Իլոն Մասկը իր սեփական բանկային հավելվածը կթողարկի
ԱՄՆ
Իլոն Մասկը պատրաստվում է թողարկել նոր ֆինանսական ծառայություն՝ X Money-ն, որը կդառնա X հարթակի (նախկինում՝ Twitter) էկոհամակարգի մաս: Bloomberg-ի տվյալներով՝ հավելվածը ԱՄՆ-ում կգործարկվի ապրիլի վերջին։
Հավելվածը օգտատերերին կառաջարկի անվարձահատույց փոխանցումներ, որոշակի կատեգորիաներում մինչև 3% քեշբեք և տարեկան մինչև 6% տոկոսադրույքներ մնացորդների համար: Ծառայությունը կներառի նաև անձնական ֆինանսների կառավարման համար արհեստական բանականության կոնսիերժ։
X Money-ն նաև նախատեսում է թողարկել մետաղական բանկային քարտ՝ հիմնված Visa վճարային համակարգի վրա։
Նախագիծը շարունակում է Մասկի ռազմավարությունը՝ ստեղծել «սուպեր հավելված», որը միավորում է հաղորդակցությունը և ֆինանսական ծառայությունները: Մասկը նախկինում մասնակցել է վճարային ոլորտի զարգացմանը՝ որպես PayPal-ի համահիմնադիր:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու