Հնդկաստանում ահաբեկչության հետևանքով զոհեր կան

Առնվազն 27 մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել Հնդկաստանի հյուսիսային Ջամու և Քաշմիր շրջանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, հայտնում է News18 հեռուստաընկերությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։
««Լաշկար-է-Թայբայի» հետ կապ ունեցող ահաբեկիչների խումբը հարավային Քաշմիրի Բայսարան հովտում հարձակվել է զբոսաշրջիկների խմբի վրա՝ սպանելով 27 մարդու», – հաղորդում է հեռուստաալիքը։
Նշվում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» կոչվող խմբավորումը։
