ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31 G20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ 

1 տարում 287.000 $ պարգևավճար. «Սերժի վախտից» 247.000 $-ով ավելի՝ Սյունիքի մարզպետարանում

Հայաստան

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:

Բավականին խրթին տեղեկատվություն պարունակող գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ համաձայն «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի, Սյունիքի մարզպետարանի 2019 թ. պարգևատրման ֆոնդը կազմել է 89117.9 հազ. դրամ, իսկ խնայված ֆոնդից պարգևավճարների չափը 2018 թ. դեկտեմբեր ամսին կազմել է 18852.9 հազ. դրամ, 2019 թ.՝ 47781.0 հազ. դրամ:

Քանի որ պարգևատրման այլ հոդվածի կամ ֆոնդի մասին չկա հիշատակում՝  պատասխանից ենթադրելի է, որ 2018 թ. պարգևավճարները գոյացել են միայն խնայված միջոցներից՝ կազմելով 18.852.900 դրամ, իսկ ահա 2019 թ., Արարատի և Լոռու մարզպետարանների օրինակով, պարգևավճարների թիվը կտրուկ ավելացվել է լրացուցիչ եղանակով, այս պարագայում՝ ««տարածքային պետական կառավարման ապահովում» ծրագրի 11001 միջոցառման շրջանակում», նշված «խնայված միջոցներին» (47.781.000 դրամին) գումարելով ևս 89.117.900 դրամ:  

Նամակում նշված է նաև, որ Սյունիքի մարզպետը խնայված ֆոնդից պարգևավճար չի ստացել: Հետևաբար՝ եթե Հունան Պողոսյանը խնայված ֆոնդից չի ստացել, փոխարենը ստացել է պարգևատրման՝ շուրջ երկու անգամ ավելի մեծ ֆոնդից, ապա ո՞րն է տարբերությունը կամ մարզպետարանի գլխավոր քարտուղարի՝ Հունան Պողոսյանի դեմքը փրկելու քայլի իմաստը:

Հետաքրքրական է նաև, որ, համապատասխանաբար՝ 133, 133 և 138 աշխատակիցներ ունեցող Արարատի, Լոռու և Սյունիքի մարզպետարաններում 2019 թ. վճարվել է համապատասխանաբար՝ 245.000 $, 308.000 $ և 287.000 $ պարգևավճարներ. աշխատակիցների գրեթե միևնույն թվով պետական հիմնարկներում պարգևավճարների անտրամաբանական տարբեր թվեր:

Նամակում գործածվող «խնայված ֆոնդ» եզրույթը ևս մոլորեցնող է. ըստ էության՝ այդ «խնայված» գումարները գոյացել են ծրագրերի չիրականացումից կամ թերի/կիսատ  իրականացումից, և այդ գումարները պետական բյուջե հետ վերադարձի փոխարեն բաշխվել են որպես պարգևավճարներ: Ստացվում է պարադոքս իրավիճակ. մարդիկ իրենք իրենց պարգևատրում են ոչ թե ծրագիր իրականացնելու, այլ՝ չիրականացնելու համար, և ինչքան շատ չիրականացնեն ծրագրեր կամ իրականացնեն թերի/կիսատ, այնքան շատ գումար «կխնայեն», արդյունքում՝ կմեծանա պարգևատրման – խնայման ֆոնդը, իսկ բաշխումը կլինի առավել «յուղալի»:

Եզրակացություն. Սյունիքի մարզպետարանում պարգևավճարի տեսքով 2018 թ. վճարվել է ընդամենը 18.852.900 դրամ (շուրջ 39.500 $), իսկ ահա նախորդ իշխանություններին պետական բյուջեի անխնա թալանի մեջ մեղադրող և «պետական բյուջեն ծայրահեղ խնայող» նոր իշխանությունների օրոք հաստատված բյուջեով, 2019 թ. «խնայված» 47.781.000 դրամ-պարգևավճարին ավելացվել է ևս 89.117.900 դրամ, ինչի արդյունքում 2019 թ. Սյունիքի մարզպետարանում պետական բյուջեից հաճույքով ըմբոշխնել են շուրջ 136.900.000 (287.000 $) դրամ կամ 118.046.000-ով (247.000 $-ով) ավելի, քան ծախսվել է 2018 թ.՝ «Սերժի վախտ» հաստատված բյուջեով:      

Վ. Սարգսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը
Ամենադիտված