Զելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ բանակցությունների մասին
Աշխարհ
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Ռուսաստանի հետ ցանկացած բանակցությունների՝ կրակի ամբողջական դադարեցումից հետո, սակայն դեռևս չի չեղարկել դրանք արգելելու իր հրամանագիրը։
«Եթե ռուսները պատրաստ են ամբողջական հրադադարի և ամբողջական զինադադարից հետո՝ հասկանալով ժամկետները, մենք պատրաստ ենք նրանց հետ ցանկացած բանակցությունների»,- ասել է Զելենսկին ուկրաինական «Հանրային» հեռուստաալիքով հեռարձակվող մամուլի ասուլիսում։
Երեքշաբթի ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կիևի ռեժիմը դեռևս որևէ քայլ չի ձեռնարկել Ռուսաստանի հետ շփումների արգելքը հանելու համար։
