«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ժամանել են Ազգային ժողով
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները օգոստոսի 2-ին ժամանել են Ազգային ժողով՝ 9-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին մասնակցելու համար։
Նշենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, իսկ խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը։
Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ինքը և իր թիմը ԱԺ են ժամանել լավ, աշխատանքային տրամադրությամբ՝ երկրի օրենսդիր մարմնում արդյունավետ, հետաքրքիր աշխատանքի հույս հայտնելով։
«Իսկ հնարավոր սադրանքների դեպքում կտրվի համարժեք պատասխան», — նշել է նա։
Ընդամենը խորհրդարանում ներկայացված կլինի երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող