«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
ՀասարակությունԹվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի եթերում հաղորդավար Մասիմո Ջիլետին հայտված է ցնցող տեղեկությանը։
«Շատ հայտնի ֆուտբոլիստ, ով խաղում է Միլանի ակումբներից մեկում, ծեծել է մի աղջկա։ Մեր ձեռքում կա տեսանյութ»։
Հստակ տեղեկություն այն մասին, թե ում մասին է խոսքը, դեռ չկա, սակայն իտալական դեղին մամուլը հաղորդում է, որ խոսքը «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի ձախ պաշտպանի՝ Թեո Էրնանդեսի մասին է։
Հիշեցնենք՝ այս ամսվա սկզբին «Մոնակոյի» նախկին հարձակվող Վիսսամ Բեն Յեդերը դատական գործի շրջանակներում պատիժ ստացավ բռնաբարության մեղադրանքով։
Աղբյուր` Panorama.am