Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ 

Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան

Բլոգոսֆերա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է․

«Գիտելիքահեն տնտեսության ձևավորման, տնտեսության կառուցվածքային արմատական բարեփոխումների, արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիայի ապահովման ծրագրային խոստումների կատարման փոխարեն՝ մեր երկրում երկրաչափական պրոգրեսիայով աճում է վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպման ոլորտը։

Հետևանքները չեն ուշանում։ Ավելին, տարածվում ու արհավիրք են բերում հանրության գրեթե բոլոր շերտերի համար՝ հանրային ծառայողներից մինչև սովորական գյուղացի, երիտասարդներից մինչև տարեց, ունեվորից մինչև անապահով։

Կարելի է ասել՝ խաղամոլության «ասեղին են նստեցրել» ողջ հանրությանը։
Մի կողմից՝ կործանվում են մարդկանց ճակատագրերը, իսկ մյուս կողմից՝ հնարավոր բոլոր օգուտները քաղում և վայելում է օրվա իշխանական խմբակը։ Պարզ օրինակ՝ թռիչքաձև աճող գերշահույթներին սեփական շրջանակի օլիգարխներով մասնակցություն՝ մեծ փայերի տեսքով, այդ գերշահույթներից իրենց նեղ քաղաքական նենգ շահերի սպասարկում։

Գաղտնիք չէ, որ հանրությանը հարստահարելու և կեղեքելու հաշվին և անսահման թույլտվության դիմաց՝ շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն անսահման օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու և հանրությանը տեղեկատվական տեռորի ենթարկելու համար։
Բերեմ վերաբերելի որոշ փաստեր և թվեր։

Բազմիցս եմ արձանագրել, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված արտաքին պատահական գործոնները և դրանց խթանիչ ազդեցությունը թուլանում է, իսկ այս ֆոնին մեր երկրի տնտեսական կառուցվածքի բացասական միտումները խորանում են։

Իհարկե, միակ «անդրդվելին»՝ ահագնացող աճի առումով, խաղամոլությունն է։
Գյուղատնտեսության ոլորտն այս իշխանության օրոք գտնվում է ազատ անկման մեջ։ Տևական անկումից հետո այս տարվա առաջին ինը ամիսներին արձանագրվել է զրոյականին մոտ աճ։ Զրոյականին մոտ աճի արձանագրումը սովորական է նաև արդյունաբերության ոլորտում։ Բացառությամբ նախորդ մի քանի ամիսներին, որը պայմանավորված էր ռուսական ոսկին աննախադեպ մեծ ծավալներով Արաբական Մացյալ Էմիրություններ վերարտահանելու հետ։

Տեղեկատվության և կապի ոլորտում ունենք էական անկում՝ 8,5 տոկոսի չափով։ Առավել մտահոգիչ է բարձր տեխնոլոգիաների ոլորտի խորացող ճգնաժամը, որն արդեն արտահայտվում է շուրջ 13 տոկոսանոց անկումով։

Մեկ երկրից տնտեսական կախվածությունն աճում է թռիչքաձև՝ ՌԴ-ի հետ արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռ դարձել է 41 տոկոս, աճելով 5,3 տոկոսով, իսկ ԵՄ երկրների հետ՝ ընդամենը 7,2 տոկոս, նվազելով 17 տոկոսով։

Կապիտալն էլ փախնում մեր երկրից․ միայն այս տարվա ինը ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 334 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ ՕՈՒՆ-ի բացասական զուտ ներհոսքը կամում է 55 միլիոն ԱՄՆ դոլար։

Պետական պարտքը դոլարային արտահայտությամբ այս իշխանության ձեռամբ կրկնապատկվել է ընդամենը 6 տարում։ Պարտքի մեծությունը մոտենում ՝ 13 միլիարդ ԱՄՆ դոլարի, իսկ դրա տարեկան սպասարկումը անցնում է 1 միլիարդ ԱՄՆ դոլարը։

Հիմա ներկայացնեմ խաղամոլության թռիչքաձև աճող՝ «արյունոտ» վիճակագրության որոշ փաստեր։
Միայն 2024 թվականի հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահումով խաղերի կազմակերպման ոլորտի աճը կազմել է 10 տոկոս՝ դառնալով 201 միլիարդ 582 միլիոն դրամ կամ շուրջ 520 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ օրական՝ շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար։
2023 թվականին միայն խաղատների գործունեությունը՝ նախորդ տարվա համեմատ աճել է նախադեպը չունեցող չափով՝ 2,7 անգամ։

Ի դեպ, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպման ոլորտն իր պատմական ամենամեծ աճի բոնուսը ստացել է իշխանափոխության տարին։ Այս ոլորտի ծավալը 2018 թվականին՝ նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 46 տոկոսով, շրջանառությունը հասցնելով 306 միլիարդ դրամ։

Իհարկե, կարելի է կռահել, թե այդ մեծ բոնուսն ու պատմականորեն բարձր գերշահույթները ինչ «ծառայությունների» դիմաց են ստացել ոլորտի կարկառուն որոշ ներկայացուցիչները։
Շարունակելի ․․․»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերըՓեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբՄբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է
Ամենադիտված