Ինչպիսին կլինեն դոլարի փոխարժեքը և գնաճի մակարդակը Հայաստանում 2026 թվականին. ԵԱԶԲ-ի կանխատեսում Ո՞վ կփոխարինի Թրամփին Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Հայաստանին ատոմակայանի արդիականացման և երկաթուղիների զարգացման գործում Վրաստանը, Թուրքմենստանը, Ռումինիան և Ադրբեջանը ծրագրում են ստեղծել նոր տրանսպորտային երթուղի Ավտովթար՝ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին․ կա 4 վիրավոր Ադրբեջանում երկարաձգվել է կարանտինային ռեժիմը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Դաս է, որը պետք է սովորել․ Ծառուկյանը խոսել է իր և UFC-ի նախագահի հարաբերությունների մասին Բախվել են թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, «Mustang»-ը, «Volkswagen»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր Հայտնի թուրք դերասանուհին հերքում է. «Ես կրոնափոխ չեմ եղել» Այսօր Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը Հայաստանն ու ՄԱԿ-ը ստորագրել են 2026-2030թթ. կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը 

Թուրքիան մեղսակից է այն բոլոր հանցագործ դրսեւորումներին, որ իրականացրել եւ իրականացնում է պաշտոնական Բաքուն. Շարմազանով

Բլոգոսֆերա

ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Թուրքիան եւ ԼՂ հիմնախնդիրը․ ԼՂ կարգավորման քննարկումները թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովներին 1992-2002թթ․»

Արցախյան հակամարտության առաջին իսկ օրից Թուրքիան որդեգրել է Ադրբեջանին սատարելու բացահայտ քաղաքականություն։ 1991թ․ սեպտեմբերին Ադրբեջանի անկախության հռչակումից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն «ողջունեց եղբայրական Ադրբեջանի որոշումը», իսկ մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը 1991թ․ նոյեմբերի 9-ին ճանաչեց Ադրբեջանի անկախությունը։

Խորհրդային միության փլուզումից հետո Թուրքիան ակտիվ դերակատարում ստանձնեց տարածաշրջանում՝ բացահայտ դրսեւորելով վաղեմի պանթուրքիստական վաղեմի նկրտումները։

Նշված ժամանակաշրջանում Թուրքիայի քաղաքական էլիտան փորձում էր միջնորդի դեր ստանձնել Արցախյան կարգավորման գործընթացում։ Պաշտոնական Անկարան շահագրգռված էր Ադրբեջանում ռուսական ազդեցության նվազեցմամբ եւ քայլեր էր ձեռնարկում Ադրբեջանի իշխանություններին իր ազդեցության տակ պահելու ուղղությամբ։

Ինչպես նշել է Զբիգնեւ Բժեզինսկին «Թուրքիայի համար կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետությունների անկախությունը առանց Ադրբեջանում թուրքական ազդեցության գերակայության մեծ նշանակություն ունենալ չէր կարող»։ Մինչեւ 1992թ․ պաշտոնական Անկարան Արցախյան կոնֆլիկտում պահպանում է զգուշավորություն։

Դեռեւս 1992թ․ Թուրքիայի նախագահ Օզալը նշում է․ «Թուրքիան չեզոք կլինի այս կոնֆլիկտում, եթե լայնամասշտաբ պատերազմ չլինի, իսկ պատերազմի դեպքում չեզոքություն պահպանել հազիվ թե ստացվի, քանի որ Թուրքիայում ապրում է 2-ից 3 միլիոն ադրբեջանցի»։ Վարչապետ Սուլեյման Դեմիրելը բացահայտեց թուրքական իշխանությունների մինչ այդ դիվանագիտորեն քողարկվող ծրագրերը․ «Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել, եթե Հայաստանն ու Ադրբեջանը վստահեն նրան»։

Ավելին, վերջինս 1992թ․ հունիսին Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին առաջարկեց եռակողմ հանդիպում՝ Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափով,ինչը մերժվեց Ադրբեջանի նախագահի կողմից՝ պատճառաբանելով ղարաբաղաադրբեջանական ճակատում այդ պահին գրանցված ադրբեջանական ուժերի առաջխաղացումը, ինչին բանակցությունները կարող էին վնասել։
Շուշիի ազատագրումից հետո /1992թ․ մայիսի 9/ պանթուրքիստական տրամադրությունները Թուրքիայում ակտիվացան։

«Գորշ գայլերի» առաջնորդ Արփասլան Թյուրքեշը հայտարարեց․ «Մենք չենք կարող չգործել, երբ հայերը գրավում են Ադրբեջանի տարածքը», իսկ նախագահ Օզալը քննադատեց վարչապետ Դեմիրելի կառավարությանը Արցախյան հարցում մեղմ դիրքորոշման համար։ Դրան ի պատասխան Դեմիրելը ընդգծեց, որ Շուշիի գրավումը հայերի կողմից անթույլատրելի է, եւ Թուրքիան այս պարագայում չի կարող դիտորդ լինել։

Այս հայտարարությունը ուղղակիորեն վերահաստատեց Թուրքիայի պանթուրքիստական ձգտումները Արցախյան հարցում։ Թուրքական ազգայնական ընդդիմության առաջնորդ Էջեւիթը ավելի հեռուն գնաց՝ առաջարկելով իշխանություններին զորք մտցնել Նախիջեւան։

Այս փաստը արժանի է ուշադրության նաեւ այն պատճառով, որ հենց Էջեւիթն է համարվում դեռ 1974թ․ Հյուսիսային Կիպրոս թուրքական զինուժի ներխուժման սցենարի հեղինակը։

Արցախյան կոնֆլիկտում Թուրքիայի միակողմանի՝ պրոադրբեջանական քաղաքականությունը շարունակվեց վարչապետ Թանսու Չիլլերի կառավարման շրջանում ։

1993թ․ հոկտեմբերին վերջինս կոչով դիմեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիին՝ «դադարեցնելու հայկական ագրեսիան Ադրբեջանում»։ Հարկ է նշել, որ առնվազն տարօրինակ է, որ ԵՄ անդամ Հյուսիսային Կիպրոսն օկուպացրած եւ Ադրբեջանի ռազմական ագրեսիան խրախուսող եւ սատարող Թուրքիան հանդես էր գալիս նման նախաձեռնությամբ։

Թուրքիայի «փոքր եղբորը» սատարելու գործուն քաղաքականությունը հնարավոր բոլոր ուղղություններով էր՝ եւ դիվամագիտական, եւ ռազմական ճակատում։

ԽՍՀՄ փլուզումից հետո թյուրքալեզու պետությունների դաշինքի ձեւավորման նոր հարթակներ հանդիսացան այդ պետությունների գագաթնաժողովները։

Առաջին անգամ նման առաջարկով հանդես եկավ Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը 1992թ․ մարտին։ Առաջարկը բացահայտ աջակցություն ունեցավ Ադրբեջանի նախագահի կողմից, ով Ադրբեջանում թուրքական հետաքրքրությունների ջերմ ջատագովն էր։

Թյուրքալեզու պետությունների առաջին գագաթնաժողովը տեղի ունեցավ 1992թ․ հոկտեմբերի 30-ից 31-ը։ Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնորդները նպատակ ունեին այս գագաթնաժողովում հակահայկական փաստաթուղթ ընդունել։ Սակայն թուրք-ադրբեջանական ջանքերը ձախողվեցին․ ինչպես Հյուսիսային Կիպրոսի ճանաչման մասին, այնպես էլ Արցախի դեմ՝ հակահայկական փաստաթղթեր այս գագաթնաժողովը չընդունեց։

Թուրք-ադրբեջանական տանդեմին խանգարեց Կենտրոնական Ասիայի առաջնորդների զգուշավորությունը, որի նպատակը պաշտոնական Մոսկվային դուր գալն էր եւ թույլ չտալը տարածաշրջանում ի հաշիվ ռուսական ներկայության Թուրքիայի ազդեցության ընդլայնում։
Հիշեցնենք, որ այդ փուլում Մոսկվան վերանայել էր իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ Կոզիրեւյան հայեցակարգը եւ նախաձեռնող քաղաքականություն էր վարում կովկասյան տարածաշրջանում։

Հավելենք, որ Անկարայում որոշում կայացվեց հաջորդ գագաթնաժողովը կազմակերպել 1993թ․ Բաքվում, ինչին դեմ էր Ռուսաստանը։ Նախագահ Բորիս Ելցինը 1992թ․ դեկտեմբերին ԱՊՀ գագաթնաժողովում այս առնչությամբ իր դժգոհությունը հայտնեց։ Արդյունքում թյուրքալեզու պետությունների առաջնորդների հաջորդ հավաքը Բաքվում չեղարկվեց։ Որոշվեց այն տեղափոխել 1994թ․ հոկտեմբեր, Ստամբուլ։

Ստամբուլյան գագաթնաժողովում առաջին անգամ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ առանձին կետ մտցվեց, ըստ որի՝ կոչ էր արվում խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով՝ հղում անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերին։
Հաջորդիվ 1995թ․ Բիշքեկի, 1996թ․ Տաշքենդի գագաթնաժողովներում դարձյալ Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ առանձին կետ ձեւակերպվեց՝ վերոնշյալ բովանդակությամբ։

Թուրք-ադրբեջանական տանդեմը ջանում էր հակահայկական ձեւակերպումներ ստանալ, սակայն Կենտրոնական Ասիայի հանրապետությունները սահմանափակվեցին դարձյալ հղում անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին, ինչը չբավարարեց Ադրբեջանին, քանի որ այդ բանաձեւերը պահանջներ էին ներկայացնում հավասարապես բոլոր կողմերին, ինչից Բաքուն խուսափում էր։

Փաստորեն, Անկարայի եւ Բաքվի ջանքերը դարձյալ ձախողված էին։ Ուշագրավ է,որ բիշքեկյան գագաթնաժողովում մերժվեց Թուրքիայի վարչապետ Դեմիրելի առաջարկը՝ ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտում միակողմանիորեն Ադրբեջանին աջակցելու մասին։ Հաջորդ գագաթնաժողովները տեղի ունեցան Աստանայում 1998թ․, Բաքվում 2000թ․, Ստամբուլում 2001թ․։

2001թ․ ապրիլին Ստամբուլում Թուրքիան եւ Ադրբեջանը նախաձեռնեցին եզրափակիչ հայտարարության մեջ ներառել «Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին» դրույթը։ Սակայն հերթական անգամ տանդեմը չհաջողեց։ Գագաթնաժողովը բավարարվեց ընդհանուր ձեւակերպումներով՝ հղում անելով ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի փաստաթղթերին։

Թուրքիայի ռազմական աջակցությունը Ադրբեջանին
Ադրբեջանական զինուժին Արցախյան կոնֆլիկտի ողջ ընթացքում գործուն ռազմական աջակցություն է ցուցաբերվել Թուրքիայի կողմից։ 1991թ․ հոկտեմբերին Ադրբեջան այցելեց Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարը, որի նպատակը թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության շուրջ պայմանավորվածության ձեռքբերումն էր։

Միաժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց ադրբեջանցի սպաների ուսուցումը Թուրքիայում կազմակերպելու վերաբերյալ։ 1992թ․ հունվարին Թուրքիա այցելեց Ադրբեջանի նախագահ Ա․ Մութալիբովը թուրք-ադրբեջանական ռազմական գործակցության վերաբերյալ քննարկումների նպատակով։ Հայտարարվեց, որ Թուրքիան պարտավոր է աջակցել Ադրբեջանին Արցախյան հակամարտության հարցում։

Այս այցելությունից ամիսներ անց 1992թ․ օգոստոսին կնքվեց թուրք-ադրբեջանական ռազմական պայմանագիր։ Թուրքիայի ռազմական ներկայությունը Ադրբեջանում ընդլայնվեց նախագահ Էլչիբեյի կառավարման շրջանում։ Ըստ այդմ՝ թուրքական բանակի 10-ից ավելի պաշտոնաթող գեներալներ Ադրբեջանում կազմակերպում էին բանակաշինությունը։ Իսկ թուրքական բանակի գեներալ Յաշար Դեմիրբուլաքը նշանակվեց Էլչիբեյի ռազմական գծով խորհրդական։ Քիչ անց նա դարձավ Ադրբեջանի Անվտանգության խորհրդի անդամ։

Զուգահեռաար Ադրբեջանում ակտիվացան «Գորշ գայլերը»՝ հազարավոր վարձկան զինվորներ Թուրքիայից տեղափոխելով Ադրբեջան։

Ռուսական մամուլի տվյալներով՝ միայն 1992թ․ ձմռանը Տրապիզոնից, Ղարսից եւ Անկարայից Արցախյան ճակատ է տեղափոխվել 5-ից 6 հազար թուրք վարձկան։ 1992թ․ գարնանը Թուրքիայի ագրեսիվ միջամտությունը հասավ իր բարձրակետին։ Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար Մ․ Փիսունօղլին հայտարարեց․ «Մենք սպասում ենք Անկարայի հրամանին, որպեսզի մտնենք Նախիջեւան»։

Թուրքիայի ախորժակը զսպեց 1992թ․ մայիսին Տաշքենդում կնքված ԱՊՀ երկրների Հավաքական անվտանգության պայմանագրի կնքումը։ 1992թ․ մայիսի 20-ին ԱՊՀ ուժերի հրամանատար մարշալ Շապոշնիկովը հայտարարեց․ «Եթե Թուրքիան նման քայլի դիմի, ապա մենք կհայտնվենք երրորդ աշխարհամարտի շեմին»։ Ռուսաստանի կտրուկ արձագանքը «սառը ցնցուղ» էր ընդդեմ թուրքական զավթողական նկրտումների։

1993թ․ հոկտեմբերին Ռուսաստանում տեղի ունեցած քաղաքական ճգնաժամը՝ ռազմական հեղաշրջման փորձը, «ազատություն տվեց Անկարայի ձեռքերին»։ Հունաստանում Հայաստանի դեսպան Լեոնիդաս Խրիզանտուպուլոսի խոսքով՝ Անկարան պատրաստվում էր ռազմական միջամտության՝ խախտելու հայ-թուրքական սահմանը։


Անգամ հոկտեմբերի 5-ին Հայաստանի Զինված ուժերը բերվեցին ռազմական բարձր պատրաստության։

Ավելին, ըստ պատմաբանների եւ օտարերկրյա հատուկ ծառայությունների տեղեկությունների՝ եթե հակաելցինյան ուժերը Մոսկվայում պարտվեին, ապա ՌԴ Գերագույն խորհրդի նախագահ Խազբուլատովի եւ Թուրքիայի վարչապետ Չիլլերի պայմանավորվածության համաձայն՝ թուրքական ուժերը պատրաստվում էին «չափավոր հարված հասցնել Հայաստանին»։

Նման որոշում էր կայացվել Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում։ Սակայն ՌԴ-ում Ելցիցնին սատարող ուժերի հաղթանակը ստիպեց Անկարային վերանայել իր որոշումները։

Թուրքիան զգալի ռազմական աջակցություն տրամադրեց Ադրբեջանին 1993թ․ դեկտեմբերի 1994թ․ հունվարին ռազմական կամպանիայի ժամանակ, երբ ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ հարձակում սկսեց արցախյան ռազմաճակատում։

Թուրքական մամուլը նշված ժամանակաշրջանում ադրբեջանցիների կարճատեւ ռազմական հաջողությունը պայմանավորում է Թուրքիայից ստացված օգնությամբ։ Ուշագրավ է, որ թուրքական ռազմական աջակցությունը Ադրբեջանին շարունակվեց նաեւ 1994թ․ զինադադարից հետո։ 1999թ․ գարնանը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կնքվեց ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր, որի համաձայն՝

1․ Ադրբեջանը առանց Թուրքիայի համաձայնության չի կարող սկսել ռազմական գործողություններ

2․ Թուրքիան երաշխավորում է Ադրբեջանի անվտանգությունը պատերազմի դեպքում՝ ցուցաբերելով վերջինիս ռազմական եւ քաղաքական աջակցություն։

Այսպիսով, ակնհայտ է, որ Արցախյան հակամարտության ողջ ընթացքում Թուրքիան թե դիվանագիտական, թե ռազմական, թե քաղաքական գործուն մասնակցություն է ունեցել Ադրբեջանի աջակցության հարցում։ Թուրքական պետության ողջ ներուժը բոլոր խողովակներով օգտագործվել է ի նպաստ դաշնակից Ադրբեջանի։

Սրա ամենաթարմ փաստագրումն 2016թ․ ապրիլյան պատերազմն է եւ հայ-թուրքական փակ սահմանը։

Աջակցելով Ադրբեջանի քաղաքականությանը՝ ընդդեմ Արցախի ազատատենչ ժողովրդի ինքնորոշման իրավունքի, Թուրքիան մեղսակից է այն բոլոր հանցագործ դրսեւորումներին, որ իրականացրել եւ իրականացնում է պաշտոնական Բաքուն։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Xiaomi-ն ներկայացրել է Home Screen 11 պլանշետըԻնչպիսին կլինեն դոլարի փոխարժեքը և գնաճի մակարդակը Հայաստանում 2026 թվականին. ԵԱԶԲ-ի կանխատեսում Բելգիայի թանգարանից գողացել են Նապոլեոն Բոնապարտի մատանին և այլ արժեքավոր իրեր․ RTBFGoogle Chrome-ն այժմ ունի արհեստական ​​բանականության գործակալՈ՞վ կփոխարինի ԹրամփինՆեպալը մեկնարկել է Էվերեստը մաքրելու հնգամյա ծրագիր Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Հայաստանին ատոմակայանի արդիականացման և երկաթուղիների զարգացման գործում Գիտնականները կիտրոնի տեսք ունեցող մոլորակ են հայտնաբերել․ Daily Mail Վրաստանը, Թուրքմենստանը, Ռումինիան և Ադրբեջանը ծրագրում են ստեղծել նոր տրանսպորտային երթուղի Ավտովթար՝ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին․ կա 4 վիրավոր Կրետեի ափերից ավելի քան 500 միգրանտ է տարհանվելԱդրբեջանում երկարաձգվել է կարանտինային ռեժիմը «Ամուսնությունը միշտ օգնում է». Կիրկորովն առաջին անգամ խոսել է Պուգաչովայի սկանդալային հարցազրույցի մասինԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Դաս է, որը պետք է սովորել․ Ծառուկյանը խոսել է իր և UFC-ի նախագահի հարաբերությունների մասին3I/ATLAS միջաստղային օբյեկտը անցել է Երկրին ամենամոտ կետով Անհայտ անձինք Բելգիայի թանգարանից գողացել են Նապոլեոնի մատանին Բախվել են թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, «Mustang»-ը, «Volkswagen»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր40 տարի առաջ անհետ կորած աղջիկը ողջ է հայտնաբերվելՀայտնի թուրք դերասանուհին հերքում է. «Ես կրոնափոխ չեմ եղել»Այսօր Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը Հայաստանն ու ՄԱԿ-ը ստորագրել են 2026-2030թթ. կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը Համաշխարհային բանկը ՀՀ-ի համար վստահելի ռազմավարական գործընկեր է. ԽուդաթյանՈւմերովը բանակցություններ է վարել եվրոպացի գործընկերների հետ Եղվարդի խճուղում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «PAZ» ավտոբուսըWildberries-ը կվերանվանի իր պատվերների թողարկման կետերը Սպասվում է քամու ուժգնացում․ ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերինԹուրքիայում զանգվածային ձերբակալություններ են ԵՄ-ն կօգտագործի ռուսական ակտիվները՝ Ուկրաինային օգնելու համար․ PoliticoԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պուշկինի փողոցումՕդի որակի հարցում Երևանն ամենախոցելին է, Թբիլիսին՝ միջին, Բաքուն՝ ամենաբարենպաստ բնական պայմաններովը 15-ամյա աշակերտուհուն սպանած տղամարդու ինքնությունը բացահայտվել է 28 տարի անցՌուսաստանի դատարանը երկարաձգել է ադրբեջանական համայնքի անդամների կալանքի ժամկետըԿաթողիկոսի օրհնությամբ՝ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի Լարիսա Դոլինան կարող է կորցնել ևս երկու բնակարանՌուբիոն շնորհավորել է ԼավրովինԻնչ են քննարկել դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական ՓալմերըԵՄ-ի որոշումը նշանակալի հաղթանակ էր․ Զելենսկի36 ժամ ջուր չի լինելու«Այսօրվա նիստը տևեց ընդամենը 4.5 ժամ»․ Փաշինյան (տեսանյութ)Ուկրաինայի կարգավորման ամենաբարդ հարցերը դեռևս լուծված չեն․ ՌուբիոԺնևում կայացած փախստականների համաշխարհային ֆորումում Հայաստանը ներկայացրել է իրականացվող բարեփոխումներըՔանի դեռ հայ գերիները մնում են Ադրբեջանում, կայուն խաղաղությունը երաշխավորված չէ. Euronews Դուբայի օդանավակայանում ավելի քան 200 չվերթ է հետաձգվել և չեղարկվելԻնչ նոր օրենքներ է ստորագրել Վահագն Խաչատուրյանը․ մանրամասներ Ռուսաստանում դատարանը երկարաձգել է ադրբեջանական համայնքի անդամների նախնական կալանքը ԱՄՆ պետքարտուղարը՝ Թրամփի և Մադուրոյի հնարավոր հանդիպման մասինՇատ լավատես եմ հավաքականի ապագայի վերաբերյալ․ Յուրա Մովսիսյան Հայ հոգևորականը միշտ ապրել ու գործել է նաև հանուն հայրենի երկրի և ազգի․ Հայր Ասողիկ Պուշկին փողոցի մի հատվածում մեքենաների կանգառը կարգելվի
Ամենադիտված