Նիկոլ, ժամանակնա «խնդրես» Լենային, որ հեռանա․ Ռոբերտ Հայրապետյան
ԲլոգոսֆերաԻրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր ՍԴ բանավոր ընթացակարգով քննում էր ՀՀ քաղաքացիների վզին 102 միլիոն եվրո պարտք դնելու համաձայնագրի սահմանադրության համապատասխանության հարցը:
Գործով կառավարության ներկայացուցիչը առողջապահության վայ-փոխնախարար Լենա Նանուշյանն էր, որ այն աստիճան անպատրաստ էր, որ անգամ չգիտեր, թե ինչպես պետք է դիմի Սահմանադրական դատարանին:
Ծայրահեղ անգետ ու ներկայացվող պայմանագրի վերաբերյալ Տորիչելյան դատարկությամբ փայլող այս կինը կամ արձագանքում էր, որ այդ հարցին հստակ չի կարող պատասխանել, կամ թարգմանության սխալ է: Երբեմն նաև օգնության էր գալիս ֆինանսների փոխնախարարի բացակայությունը…դե հեշտ էր պատասխանը գցել նրա վրա:
Ինչևէ…պայմանագրի «սահմանադրականությունը» հաստատվեց, բայց հաստատվեց նաև մի պարզ ճշմարտություն, որ բյուջեից շուրջ 570.000 դրամ (առանց պարգևավճար) ստացող այս կինը առավելագույնը կարող է ղեկավարել ատաղծագործական աշխատանքներ կատարող հմուտ ձեռքերի խմբակ:
Նիկոլ, ժամանակնա «խնդրես» Լենային, որ հեռանա…»։