Marca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածու Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել Իրանը նախազգուշացրել է Հորմուզի նեղուցով չհամաձայնեցված անցման հետևանքների մասին Մինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» Արծվաշենը COP17-ի Կապույտ գոտում բացվել է Հայաստանի ազգային տաղավարը ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերը Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերը Թուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճը Թարմ պտուղ, սննդամթերք ու խմիչք արտահանող տնտեսվարողներին հոկտեմբերին ևս աջակցություն կտրամադրվի Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր Չեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերում 

Արդեն 19 տարի է՝ Աղդամը մերն է

Արցախ

1993 թ. ամռան այս օրերին տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի կարևոր դրվագներից մեկը՝ Աղդամ քաղաքի ազատագրման գործողությունը։

Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտի հրետակոծումը շարունակվում էր Աղդամից։ Այնտեղից անընդմեջ կրակում էին 152մմ հեռահար հրանոթներով՝ միաժամանակ փորձելով ճեղքել Ասկերանի ուղղության պաշտպանությունը և ուղիղ գծով մտնել Ստեփանակերտ: Պարզ էր, որ քանի դեռ այդ «գայլաորջը» չի վերացել, Արցախի մայրաքաղաքն ու Ասկերանը դատապարտված են, ուստի գերխնդիր դարձավ Աղդամի ազատագրումը, որի գործողությանը մասնակցեցին Արցախի բոլոր պաշտպանական շրջանները:

1993-ի ամռանը ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը մի քանի ուղղությամբ սկսեցին Աղդամը շրջապատող հենակետերի լռեցման լայնածավալ գործողությունը: Ընդհանուր հարձակմանը նախորդեցին դիրքային իրավիճակի բարելավման դժվարին գործողություններ, որոնցից հիշատակելի են հատկապես Աղդամ-Մարտակերտ սահմանագծում մղված հաջող մարտերը և կարևոր բարձունքների գրավումը: Այդ մարտերում էլ հունիսի 12-ին զոհվեց Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Մարտունի պաշտպանական շրջանի հրամանատար, փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանը: Հուլիսի 20-ին ազատագրվեց Փոլադլուն, որը ճանապարհային կարևոր հանգույց էր: Թշնամին չէր հաշտվում Աղդամի կորստի հետ, ինչի վկայությունը Շելլիի մարտերն էին, որտեղ մեր ականները թշնամուն նաեւ զրահատեխնիկայի կորուստներ պատճառեցին:

«Ուղտի մեջք» կոչվող բարձունքից թշնամին հրետակոծում էր Ստեփանակերտը: Չնայած ինքնապաշտպանության ուժերի հրետանավորների հակադարձ գործողություններին, թշնամին քաղաքին ու զորքերին մեծ վնաս հասցրեց, քանի որ անհնար էր որոշել նրանց կայանքների տեղակայման ճշգրիտ վայրը: Աղդամի գրավման հրետանային ապահովումը դժվարին աշխատանք էր. եղած հրթիռահրետանային կայանքներն առավել քան քիչ էին նման ընդգրկուն գործողության համար ու կենտրոնական ենթակայության ողջ հրետանին հնարավորինս մոտեցվել էր առաջին գծին: 

Թշնամուն մոլորեցնելու համար սակրավորները սկզբում պայթեցրին Մարաղայի մոտի կամուրջը, ապա անցնելով դեռևս լրիվ չազատագրված ու կրակի տակ գտնվող տարածքով, պայթեցրին նաև Աղդամ-Մարտակերտ կամուրջը, որպեսզի Միր Բաշիրից սպասվող օգնությունը դանդաղեր, և բնակչությունն ու զորքը խուճապի մատնվեին: Իսկ Աղդամն ու Մարտունին միմյանց կապող կամուրջը համընդհանուր խուճապի պայմաններում թշնամին չէր կարողացել պայթեցնել:

Առաջնահերթ խնդիրը «Ուղտի մեջքի» գրավումն էր, առանց որի անհնար էր գրավել Աղդամը: Սկզբում ազատագրվեց Շորբուլաղի բարձունքը, ապա աջ կողմում զարգացնելով հարձակումը և դիմելով թևանցման' ինքնապաշտպանության ուժերը սկսեցին շրջապատել հակառակորդին:
Աղդամի ազատագրման ժամանակ ինքնապաշտպանական ուժերը փայլուն կատարեցին իրենց առաջադրանքը: Իսկ Արթուր Փափազյանը, ինչպես միշտ, գրոհի տարբեր ուղղություններում էր: Կապի ռեժիմի պահպանման և խոսակցական աղյուսակների կիրառման միջոցով հաջողվեց լրիվ ապահովել կապի գաղտնիությունը: Քարտեզների թվային տվյալները նախապես ծածկագրվել էին, և թշնամին անգամ բաց տեքստով հաղորդակցվելու ժամանակ ոչինչ չէր հասկանում:

Հրանոթների կրակից քաղաքում մեծ հրդեհ բռնկվեց: Մեր մարտիկները հետո միայն իմացան, որ վառվում էր Ադրբեջանի՝ մեծությամբ չորրորդ քաղաքը սնուցող հիմնական գազամուղը:
Թշնամին փորձեց օդից աջակցել ընկնող քաղաքի պաշտպանությանը, բայց ապարդյուն: Աղդամի ազատագրման գործողության հակաօդային պաշտպանությունն իրականացնում էին երեք «ՕՍԱ-ՕԿ» մարտական մեքենաները, որոնք այնպես էին տեղակայվել, որ գործողության շրջագծերը՝ «օղակները» միմյանց մեջ էին: Մարտակերտի կողմից հուլիսի 21-ինեկած ինքնաթիռը մի կայանքը հայտնաբերեց ու նրա «օղակից» դեռ դուրս չեկած՝ մյուս կայանքը խփեց: Իսկ հաջորդ օրը նույն հաշվարկը նույն հատվածում թշնամու ուղղաթիռ ոչնչացրեց:

«Գայլի որջն» այլևս գրավված էր: Հարձակումը սկսելուց 15 օր անց պաշտպանական բնագծերն արդեն կազմավորված էին: Հուլիսի 23-ին Աղդամն արդեն ազատագրված էր։

Կարծես վերջնականապես հաստատելու համար, որ Աղդամը մեր հայրենիքի անբաժան մասն է, 2005 թ. Աղդամի շրջանում՝ Խաչենագետի աջ ափին, հայտնաբերվեց մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից կառուցված Տիգրանակերտ անունով չորս քաղաքներից մեկը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Marca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուԱմիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրելԻրանը նախազգուշացրել է Հորմուզի նեղուցով չհամաձայնեցված անցման հետևանքների մասինՄինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» ԱրծվաշենըCOP17-ի Կապույտ գոտում բացվել է Հայաստանի ազգային տաղավարըՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըՀայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերըԹուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճըԹարմ պտուղ, սննդամթերք ու խմիչք արտահանող տնտեսվարողներին հոկտեմբերին ևս աջակցություն կտրամադրվիՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՉեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերումՀայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՂազախստանի նախագահը Բաքվի գագաթնաժողովում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման մասինԱնտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՄատենադարանՀռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահներըՀարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարներըՇվեյցարիան կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՎահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահինԵրկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվելԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՀույսով եմ խաղաղության համաձայնագրի կետերը շուտով կիրականացվենCOP-ի ամբողջ նպատակն է որոշումները դարձնել ավելի շոշափելիՍարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինՊետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք ԿառավարություններինՄենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրաՄոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. ԼավրովՄենք միավորվում ենք, առաջ շարժվում, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան ապրել այս մոլորակումԿոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունըՀյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարըՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենաՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունըՎանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՖիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում էԿենսաբազմազանությունը պետք է լինի յուրաքանչյուր որոշում կայացնելու մաս. ԳուտերեշՀայ մարզիկի ռեկորդը. Ինդոնեզիայի նարնջագույն երկինքն ու Թուրքիայի եղանակային վտանգըՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններինԻրանի զինված ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցում լցանավի վրա հրդեհի մասինԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներովԴատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունըHaber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակՈւղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսըՆեթանյահուն ծանոթացել է Հորդանանի հետ սահմանին կառուցվող արգելապատնեշի աշխատանքներինՀայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկումԵՄ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ուենար Ռիադում, հետաձգվել է հութիների հարձակումների և օդանավակայանի փակման պատճառովԻսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոԼավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»
Ամենադիտված