Սպիտակ տունը հաստատում է ԱՄՆ հատուկ ներկայացուցչի այցը Ռուսաստան այս շաբաթ
Աշխարհ
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը երեքշաբթի հաստատել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի առաջիկա այցը Ռուսաստան։
«Բանակցությունները շարունակվում են: Մենք հուսով ենք, որ շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը այս շաբաթվա վերջին կմեկնի Ռուսաստան՝ շարունակելու բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ», - ասաց նա լրագրողներին ճեպազրույցում:
