ՀԱՊԿ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով կքննարկեն անվտանգության հարցեր
ԱշխարհՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կազմակերպության անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստում կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը նոյեմբերի 27-28-ը պետական այցով կգտնվի Ղազախստանում և կմասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ հերթական նստաշրջանին։
«Այդ հանդիպմանը, որին մասնակցում են միայն առաջնորդները, կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրներն ու վերջին շրջանում ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները»,- ասել է Ուշակովը։