ԽՍՀ-ն՝ որպես իր հայազգի քաղաքացիների զանգվածային բռնի հեռացումը նախաձեռնած հանրապետություն, ակնառու կերպով ցուցադրել է տվյալ կատեգորիայի անձանց հանդեպ իր ունեցած դիրքորոշումը։ Ո՛չ նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ն, ո՛չ, առավել ևս, ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը քայլեր չեն կատարել իրենց նախկին քաղաքացիների առջև սեփական քաղաքական-իրավական պարտավորությունների ճանաչման ուղղությամբ և չեն ստանձնել ո՛չ բարոյական, ո՛չ էլ նյութական պատասխանատվություն գործած արարքների համար։ Ադրբեջանից ավելի քան 400 հազար հայ փախստականներից ոչ մեկը, լքելով այդ երկիրն իր կյանքին սպառնացող անմիջական վտանգի պայմաններում, փոխհատուցում չի ստացել՝ դրանից բխող բոլոր նյութական-գույքային և բարոյական կորուստներով։  

Մարդու իրավունքների բնագավառում միջազգային նորմերի կոպիտ խախտումների և միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների զոհ դարձած անձանց իրավական պաշտպանության և վնասի փոխհատուցման իրավունքին վերաբերող հիմնական սկզբունքների և ղեկավարող դրույթների համաձայն` նման խախտումների զոհերին պետք է վնասի լիակատար և արդյունավետ փոխհատուցում տրվի, որը ներառում է ռեստիտուցիա, փոխհատուցում, ռեաբիլիտացիա, սատիսֆակցիա և տեղի ունեցածը կրկնվել թույլ չտալու երաշխիքներ։ Փոխհատուցում պետք է տրամադրվի տնտեսական գնահատման ենթակա յուրաքանչյուր վնասի դիմաց՝ հաստատված կարգով և խախտման լրջությանը համաչափ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա
Ամենադիտված