Թրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները «Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն է Երեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համար Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով Ջեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանել Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները Ինչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին է ՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվել Ըստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել են Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգում ԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմաց 

Լևոն Յոլյանը Սահմանադրության պահանջների խախտմամբ է զբաղեցնում Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը

Հասարակություն

Հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության պետ Արամ Մամիկոնյանը բացի Լևոն Յոլյանի կողմից Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը Սահմանադրության խախտմամբ զբաղեցնելու գրություններից հրապարակել է նաև Լևոն Յոլյանի և Վերահսկիչ պալատի խորհրդի անդամների նշանակման իրավական ակտերի օրինակները:

Նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Լևոն Յոլյանի նշանակման ակտում, ի տարբերություն Վերահսկիչ պալատի խորհրդի անդամների նշանակման ակտերի, նշված չէ պաշտոնավարման ժամկետ, որը ևս մեկ ապացույց է, որ Վերահսկիչ պալատի Հաշվեքննիչ պալատ դառնալուց հետո պետք է տեղի ունենար Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրություն և, հետևաբար, ԱԺ որոշման մեջ միտումնավոր չի նախատեսվել Լևոն Յոլյանի պաշտոնավարման ժամկետը, որպեսզի իրավական առումով ապահովվի Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության անխափան իրականացումը։ 

«Կրկին հավելեմ, որ գոյություն չունի որևէ իրավական ակտ, որով նախատեսված է Վերահսկիչ պալատի նախագահի՝ որպես Հաշվեքննիչ պալատի նախագահ պաշտոնավարումը շարունակելու գործընթաց»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արամ Մամիկոնյանը:

Նշենք, որ մինչ այս Մամիկոնյանը հայտարարել էր, որ Լևոն Յոլյանը Սահմանադրության պահանջների խախտմամբ է զբաղեցնում Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը: Ըստ նրա, մասնավորապես, Լևոն Յոլյանը 2017 թվականի փետրվարի 28-ին ՀՀ ԱԺ Ո-222-Ա որոշմամբ նշանակվել է Վերահսկիչ պալատի նախագահ:

«Սահմանադրությունում փոփոխություններ կատարելուց և «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2018 թվականի ապրիլի 9-ին Վերահսկիչ պալատը դարձել է Հաշվեքննիչ պալատ: Սահմանադրության փոփոխությունների 220-րդ հոդվածը սահմանում է, որ Վերահսկիչ պալատի անդամները շարունակում են պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի անդամներ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Իսկ Լևոն Յոլյանը, ի տարբերություն Հաշվեքննիչ պալատի ներկայիս որոշ անդամների, անհատական իրավական ակտով նշանակված է եղել ոչ թե որպես Վերահսկիչ պալատի կամ վերջինիս խորհրդի անդամ, այլ՝ որպես Վերահսկիչ պալատի նախագահ: Ակնհայտ է, որ վերոհիշյալ իրավակարգավորումները որևէ կերպ վերաբերելի չեն Վերահսկիչ պալատի նախագահ ընտրված պաշտոնատարի կողմից նորաստեղծ մարմին հանդիսացող Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում գործունեությունը շարունակելուն: Իսկ եթե, այնուամենայնիվ, փորձենք խնդրո առարկայի նկատմամբ կիրառել «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները և դրանց ուժով Վերահսկիչ պալատի նախագահին համարել խորհրդի անդամ, ապա ստացվում է, որ ՀՀ Սահմանադրության 220-րդ հոդվածի իմպերատիվ պահանջներով Լևոն Յոլյանը պետք է Հաշվեքննիչ պալատում շարունակեր պաշտոնավարել ոչ թե որպես նախագահ, այլ՝ որպես պալատի անդամ»,- գրել է նա՝ հարց բարձրացնելով, թե նշված իրավակարգավորումների ներքո ինչու է հենց Լևոն Յոլյանը շարունակում պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի նախագահ, այլ ոչ թե Վերահսկիչ պալատի խորհրդի անդամներից Սահմանադրության նույն 220-րդ հոդվածի ուժով Հաշվեքննիչ պալատի անդամ դարձած մեկ այլ անձ։

Մամիկոնյանը նաև հավելել է, որ գոյություն չունի որևէ իրավական ակտ, որով նախատեսված է Վերահսկիչ պալատի նախագահի որպես Հաշվեքննիչ պալատի նախագահ պաշտոնավարումը շարունակելու գործընթաց․ «Վերահսկիչ պալատի Հաշվեքննիչ պալատ դառնալուց հետո Ազգային ժողովում, իրավական առումով, պետք է տեղի ունենար Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրություն՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի մասնավորապես 17-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի իմպերատիվ պահանջներին համապատասխան: Ուստի, խնդրում եմ Ձեզ հանձնարարել նշվածի առնչությամբ կատարել համապատասխան ուսումնասիրություն և միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատում փաստացի առկա սահմանադրաիրավական ճգնաժամը վերացնելու ուղղությամբ»,- հայտնում է Հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության պետը: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԶելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն ԻրանումԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետոՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժածՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՏոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումներըՆախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներԱֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումներըՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀռոմի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկելՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձՀայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿԴեպարդիեն մեղադրվում է խմբակային բռնաբարության մեջԹուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ինՄոսկվան մեղադրում է Սանդուին իշխանությունը երկարաձգելու մտադրության մեջՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանըՓաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջըԱՄՆ արդարադատության նախարարությունը հետ է կանգնում Ալյասկայի ընտրությունների դեմ հայցիցՄասիս քաղաքում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին Հայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակԱսիական բորսաների անկումը խորացել է․ Թայվանի շուկան մեկ օրում կորցրել է 6,2 տոկոս
Ամենադիտված