Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել Վրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվել Մինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին «Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ Աֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. Bloomberg Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարները Իրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվել Մոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համար Հանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում է 

«Խաղաղության նախապատրաստման» գինը. ովքեր և ինչի դիմաց են խաղաղասիրություն քարոզում

Վերլուծական

 «Խաղաղության նախապատրաստման» թեզն այն աստիճան առաջնային է դարձել, որ դրա մասին վերջին շրջանում սկսեցին իրենց հայտարարություններում հատուկ տեղ հատկացնել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Այնուհետև խոսեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ակնարկելով, որ Հայաստանը և Ադրբեջանը բանակցում են հակամարտության կարգավորման փուլային տարբերակի շուրջ: Եթե այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, իսկ ՌԴ արտգործնախարարը դժվար թե ապատեղեկատվություն տարածեր, ապա պարզ է դառնում, թե ինչու են Հայաստանում ակտիվացել մի շարք ՀԿ-ներ, որոնց միակ դարդն ու ցավը՝ հասարակությանը խաղաղության նախապատրաստելն է: Սակայն, չմտածեք, որ տվյալ ՀԿ-ների հետևում կանգնած անձինք դա անում են մեր և ձեր խաղաղ գոյակցության համար. կա շատ ավելի պարզ մոտիվացիա՝ փողը, այն էլ՝ շատ մեծ փողը: 
Օրինակ՝ նման ՀԿ-ներից մեկն էլ Սոցիոսկոպ ՀԿ-ն է: Ինչպես նշվում է սույն ՀԿ-ի կայքում, այն ստեղծվել է 2008թ. մի խումբ երիտասարդ հասարակագետների նախաձեռնությամբ, ովքեր ցանկանում էին համակողմանի ու հմուտ սոցիոլոգիական հետազոտությունների, խորհրդատվության և հանրային իրազեկման միջոցով նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության արդյունավետ զարգացմանը: Սոցիոսկոպը Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան ցանցի հիմնադիր անդամներից է, որի շրջանակներում համագործակցում է մյուս հիմնադիր ՀԿ-ների հետ՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ-ի, Կանանց ռեսուրսային կենտրոնի, Հելսինկյան ասոցիացիայի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Փինք Արմենիայի հետ։ Փինք Արմենիայի, Կանանց ռեսուրսային կենտրոնի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ ՀԿ-ն համագործակցում է հետազոտական աշխատանքների շրջանակում։ Հետազոտական, կրթական և ջատագովական աշխատանքներում Սոցիոսկոպ ՀԿ-ի հետ համագործակցել են բազմաթիվ այլ ՀԿ-ներ, ինչպես օրինակ՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Նոր սերունդ ՀԿ-ն, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան։ Տարբեր տարիներին ՀԿ-ի առաջարկած նախագծերին հավանություն են տվել և աշխատանքին ֆինանսապես աջակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Գյուլբենկյան հիմնադրամը, NED–ը, Norwegian Helsinki Committee-ն։ Աննա Ժամկոչյանը, ով Սոցիոսկոպի համահիմնադիրներից է, Լառա Ահարոնյանի հետ ֆեմինիզմի պրոպագանդայով է զբաղված, ինչպես նաև ներկայումս «Իմ քայլից» ավագանի, ԼԳԲՏ շահերը պաշտպանող Գրիգոր Երիցյանի, սոցապ․ նախարար Զարուհի Բաթոյանի, Արթուր Սաքունցի, Լարիսա Մինասյանի և այլոց մտերիմն է։ 

«Միլիտարիզմ. ապատեղեկատվական պատմություն հայ հասարակության մեջ» նախագծի շրջանակում «Սոցիոսկոպ» սոցիալական հետազոտությունների եւ խորհրդատվության կենտրոնը 2018-ին NED-ից ստացել է $40,106 դոլար, 201-ին՝ 49 940 դոլար, որպեսզի հայ տեղեկատվական տարածքը պաշտպանի ոչ ավել, ոչ պակաս «ավտորիտար դերասանների» վնասակար ազդեցությունից:

Դրամաշնորհ ստացողը կուսումնասիրի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հրապարակային հայտարարությունները՝ վերլուծելու, թե ինչպես են արտաքին եւ տեղական ավտորիտար գործողությունները ձգտում օգտագործել բնակչությանը վախեցնելու եւ հասարակական կարծիքը շահարկելու համար: Այս հակասական թեմայի հասարակական քննարկումը ուժեղացնելու համար կազմակերպությունը իրականացնելու է մոնիթորինգ, հոդվածներ եւ գրառումներ, անցկացնելու է փոքր սեմինարներ եւ եզրափակիչ գիտաժողով: Հոդվածները հրապարակվելու են համացանցում եւ գրքում: 

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դեռևս 2010 թվականին հիմնադրել է «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ն՝ epress.am լրատվական կայքով, որն այս տարիներին աշխատել է և շարունակում է աշխատել մի քանի հիմնական ուղղություններով՝ 
• Հայ-թուրք հասարակությունների հաշտեցում 
• ԼՂ հիմնախնդրի առնչությամբ խաղաղասիրության քարոզ 
• Զինված ուժերի հեղինակազրկում 
• ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների պաշտպանություն։ 

Այս ամենն իրականացնելու համար Արմեն Մելիքբեկյանի գլխավորած ՀԿ-ն դրամաշնորհներ է ստացել արտասահմանյան դոնորներից։ Օրինակ՝ National Endowment for Democracy (NED) կազմակերպությունից ՀԿ-ն ստացել է 217,818 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ 2016 թվականի ապրիլի 7-ին «Ապրիլյան քառօրյա պատերազմ»-ի թոհուբոհի մեջ epress.am կայքում հայերեն թարգմանությամբ հրապարակվել է ապրիլի 6-ին հրապարակված ադրբեջանցի Ալիա Հաքվերդիի մտքերը՝ «պատերազմի, խաղաղության վերաբերյալ», որը սկզբնաղբյուր կայքից հեռացվել է։ 2019թ. հունվարի 7-ին հրապարակված «Թավշյա հեղափոխությունն ընդդեմ «ռամիլ սաֆարովի» և Քոչարյանի մենաշնորհի» հոդվածում նշվում է. «Թավշյա հեղափոխությունը եկել է մենաշնորհները կոտրելու՝ տնտեսությունում, մշակույթում, կրթությունում, ԶԼՄ-ներում և արտաքին քաղաքականություն ձևավորելու, ձևակերպելու գործընթացում՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում»։ 


«Սորոսի գրասենյակից» իրավապաշտպան Արթուր Սաքունցը հունվար ամսին 187.500 ԱՄՆ դոլար գումար է ստացել խաղաղասիրության քարոզ իրականացնելու համար: 


Ռազմականացման թեման սորոսի գրասենյակի կողմից հստակ ֆինանսավորում է ստանում և պատահական չէ, որ բազմաթիվ սորոսական և ապազգային կազմակերպություններ ու դեմքեր պարբերաբար թիրախավորել են և շարունակում են թիրախավորել բանակը։ Բանակից զատ, նրանց թիրախում հայտնված մյուս կառույցը Հայ Առաքելական Եկեղեցին է։ Խաղաղասիրության քարոզը վատ բան չէ, եթե կա սիմետրիկ գործընթաց Ադրբեջանում: Հակառակ դեպքում՝ կարող են կասկածներ առաջանալ, որ միակողմանի զիջումների գնալու մթնոլորտ է ձևավորվում, որպեսզի հետագայում տեղի ունենա բուն զիջման գործընթացը: Ղարաբաղի հարցի լուծման 2 տարբերակ կա՝ պատերազմական ու փոխզիջումային (միջանկյալ լուծումը՝ ստատուս քվոյի պահպանումն է): Երկուսի դեպքում էլ պետք է պատրաստ լինել պատերազմի: Ընդ որում՝ որքան լավ պատրաստվենք պատերազմին, այնքան դրա սկսվելու հավանականությունը կքչանա… 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել է
Ամենադիտված