Արամ Հովհաննիսյանը և Զաքարի Բարթերը հայտնել են հայ-ամերիկյան համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն
Հասարակություն
ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ՆԳ նախարարության բարեփոխումների գործընթացում ցուցաբերվող շարունակական աջակցության համար:
Անդրադառնալով Ոստիկանության ոլորտի բարեփոխումներին՝ Արամ Հովհաննիսյանը մատնանշել է Համայնքային և Քրեական ոստիկանությունների ձևավորումը, ստորաբաժանումների առջև դրված խնդիրները։
Նա ներկայացրել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման ընթացիկ աշխատանքները, կառուցվածքի, գործառույթների ու կադրային քաղաքականության մանրամասներ։
Ըստ աղբյուրի՝ բարձր գնահատելով ձևավորված երկկողմ համագործակցությունը՝ Զաքարի Բարթերը կարևորել է անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացման և այլ ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։
Քննարկվել են փորձի փոխանակման, ծառայողների կրթական գործընթացի կազմակերպման, վերապատրաստման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Հանդիպման ավարտին կողմերը հայտնել են համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)