ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը Թրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին Պուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր Լերչեկին ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին Դոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասին Տիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներով Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներից Նեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ 

Ճգնաժամի խորացման դեպքում ո՞ւմ կգերադասի փոխանցել իշխանությունը Նիկոլ Փաշինյանը

Վերլուծական

Այսօր այլևս փաստ է, որ ներկայիս կառավարությունը սպառել է իրեն բոլոր առումներով: Աշխատանքները ձախողված են և՛ տնտեսական քաղաքականության, և՛ ներքին քաղաքականության, և՛ արտաքին քաղաքականության, և՛ կադրային քաղաքականության, և՛ ռազմավարական ու կարևորագույն խնդիրների հակաճգնաժամային քաղաքականության առումներով: Ստեղծված իրավիճակը, կարծես թե, ունի մեկ լուծում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ իշխանությունից Փաշինյանի հեռացումը պետք է հնարավորինս անցնցում իրագործվի: Անցնցում ճանապարհը ենթադրում է, որ պետք է ստեղծվի ազգային համաձայնության և հակաճգնաժամային կառավարման նոր կառավարություն՝ նոր վարչապետով: Ինչպես և ենթադրում է իշխանության փոխանցման անցնում սցենարը՝ առաջին պլան է մղվելու Նիկոլ Փաշինյանի և իր ընտանիքի անվտանգության ապահովման խնդիրը: Հեռանալու համար Փաշինյանը պետք է ստանա անվտանգության որոշակի երաշխիքներ, իսկ դա թույլ է տալիս պնդել, որ իշխանության փոխանցման գործընթացը տեղի չի ունենա առնվազն մինչև Փաշինյանի որդու զորացրվելը, իսկ դրան, հիշեցնենք, հաշված օրեր են մնացել: 

Հետևաբար հարց է առաջանում՝ ովքե՞ր են հիմնական թեկնածուները, ում ճգնաժամի խորացման դեպքում կգերադասի փոխանցել իշխանությունը Նիկոլ Փաշինյանը: 

Թերևս, գլխավոր և ամենահավանական թեկնածուն այս դեպքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, հատկապես, որ հենց նա է օրեր առաջ կառավարության գործունեության հստակ գնահատական հնչեցրել՝ պահանջելով կառավարության 100 տոկոսանոց փոփոխություն իրականացնել: Ծառուկյանն այն քաղաքական ֆիգուրն է, ով կարող է հաջողել որպես անցումային վարչապետ՝ կարճ ժամանակահատվածում փորձելով լուրջ ներդրումային հոսք ապահովել դեպի Հայաստան՝ հատկապես Արաբական թերակղզու երկրներից: Լինելով ինքնուրույն խաղացող՝ առավելագույնս դուրս լինելով վերահսկողությունից, լինելով ընկալելի քաղաքական գործիչ հատկապես ՌԴ-ի համար և ունենալով բարձր վարկանիշ քաղաքական դաշտում՝ Ծառուկյանը ժամանակավոր կառավարության ղեկը ստանձնելու հավանական թեկնածուն է:  Նաև կարևոր դեր է խաղում այն հանգամանքը, որ Ծառուկյանը չունի անձնական խնդիրներ Նիկոլ Փաշինյանի հետ, իր էությամբ հակված չէ քաղաքական վենդետաներին և մշտապես հանդես է եկել համերաշխության կոչերով:

Հաջորդ թեկնածուն ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի նախագահ Արթուր Վանեցյանն է, ով վերջին շրջանում հանդես է գալիս գործող կառավարությանը քննադատող կոշտ հայտարարություններով: Վանեցյանի օգտին միանշանակ խոսում է քաղաքական գործիչների երիտասարդ սերնդին պատկանելու հանգամանքը, հեղափոխության արժեքների կրող լինելը: Վերջինս լայն ճանաչում ձեռք բերեց ԱԱԾ տնօրեն աշխատելու ընթացքում: Միևնույն ժամանակ փաստենք, որ Վանեցյանի դեպքում ակնհայտ է քաղաքական փորձի պակասը, բացի այդ, ըստ շրջանառվող լուրերի, Արթուր Վանեցյանին իր մեդիա ռեսուրսներով աջակցում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը և, հաշվի առնելով Մինասյան-Փաշինյան գերլարված և թշնամական հարաբերությունները, Վանեցյանին իշխանություն փոխանցելը Փաշինյանի համար կարող է հղի լինել քաղաքական վենդետայով: 

Երրորդ հավանական թեկնածուն գործող նախագահ Արմեն Սարգսյանն է: Նրա օգտին են խոսում միջազգային կապերը, հեղինակությունը, անձնական մեծ ֆինանսական ռեսուրսները, երկար տարիների դիվանագիտական աշխատանքի փորձը, անձնական բարեդրացիական հարաբերությունները խոշոր «կալիբրի» գործիչների հետ: Չմոռանանք, որ վերջերս հենց նախագահ Սարգսյանի և  Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի պայմանավորվածության արդյունքում հատուկ չվերթով Հայաստան բերվեցին բուժօգնության պարագաներ: Սարգսյանի թեկնածությանը անդրադառնալիս չպետք է մոռանալ նաև այն հանգամանքը, որ վերջինս սկզբնական շրջանում անչափ լարված հարաբերությունների մեջ էր Նիկոլ Փաշինյանի հետ, ինչը պարբերաբար արտահայտվում էր նախագահին հանդեպ ՔՊ շանտաժով՝ իշխող քաղաքական ուժը «սպառնում» էր հեռացնել նախագահին, եթե վերջինս հրաժարվի ստորագրել իր հաստատմանն ուղարկված փաստաթղթերը:

Վարչապետի հաջորդ՝ չորրորդ կոմպրոմիսային թեկնածուն կարող է դառնալ ներկայիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ չնայած այն հանգամանքին, որ Ավինյանն  այս պահին հրաժարականի շեմին կանգնած պաշտոնյաների ցանկում է: Միևնույն ժամանակ չի բացառվում, որ Ավինյանի հրաժարականի թեման տիրաժավորելը քաղաքական խաղի մի մասն է, որով փորձ է արվում շոշափել հանրային քաղաքական տրամադրությունները:

Քաղաքական գործընթացների զարգացմանը զուգահեռ ավելի հստակ կուրվագծվի, թե իշխանության փոխանցման որ տարբերակն առավել օպտիմալ և իր համար առավել անվտանգ կհամարի Նիկոլ Փաշինյանը: Ակնհայտ է մի բան, որ իշխանության փոխանցման գործընթացը պետք է տեղի ունենա հնարավորինս անցավ՝ սոցիալ-տնտեսական և քաղաքական կոլապսի շեմին գտնվող երկիրը էլ ավելի մեծ ցնցումներից զերծ պահելու համար, իսկ դա ենթադրում է քաղաքական բոլոր առողջ ուժերի պատրաստակամությունը՝ միավորվելու մեկ օրակարգի շուրջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն
Ամենադիտված