Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում
Աշխարհ
6,4 մագնիտուդ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրակեղեւի ցնցումների էպիեկենտրոնը գտնվում է 105 հազար բնակչություն ունեցող Մաթի քաղաքից 322 կմ դեպի հարավ-արեւելք։
Օջախի խորությունը կազմում է 71 կմ։ Ավերածությունների, զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։ Ցունամիի վտանգի մասին հայտարարություն չի արվել։
