ԱՄՆ Կոնգրեսը պահանջել է, որ կառավարությունը հրապարակի ՉԹՕ-ների մասին տեղեկատվությունը
ԱՄՆ
Հանրապետական կոնգրեսական Թիմ Բուրչետը պահանջել է, որ ԱՄՆ կառավարությունը հրապարակի անհայտ թռչող օբյեկտների (ՉԹՕ) մասին տեղեկատվությունը, հաղորդում է The Hill-ը։
Բուրչետը նշել է, որ սկեպտիկները հաճախ կարծում են, որ ՉԹՕ-ները ԱՄՆ-ի, Չինաստանի կամ Ռուսաստանի գաղտնի մշակումներն են։ Սակայն, եթե չինական կամ ռուսական զինված ուժերը իսկապես ունենային նման սարքեր, դրանք վաղուց կօգտագործվեին։ Կոնգրեսականի խոսքով՝ նման սարքերը նույնպես չեն կարող լինել ամերիկյան, հակառակ դեպքում ԱՄՆ զինված ուժերը կյանքեր են վտանգում՝ կռվելով կես միլիարդ դոլար արժողությամբ ինքնաթիռների դեմ։
Քաղաքական գործիչը շեշտել է, որ ՉԹՕ-ները կարող են ժամերով կախված մնալ մեկ տեղում, ապա ուղիղ բարձրանալ կամ հարձակվել ցանկացած անկյան տակ։

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու