Հաղորդվում է Սումիի մարզում Ուկրաինայի զինված ուժերի զգալի կորուստների մասին
Քաղաքական
Սումիի մարզում Տարատուտինո բնակավայրի համար մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կրել են զգալի կորուստներ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով ռուսական ուժային կառույցների աղբյուրներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի զինված ուժերի հարձակողական ստորաբաժանումները ծանր մարտերից հետո դուրս են մղել ուկրաինական ուժերին նշված բնակավայրից։ Նշվում է, որ գործողություններին մասնակցել են մի քանի ռազմական ստորաբաժանումներ, իսկ մարտերը եղել են ինտենսիվ։
Նույն աղբյուրի համաձայն՝ այդ ուղղությամբ առաջխաղացումը կարող է հնարավորություն տալ վերահսկելու ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհահատվածը և խոչընդոտելու ուկրաինական տեխնիկայի տեղաշարժը։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել այլ բնակավայրեր ևս։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու