8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

«Անգրագետ ձևով վիրաբուժական միջամտությունը տանելու է մահվան»․ սահմանադրագետ

Իրավունք

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը նրա անձնական որոշումն է և ոչ ոք չգիտի՝ ինչ նրբություններ կան դրա հիմքում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։

Նրա խոսքով՝ մեկ անձի հրաժարականով դատական համակարգը չի տուժի, այլ բան է, եթե համակարգի դատավորները զանգվածային կերպով հրաժարականներ ներկայացնեն․ «Մեր դատավորների գիտելիքներով, համապատասխան չափանիշներով կադրեր չեն կարող գտնել, որ միանգամից լրացնեն թափուր տեղերը։ Էլ չասեմ, որ մեր սովորական դատավորները միջինը 4-5 անգամ ավելի ծանրաբեռնվածություն ունեն, քան նորման է, հետևաբար, եթե հրաժարականները զանգվածային բնույթ կրեն՝ կհանգեցնեն դատական համակարգի կոլապսի։ Այս ամենը չի կարող լինել առանց քաղաքական ենթատեքստի և ամենևին պարտադիր չէ դրա տակ բացասական դրսևորում տեսնել։ Եթե իշխանություններն ուզում են այդ համակարգը բուժել, արդյոք դա քաղաքական ենթատեքստ չունի՞, իհա՛րկե ունի։ Վարչապետը հայտարարեց, որ դատական համակարգը վիրաբուժական միջամտության կարիք ունի, միանշանակ ընդունում եմ այս տեսակետը, բայց դրա արդյունքում կամ հիվանդն ապաքինվում է, կամ մահանում, եթե անգրագետ կերպով դա եղավ, ուրեմն դատական համակարգը կմահանա, եթե մասնագիտական լուրջ հանրույթի ներգրավմամբ եղավ՝ կառողջանա»,-ասաց նա։ 

Անդրադառնալով բարեփոխումների գործընթացին՝ սահմանադրագետը նկատեց, որ ցանկացած բարեփոխում պետք է ունենա կոնցեպտ՝ մանրակրկիտ հիմնավորումներով ու հաշվարկներով և արվի օրենսդրական կարգավորման շրջանակում։ Ըստ նրա՝ գործընթացը որքան էլ նպատակ ունենա կարգի բերել համակարգը, բայց դուրս լինի օրենսդրական կարգավորումներից՝ որպես վիրաբուժական միջամտություն՝ հիվանդին տանելու է դեպի մահվան, ոչ թե հակառակը։

Խոսելով ԲԴԽ նոր նախագահի ընտրության ընթացակարգի մասին, սահմանադրագետը նշեց, որ Գագիկ Հարությունյանը հրաժարվել է ոչ միայն ԲԴԽ նախագահի պաշտոնից, այլև ԲԴԽ անդամ լինելուց․ «10 անդամներից 5-ը դատավորներ են, որոնք դատավորների ընդհանուր ժողովի կողմից են ընտրվում, մյուս 5-ը՝ իրավաբան-գիտնականներ են, որոնք ընտրվում են ԱԺ-ի կողմից՝ 3/5-ով։ Քանի որ Հարությունյանը իրավաբան-գիտնական էր, նրան փոխարինող կընտրի ԱԺ-ն, իսկ ԲԴԽ նախագահ ընտրում է Բարձրագույն դատական խորհուրդը»,-ասաց Այվազյանը։

Նկատենք, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականը հետևեց 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական վճռին։ Ենթադրվում է, որ սա ճնշման փորձ է նաև Սահմանադրական դատարանի վրա, որպեսզի դրա նախագահ Հրայր Թովմասյանը ևս հրաժարական տա, Ռոբերտ Քոչարյանի գործը վերադառնա Վերաքննիչ և այս ձևով հնարավոր լինի հասնել Քոչարյանի ազատազրկմանը։

Հարցին՝ նման միտում տեսնո՞ւմ եք, ինչի՞ կհանգեցի նման սցենարը, սահմանադրագետը պատասխանեց․ «ՍԴ-ի որոշումներն ընդունվում են կոլեգիալ կարգով։ ՍԴ անդամները ՍԴ նախագահից կախվածություն չունեցող սուբյեկտներ են և որոշում ընդունելիս իրենք են քվեարկում, և ձայների մեծամասնությամբ էլ որոշումն ընդունվում է։ Իսկ ՍԴ նախագահի մեկ ձայնով որոշումների վրա ազդեցություն չի կարող լինել։ Եթե գտնում են՝ ինքը չպետք է լինի, ապա նրա փոխարեն ուրիշը կլինի, դրանով ոչինչ չի փոխվելու, դրական կամ բացասական հետևանք չի ունենալու»,- նշեց Վարդան Այվազյանը։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված