Իտալիան ենթարկվել է շոգի նոր ալիքին․ վտանգի կարմիր մակարդակ կսահմանվի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում Ոչ մի նոր բան չենք սպասում. գիտենք, որ պայքարը պիտի շարունակենք. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) Իրենց մեջ նորմալ բոքս պարապած էլ չկա. կտեսնենք` ինչ կլինի. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ) Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը ԱՄՆ-ին սպառնացել է «համաշխարհային հեգեմոնիայի փլուզմամբ» Մենք պայքարելու ենք իշխանափոխության օրակարգով. նախադրյալները կան. Աննա Գրիգորյան (տեսանյութ) Լկտիություն տեսել ենք. չեմ բացառում, որ էլի կլինի. խնդիրն իշխանափոխությունն է. Սևակ Խաչատրյան (տեսանյութ) Սադրանքներին կպատասխանենք ինչպես որ պետք է․ Նարեկ Կարապետյան ՈՒՂԻՂ. Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվում РИА Новости. Ռուսաստանի շուկան կորցնելու դեպքում Հայաստանին ծիրանի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80%-ի կորուստ է սպառնում Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ․ Արտակ Զաքարյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ժամանել են Ազգային ժողով Որ մթերքներն են համարվում բնական հակաբիոտիկներ 

Մեր արտաքին քաղաքականությունը մնում է խարսխված առավելապես Ռուսաստանի շահերի վրա. Արման Բաբաջանյան

Բլոգոսֆերա

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Անվտանգության-անվտանգային խնդիրները Հայաստանի համար կենսական, առաջնային նշանակություն ունեն։ Այդ խնդիրների լուծմանը, Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը պետք է ուղղված լինի պետության քաղաքականությունը՝ ընդհանրապես և արտաքին գերատեսչությունների գործողությունը՝ առանձին-առանձին։

Առիթներ ունեցել եմ նշելու այն անթույլատրելի, վտանգավոր իրողության մասին, որ մեր անվտանգությունն առավելապես խարսխված է զինված ուժերի վրա, որոնք, ի պատիվ իրենց, պատվով են կատարում այդ առաքելությունը։ Պետական կառավարման այլ համակարգերը սակայն, մեղմ ասած՝ չեն կատարում այն թիկունքային ապահովվածության առաքելությունը, որն անհրաժեշտ է բանակին՝ Հայաստանի անվտանգության պահպանության կարևորագույն գործառույթի իրականացման հարցում։

Այդ առումով ամենավտանգավորը արտաքին քաղաքականության, դիվանագիտության գործունեությունն է։

Թավշյա հեղափոխությունից հետո մեր արտաքին քաղաքականությունը, բացի կոսմետիկ դրսևորումներից, որևէ սկզբունքային, հայեցակարգային փոփոխության չի ենթարկվել։ Այն ինչպես եղել, այնպես էլ մնում է խարսխված առավելապես Ռուսաստանի շահերի, ռուսական ազդեցության վրա՝ Հայաստանի անվտանգությունը գրեթե ամբողջությամբ պայմանավորելով այդ ուղղությամբ։

Արտաքին քաղաքականության այդ ռուսական ուղղվածությունը հնարավորություն չի տալիս աշխարհում նոր գործընկերներ ու դաշնակիցներ գտնելու՝ այդպիսով դիվերսիֆիկացնելով Հայաստանի անվտանգության ապահովման քաղաքականությունը։ Սա որոշակիորեն օբյեկտիվ, սակայն ավելի շատ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված իրողություն է, ինչը հաճախ նենգափոխում է իրականությունը։ Այն իմաստով, որ արտաքին քաղաքականության մեջ վերափոխումներ իրականացնելու պահանջին ի պատասխան հաճախ ուղղակի կամ անուղղակի կերպով որպես հակափաստարկ է ներկայացվում թեզը, թե անթույլատրելի է դեմ գնալ Ռուսաստանին կամ կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք կվտանգեն հայ-ռուսական հարաբերությունները։

Իրականում սա մոլորությանը հավասար մոտեցում է, որն ընդամենն արդարացնում է իշխանության անգործությունն ու հարմարվողականությունը արտաքին քաղաքականության վերափոխման հարցում։
Այո, Ռուսաստանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն, և դրանք չպետք է վտանգվեն որևէ պարագայում։ Բայց արդյո՞ք աշխարհի հետ հարաբերվելը, նոր դաշնակիցներ փնտրելն ու գտնելը ուղղակիորեն նշանակում է հակադրվել Ռուսաստանին կամ դա անել ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների։ Ամենևին ոչ։

Հայաստանը կարող է, պահպանելով հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը, նոր հարաբերություններ հաստատել աշխարհի այլ պետությունների հետ, գտնել այնպիսի նոր դաշնակիցներ, որոնց հետ հարաբերությունը կբարձրացնի Հայաստանի անվտանգության մակարդակը։ Դա իրականացնելու համար Հայաստանն ունի անգնահատելի ու անփոխարինելի ռեսուրս՝ ժողովրդավարությունը։

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը դարձել է իրապես ժողովրդավարական պետություն՝ ենթարկվելով ներքին համակարգային փոփոխությունների։

Այո, ժողովրդավարությունը դարձել է անբեկանելի արժեք, ինչի ականատեսն ենք լինում նաև տարբեր մակարդակների ընտրություններում։ Սակայն ժողովրդավարությունը, ցավոք, չի վերածվել արտաքին քաղաքականության վերափոխման գործոնի, ինչը պետք է համարել անցած մեկուկես տարիների ամենամեծ կորուստներից մեկը։

Ժողովրդավարական դարձած Հայաստանը այս ընթացքում կարող էր միանգամայն այլ որակի հարաբերություններ հաստատել զարգացած աշխարհի, համաշխարհային քաղաքականության, որոշումների կայացման գործընթացի վրա ազդեցություն ունեցող պետությունների հետ։ Ժողովրդավարությունը պետք է դառնար այդ պետությունների ու բևեռների հետ հարաբերությունների օրակարգի հենասյունն ու շարժիչ ուժը։

�Ժամանակակից աշխարհում ժողովրդավարությունն անվտանգության համակարգերի ու անվտանգային միջավայրերի անքակտելի, եթե ոչ՝ առաջնային գործոններից է։ Ժողովրդավարությունը կարող է և պետք է դառնա մեր անվտանգության համակարգի առանցքներից մեկը՝ իր վրա խարսխելով համաշխարհային անվտանգության կենտրոնների հետ Հայաստանի հարաբերությունների օրակարգը։

Մինչդեռ, կրկնում եմ, անցած մեկուկես տարիներին մենք իշխանության կողմից չենք տեսել որևէ քայլ, որևէ նախաձեռնություն ժողովրդավարությունը արտաքին քաղաքական հարաբերությունների վերափոխման շարժիչ ուժ դարձնելու, այսպիսով նոր դաշնակիցներ ու գործընկերներ գտնելու ու Հայաստանի անվտանգության ապահովումը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։

Փոխարենը մենք տեսել ենք ՀԱՊԿ-ում մեր անհասկանալի անդամակցության խորացում, մեր անվտանգությունը միայն Ռուսաստանով պայմանավորելու արատավոր քաղաքականության խորացում և որպես հետևանք՝ երկրի անվտանգության խոցելի ու մարտահրավերներ ունեցող իրավիճակ, ինչի հերթական վկայությունը երկու օր առաջ Հայաստանի հյուսիսային հատվածի ուղղությամբ արձակված ադրբեջանական կրակոցներն էին։

�Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունն ամենևին չի համապատասխանում ժողովրդավարական պետության դիվանագիտության չափանիշներին։

Հայաստանի արտաքին քաղաքականությունը կտրված է Հայաստանի ներքին գործընթացների տրամաբանությունից ու երկրի առջև ծառացած իրական մարտահրավերներից։ Նախկին իներցիայով ընթացող մեր դիվանագիտությունն ի վիճակի չէ սպասարկելու նոր Հայաստանի խնդիրները։

�Հայաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները իրենց թույլ են տալիս հայտարարել, որ Հայաստանն է ժողովրդավարության բաստիոնը աշխարհում։ Այդ հայտարարությունները, սակայն, իրականում գրոշի արժեք չունեն այնքան ժամանակ, քանի դեռ թավշյա հեղափոխությամբ հաստատված ներքին ժողովրդավարությունը չի կապիտալիզացվել արտաքին քաղաքական հարաբերություններում ու Հայաստանը չի դարձրել զարգացող աշխարհի գործընկերն ու դաշնակիցը։ Աշխարհը մեզ այսօր էլ ընկալում է ընդամենը որպես պետություն, որտեղ, այո, տեղի է ունեցել ժողովրդավարական հեղափոխություն, որի ղեկավարությունը, սակայն, շարունակում է երկիրը մխրճել հակադեմոկրատական պետությունների ակումբում։

Աշխարհի համար մեր ժողովրդավարությունը կիսատ ու թերի է այնքան ժամանակ, քանի դեռ դրանով չի լցվել աշխարհի հետ մեր հարաբերությունների օրակարգը։

Հ.Գ. Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի հիմքում պետք է դրվի առաջին հերթին ժողովրդավարությունը, որպես ընդհանուր անվտանգության, բայց նաև ու առաջին հերթին արտաքին քաղաքականության «սնուցման» աղբյուր։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իտալիան ենթարկվել է շոգի նոր ալիքին․ վտանգի կարմիր մակարդակ կսահմանվի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում Ոչ մի նոր բան չենք սպասում. գիտենք, որ պայքարը պիտի շարունակենք. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) Իրենց մեջ նորմալ բոքս պարապած էլ չկա. կտեսնենք` ինչ կլինի. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ) Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը ԱՄՆ-ին սպառնացել է «համաշխարհային հեգեմոնիայի փլուզմամբ» Մենք պայքարելու ենք իշխանափոխության օրակարգով. նախադրյալները կան. Աննա Գրիգորյան (տեսանյութ) Լկտիություն տեսել ենք. չեմ բացառում, որ էլի կլինի. խնդիրն իշխանափոխությունն է. Սևակ Խաչատրյան (տեսանյութ) Սադրանքներին կպատասխանենք ինչպես որ պետք է․ Նարեկ Կարապետյան ՈՒՂԻՂ. Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվումРИА Новости. Ռուսաստանի շուկան կորցնելու դեպքում Հայաստանին ծիրանի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80%-ի կորուստ է սպառնում Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ․ Արտակ Զաքարյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ժամանել են Ազգային ժողով Որ մթերքներն են համարվում բնական հակաբիոտիկներՇատերը չեն նկատում այս նշանը, բայց այն կարող է հուշել առողջական խնդրի մասինՎարունգի «հրաշք» կողմերը, որոնց մասին շատերը չգիտենԻրանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի․ ԱրաղչիՀնդկաձավար․ օգտակար մթերք, որը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրաԻսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավըԱռաջիկա ժամերին Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինԲագրատ Սրբազանը վաղը՝ օգոստոսի 2-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Էջմիածնի Մայր Տաճարում «Արցախը հանձնված է, հայը՝ դավաճանված». Տիգրան Աբրահամյանը ամփոփել է պատգամավորական գործունեությունը«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորՄեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվելԻնչու են բժիշկները խորհուրդ տալիս հաճախ ուտել ձմերուկՄոսկվայում ռեստորանի տարածքում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներՄահացել է ՕՊԵԿ նախկին գլխավոր քարտուղար Ռենե ՕրտիսըՕրական քանի բաժակ սուրճ կարելի է խմել․ մասնագետների պատասխանըՄխիթարյանի մասնակցությամբ խաղին «Ինտեր»-ը հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ինԻնչպես դիմակայել շոգին․ պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել առողջությունը Անկախության հռչակագրից հրաժարվել՝ նշանակում է սկսել մահվան գործընթացը. ՄանվելյանԻսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհեր և վիրավորներ կանՄոսկվայում շոգը սրվում է. հայտարարվել է նարնջագույն վտանգՍիսակյան փողոցի շենքերից մեկում 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 անձ տուժել էԿիրակնօրյա Պատարագներ՝ թեմական եկեղեցիներումԻնչ եք խոսում, ես եմ ձեր թագավորը, եկեք թաթիկներս համբուրեք ․ Նինա ԿարապետյանցՆեպալցի լեգենդար լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է ձնահյուսի հետևանքովՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՆաիրա Կարապետյան․ «ԵՊՀ-ն կրթական օջախից վերածում են քաղաքական հաշվեհարդարների դաշտի»30 միլիոն եվրո արժողությամբ պաշտպան՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնումՖրանսիայից արձագանքել են Իսպանիայի դուրսբերմանը Շենգենյան համաձայնագրիցԻրանը սպառնում է տարածաշրջանը վերադարձնել քարե դարԱՄՆ-ն մտադիր է փորձել վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը. Ռուբիո«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նՀակոբ Բադալյան․ «Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն է»Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելՀայր Ասողիկը Սուրբ պատարագ կմատուցի Մայր տաճարումՕգոստոսի 5-ին SpaceX-ի հրթիռը կհարվածի Լուսնին«Սարդ-մարդը. Նոր օր» ֆիլմը նախնական ցուցադրություններից ռեկորդային եկամուտ է գրանցելԻնչո՞ւ հենց Wildberries-ի պահեստները․ հիմնադիր Տատյանա Կիմը ուղերձ է հրապարակել
Ամենադիտված