Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել WORLD BOXING-ին
Սպորտ
Հայաստանի հավաքականը Աշխարհի գավաթն ավարտեց մեկ արծաթե մեդալով։ Դավիթ Չալոյանը դարձավ փոխչեմպիոն, թեպետ Չալոյանին եզրափակիչ մենամարտում հաղթանակ պետք է շնորհվեր, սակայն հերթական անգամ մրցավարները աչքի ընկան անհասկանալի որոշումներով` 3։2 հաշվով մենամարտը նվիրելով մրցակցին։
Մրցավարական անտրամաբանական բազմաթիվ որոշումների պատճառով մեր որոշ մարզիկներ էլ զրկվեցին մեդալից։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան` Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ արդեն իսկ բողոք է ներկայացրել WORLD BOXING և հետամուտ է լինելու, որպեսզի մրցավարական անադրադր որոշումները վերլուծվեն ու հետաքննվեն, իսկ մեղավորները պատժվեն։

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու