Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին 

Տեխնիկան պահեստում փոշոտվում է, իսկ հիվանդանոցը փակվում է տեխնիկա չունենալու պատճառով. Սոֆյա Հովսեփյան

Հարցազրույցներ

Հումանիտար օգնության սարքավորումները մեր երկիրը ստանում է, դնում պահեստներում, փոշու մեջ կորցնում: Հիվանդանոցները դժվարությամբ են ստանում այդ սարքավորումները: Հաճախ այն հիվանդանոցները, որոնք ունեն այդ մոնիտորների կարիքը, չեն ստանում դրանք: Պահեստում, եթե կա այդ սարքը, ինչո՞ւ պետք է գա հասնի հիվանդանոցի փակվելու պահը, որ նոր որոշեն սարքավորումը տրամադրել հիվանդանոցին: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ում հետ զրուցել ենք առողջապահության նախարարության՝ ծննդաբերական բաժանմունքների գնահատման և ռազմավարության մասին, որով տարեկան 150-ից պակաս ծնունդ ընդունող ծննդատները, ծննդաբերական բաժանմունքները կփակվեն։ 

-Դուք դեմ եք արտահայտվել առողջապահության նախարարության այս որոշմանը, ինչո՞ւ: 

- Ես գտնում եմ, որ, եթե ընտրվել է առողջացման ռազմավարություն, ապա առողջացում ասվածը չպետք է զուգորդել հաստատությունների փակման հետ, փակելով՝ չենք առողջացնում: Եթե կոնկրետ այդ տարածքում տարիներ առաջ ստեղծվել է ծննդատուն, ապա նշանակությունը հաշվի առնվել է տարածքային առումով: Ես գտնում եմ, որ ոչ թե պետք է համայնքների ճանապարհները սարքվեն ծննդատների փակելու արդյունքում, այլ համայնքների ճանապարհները պետք է սարքվեն՝ որպես կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող քայլ:  Ծննդատների առողջացման հետ մեկտեղ մենք նպատակ ունենք, որ պետք է զարկ տանք ծնելիությանը, բայց տասը միլիոն դրամով, որը կավելանա ծննդատան փակման արդյունքում, որևէ բան չենք կարող ստեղծել, որով կարող ենք փոխել թե՛ դեմոգրաֆիան, թե՛ ճանապարհները և թե մնացած հարցերը:

-Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանը եկել էր քարտեզներով՝ հիմնավորելու, թե փակվող բաժանմունքների փոխարեն քանի րոպեում կարելի է մոտակա բարձրակարգ հիվանդանոց հասնել: Հնարավո՞ր չէ, իսկապես, այս կերպ խնդրին լուծում տալ:

-Մի փոքր շատ  գունագեղ նկարագրվում է, որ կարող են գնալ այստեղ, կարող են գնալ այնտեղ, այո՛, իհարկե, կարող են: Եթե անճարանում է մարդը, բնականաբար մի ճար պետք է գտնի, բայց երբեմն էլ կարող է այդ  անճարությունից ելնելով՝  որոշի, որ չի գնալու, որովհետև դժվարություն է իր համար, թե երեխա պահելը և թե հասնել ծննդատուն ամեն անգամ, ծախսեր անել: Այսօր երեխա ունենալ և պահելը հեշտ չի, էժան չի, իսկ մենք, փոխարենը հոգս թեթևացնենք, ևս մեկ ծանրաբեռնվածություն ենք դնում համայնքի բնակչի վրա: Կոնսուլտացիա գնալն անգամ դժվարություն է դառնում, թեկուզ միայն տրանսպորտի համար վճարելը հաճախ բարդություն է մարդկանց համար: Բացի այդ, գործազրկությանն ենք խթանում, աշխատավարձերն այդ հիվանդանոցներում տասնհինգ միլիոն դրամ են կազմում տարեկան, այն էլ այս պահին դա էլ է համարվում  ավելորդ ծախսվող գումար: Երեկ պարոն Փաշինյանը ներկայացրեց քսանհինգ համայնքների Արթիկ գնալու և ծննդաբերելու հնարավորությունը, ասաց, որ 26 կմ հեռավորություն է, իհարկե, բնակավայրեր կան, որ մոտ 66 կմ հեռավորության վրա են գտնվում Արթիկ քաղաքից, բայց Արթիկ գնացող որևէ տրանսպորտային միջոց, կապող օղակ չկա հասնելու համար: Ասեմ ավելին, Անի համայնքը իր բնակավայրերի հետ տրանսպորտային կապ չունի: Օրինակ, եթե Անի համայնքի բնակիչը որոշի հասնել Մարալիկ քաղաք, կա՛մ պետք է տաքսիով գնա, կա՛մ պետք է գնա Գյումրի, որ Գյումրիից նստի գնա Մարալիկ: Ընդ որում, Մարալիկը խոշորացված համայնք է, նրանք շրջակա գյուղերն են: Մենք ունենք այսօր այսպիսի խնդիրներ և բնական է, որ բնակիչը չի կարողանա չորս անգամ տրանսպորտ փոխել, որպեսզի Մարալիկում ծննդաբերի, իր համար առավել նախընտրելի կլինի հասնել Գյումրի և Գյումրիի ծննդատանը ծննդաբերի, այն դեպքում երբ, որ Գյումրիում տարեկան ծնվում են մոտ երկու հազար երեխա:

-Արսեն Թորոսյանը պնդում է՝ հիվանդանոցները թերծանրաբեռնված են, չունեն անհրաժեշտ տեխնիկական հագեցվածություն, և որ ամենակարևորն է՝ չկան մասնագետներ: Այս խնդիրը Ձեզ չի՞ մտահոգում:

-Եթե մենք ունենք ընտրողական վերաբերմունք, բնականաբար որևէ հաստատություն չի հագենա: Այսօր մենք ունենք հումանիտար աջակցություն, որի տրամադրած տեխնիկան պահեստում է մնում՝ փոշու և աղբի մեջ, փոխարենը՝ տրվի կարիքն ունեցող հաստատությանը, իսկ հաստատությունը փակվում է, որովհետև չունի համապատասխան մոնիտոր: Դիմել եմ նաև իրենց, ասել են վերանորոգում ենք սենյակը, ավարտենք կասենք՝ կան սարքեր, թե ոչ: Այ այսպիսի իրավիճակում ենք գտնվում: Համաչափ հարթեցման առումով մարզերը ետին պլան են մղվում: Էստեղ պետք է բոլորիս կողմից լինի մի քաղաքականություն, օրինակ ես՝ որպես պատգամավոր, կարող եմ մի բարերարի խնդրել,որ գնի որևէ մոնիտոր: Պետք է նախարարությունն էլ դիմի իր այն գործընկեր կազմակերպություններին, որոնք պատրաստակամ են այս պահին օգնելու, դիմի և օգնություն խնդրի: Ես մնում եմ այն կարծիքին, որ եթե մենք խոսում ենք առողջացում բառի մասին, ապա առողջացումը պետք է գնա օգնելու և զարգացնելու ուղղությամբ, եթե ոչ, ապա դա առողջացում չի,  այստեղ ուրիշ անուն պետք է տանք, որ ինձ համար, ինչպես նաև համայնքի համար, հասկանալի լինի: Մասնագետների պակասը համարում եմ օբյեկտիվ պատճառաբանություն, բայց խնդրի արմատը պիտի գտնենք, թե ինչու չկան բժիշկներ: Բնականաբար, բժիշկը նույն տրանսպորտային խնդիրն ունի, կարող են Գյումրիից շատ մասնագետներ գալ այստեղ, բայց չեն գալիս, որովհետև իրենց համար շահավետ չէ, և դժվարություն է հասնել Մարալիկ քաղաք: Փոխանակ մենք խրախուսենք ու աջակցենք, որ բժիշկը գա, հակառակը՝ մենք նախընտրում ենք 106  ծննդկանի ուղարկել Գյումրի:

-Այսինքն, նախարարությունը թերանո՞ւմ է իրավիճակը ճիշտ գնահատելու հարցում, իսկ հիվանդանոցային պայմանները ճի՞շտ գնահատման են արժանացել:

- Չափորոշիչները գրել են, բայց այս-այս հարցերը հաշվի չեն առել: Առողջապահության նախարարությունը միայն առողջապահության ոլորտի ռազմավարություն է մշակել ու չի համագործակցել մյուս ենթակառուցվածքների հետ, օրինակ՝ տարածքային զարգացման մասով: Մարալիկ քաղաքն ունի շատ բարեկարգ հիվանդանոցային պայմաններ, պետք է միայն մի քանի միլիոն դրամի ներդրում անել, բարեկարգել ճանապարհներն ու մի քանի սարքավորումով ապահովել: Ես գրություն էի գրել առողջապահության նախարարություն, նախարարը պատասխանել է, որ մինչև փետրվարի 12-ը փակման ենթակա հիվանդանոցների վերագնահատում պետք է արվի և շտկումներ պետք է արվեն: Շտկումների ցուցակին ես անձամբ ծանոթացա, հանձնախումբը, որն իրականացրել էր  գնահատումը, շատ հարցեր արհեստականորեն բացասական էր դրել, ասենք՝ մի աթոռը վերցնես դնես այս կողմ, կհամապատասխանի չափանիշին, բայց չէր արվել:  Մենք այս պահին Մարալիկ քաղաքում ունենք 1 մլն դրամի ներդրման կարիք, որով երկու մոնիտոր սարքեր պետք է բերվեն, և կարծում եմ՝ այդ խնդիրը կլուծենք շուտով: Մյուս հիվանդանոցների դեպքում ևս ներդրման խնդիր կա, եթե կառավարությունը չանի, ապա մենք պիտի փորձենք գտնել այլ տարբերակներ:

Հիշեցնենք, որ փակվող ծննդատների թվում են՝ Մարալիկի, Աչաջրի, Արտենիի, Արծվաբերդի, Եղվարդի, Ծաղկահովիտի, Քաջարանի բաժանմունքները: Փակման վերջնական որոշումը կհայտարարվի փետրվարի 12-ին:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել
Ամենադիտված