Starlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի Պոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. Նովակ Քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը ԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումը Խաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետ Հայաստանում ապօրինի զենքի շրջանառության 164 դեպք է արձանագրվել․ 11 անձ ձերբակալվել է Մեծ Բրիտանիան մոտ 1 մլրդ ֆունտ կներդնի տարբեր ոլորտներում. ներկայացուցիչ ՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնական Հայաստանի և Ղրղզստանի նախագահները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարները Հայաստանի և Թուրքիայի նախարարները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության նոր հնարավորությունները 

«Ժողովուրդ». Փաշինյանը հաղորդում է տվել ընդդեմ իր դատախազի և իր նախարարի․ Գևորգ Կոստանյան

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կորոնավիրուսի տարածման ահագնացող տեմպի եւ ցավալիորեն ամեն օր գրանցվող մեր հայրենակիցների բազմաթիվ մահերի համատեքստում մեր հատկապես իրավապահ համակարգի «խիստ պրոֆեսիոնալ եւ նվիրյալ» պատասխանատուներին կցանականայի մի քանի կարեւոր բաներ պարզաբանել: Սա հիմա պարզաբանում եմ, որ մոտ ապագայում նրանցից որեւէ մեկը չփորձի արդարանալ, թե չի իմացել կամ իրեն չեն զեկուցել: Նիկոլ Փաշինյանը փաստորեն ընդունեց, որ իշխանություններն արդեն ի վիճակի չեն ապահովել ՀՀ Սահմանադրությամբ, կոնվենցիաներով երաշխավորված մարդու կյանքի իրավունքը երաշխավորելու պետության միջազգային պարտավորությունները՝ հայտարարելով, որ կան դեպքեր, երբ անձը մահացել է, քանի որ նա չի տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք, չնայած այդ միջոցով հնարավոր էր փրկել նրա կյանքը: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` ՄԻԵԿ) հոդված 2-ը պաշտպանում է կյանքի իրավունքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` ՄԻԵԴ) իր բազմաթիվ վճիռներում սահմանել է, որ հոդված 2-ը իր մեջ ներառում է նաեւ ընթացակարգային պարտավորություն «իրականացնել արդյունավետ քննություն» հոդված 2-ի ենթադրյալ խախտման ցանկացած դեպքում(Armani Da Silva v. the United Kingdom [GC]), այսինքն՝ հարուցել քրեական վարույթ ցանկացած մահվան փաստի կապակցությամբ: Տեղադրում եմ նաեւ հղումները ՄԻԵԴ նախադեպերին, որպեսզի օգնեմ ոլորտների պատասխանատուներին կարդալ եւ հասկանալ իրենց պարտավորությունները: Ինչո՞ւ է սա կարեւոր. որովհետեւ նրանք ի պաշտոնե պարտավոր են առաջնորդվել ՄԻԵԴ նախադեպերով եւ դրանց հիման վրա տնօրինել մարդկանց ճակատագրեր: ՄԻԵԴ-ը սահմանել է, որ ՄԻԵԿ հոդված 2-ը տարածվում է նաեւ բոլոր այն դեպքերի վրա, երբ անձն ունի ծանր հիվանդություն, եւ նրա կյանքին վտանգ է սպառնում (G.N. and Others v. Italy): Այս համատեքստում հարկ է նկատի ունենալ, որ հոդված 2-ը ոչ միայն պետությանը պարտավորեցնում է չխախտել մարդկանց կյանքի իրավունքը, այլ նաեւ պահանջում է ադեկվատ միջոցներ ձեռնարկել պաշտպանելու մարդկանց կյանքի իրավունքը (Centre for Legal Resources on behalf of ValentinCampeanu v. Romania [GC]): ՄԻԵԴ-ը հստակ սահմանել է, որ հոդված 2-ի ներքո նշված պոզիտիվ պարտավորությունները առաջանում են նաեւ առողջապահական ոլորտում (Calvelli and Ciglio v. Italy [GC]): Ուզում եմ պատասխանատուների ուշադրությունը հրավիրել երկու շատ կարեւոր նախադեպերի վրա`

1. ՄԻԵԴ-ը Թուրքիայի դեմ գործով արձանագրել է, որ առողջապահական համակարգի աղաղակող սխալ աշխատանքի պատճառով անձը չի օգտվել նրա կյանքը փրկելու հնարավորություն ստեղծող անհետաձգելի բժշկական միջամտությունից, ինչը ՄԻԵԴ-ը միաձայն համարել է հոդված 2-ի խախտում (Mehmet ŠentՖrk and BekirŠentՖrk v. Turkey): 2. Թուրքիային վերաբերող մեկ այլ գործով էլ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ այն դեպքում, երբ իշխանությունները գիտեին կամ պարտավոր էին իմանալ անձանց կյանքին սպառնացող ռիսկերի մասին, սակայն ոչինչ չեն արել այդ ռիսկերը չեզոքացնելու համար եւ դրանով իսկ անձանց կյանքը դրել են վտանգի տակ, ապա առկա է ՄԻԵԴ 2-րդ հոդվածի խախտում (Aydogdu v. Turkey): Արդյունավետ քննություն իրականացնելու ՄԻԵԿ պահանջի հիմնական նպատակը կայանում է նրանում, որպեսզի իշխանությունները ցանկացած մահվան դեպքով, առանց սպասելու որեւէ բողոքի կամ պահանջի, իրենց նախաձեռնությամբ պարտավոր են իրականացնել քրեական վարույթ՝ պարզելու մահվան հանգամանքները: Անգամ առողջապահական ոլորտի հետ կապված՝ ՄԻԵԴ-ը սահմանել է, որ հոդված 2-ը պետության համար առաջացնում է պարտավորություն ապահովելու, որպեսզի առողջապահական համակարգի հոգածության տակ գտնվող անձանց մահվան ցանկացած դեպքում քննվեն դրապատճառները եւ պատժվեն մեղավորները՝ անկախ նրանից, թե մահվան դեպքը գրանցվել է պետական, թե մասնավոր հիվանդանոցում (Šilih v. Slovenia [GC]; Lopes de Sousa Fernandes v. Portugal [GC]): Ընդ որում, արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորությունը նաեւ կարեւոր է առողջապահական համակարգի սխալները վեր հանելու, դրանք ուղղելու եւ դրանց կրկնությունը ապագայում բացառելու համատեքստում (Oyal v. Turkey): Այսպիսով, հստակ արձանագրում ենք, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են կորոնավիրուսի հետեւանքով արձանագրված բոլոր մահերի վերաբերյալ հարուցել առանձին քրեական գործ, իրականացնել արդյունավետ քննություն, բացահայտել եւ պատժել բոլոր մեղավորներին: Սակայն Հայաստանի իշխանությունները ոչ միայն արդեն իսկ չեն կարողանում երաշխավորել ՀՀ քաղաքացիների կյանքի իրավունքը (առողջապահական համակարգ), այլեւ կորոնավիրուսի հետեւանքով մահացած ավելի քան 270 անձանց մահվան հանգամանքների պարզման ուղղությամբ չեն հարուցել որեւէ քրեական գործ, ինչը պետության ուղղակի պարտավորությունն է (իրավապահ համակարգ): Ընդ որում, քրեական գործ չեն հարուցել, կարծում եմ, այն պատճառով, որ մահացածների հարազատներին զրկեն փոխհատուցում ստանալու իրավունքից, քանի որ, ըստ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի, մահացածների հարազատները ունեն իրավունք պահանջելու եւ ստանալու նյութական եւ ոչ-նյութական վնասի փոխհատուցում բոլոր այն դեպքերում, երբ կարձանագրվի, որ իրենց հարազատի մահը գրանցվել է բժշկական ոչ պատշաճ օգնություն տրամադրելու հետեւանքով: Վստահեցնում եմ, որ անկախ նրանից՝ որքան ժամանակ կանցնի, կորոնավիրուսի հետեւանքով մահացած ցանկացած անձի մահվան փաստով հարուցվելու են քրեական գործեր, եւ մեղավոր անձինք, անկախ պաշտոնից, միանշանակ ենթարկվելու են քրեական պատասխանատվության յուրաքանչյուր մահվան համար:

Հ.Գ. Փաստորեն, ինչպես «Մարտի 1»-ի գործով 10 զոհերի դեպքում, այնպես էլ կորոնավիրուսի հետեւանքով արդեն 270-ից ավելի զոհերի դեպքում ՀՀ իշխանությունները առաջնորդվում են մահվան հանգամանքները թաքցնելու սկզբունքով, քանի որ, հիշեցնեմ, «Մարտի 1»-ի գործով 10 զոհերի մահվան հանգամանքները եւս չեն ցանկանում բացահայտել»:

Գեւորգ Կոստանյան
Իրավաբանական գիտությունների
թեկնածու, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Starlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. ԶելենսկիՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԳերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել եվրոպական ավտոարդյունաբերությանը աջակցելու ծրագրի շուրջԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. ՆովակՔննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցերԴեղատան տերը կենդանիների համար նախատեսված դեղամիջոցները վաճառել է որպես մանկական դեղամիջոցAFP. Մակրոնը կորցնում է իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզումԲըրնհեմն ասել է, որ չի ցանկանում պատմության մեջ մտնել որպես Մեծ Բրիտանիայի վերջին վարչապետԻնչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունըԽաղաղության խոստումներ, էլեկտրաէներգիա՝ Ադրբեջանից. Զելենսկին արյունոտել է իրեն կերակրող ձեռքըԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումըԼուկաշենկոն կոչ է արել Զելենսկուն կատարել իր խոստումները և առաջադրվել նախագահի պաշտոնումԽաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետՎատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին վիրահատությունից հետոՀայաստանում ապօրինի զենքի շրջանառության 164 դեպք է արձանագրվել․ 11 անձ ձերբակալվել էՄեծ Բրիտանիան մոտ 1 մլրդ ֆունտ կներդնի տարբեր ոլորտներում. ներկայացուցիչԶելենսկին ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է խնդրելԻրանը խոստացել է արձագանքել ԱՄՆ-ի կողմից երկրի էներգետիկ օբյեկտների դեմ ուղղված սպառնալիքներինՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնականԻրաքի արտգործնախարարը Իրան-ԱՄՆ հակամարտությունից երկրին հասցված վնասը գնահատում է 60 միլիարդ դոլարՀայաստանի և Ղրղզստանի նախագահները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարներըՖինանսների նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանում գտնել 40 միլիարդ եվրո ռազմական կարիքների համարՀայաստանի և Թուրքիայի նախարարները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության նոր հնարավորություններըԶիմբաբվեի ներկայացուցիչ․ Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորումԻջևան համայնքին կվերադարձվի Աչաջրի գյուղապետարանի և Մշակույթի տան շուրջ 125 քմ տարածքՀարավային Կորեան ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանին ռոբոտներ տեղակայելու հնարավորությունըՀոկտեմբերի 17-ից Երևանի թիվ 1 և 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին պատերազմների ժամանակ շրջակա միջավայրին հասցված վնասի համար Սենեգալի ներկայացուցիչ․ Վերականգնվել է 80 մլն հեկտար տարածք, ավելանում է բնապահպանական բյուջենԲնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը. ԻնվենթորԿոբախիձեն բացատրել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինան միանա ԵՄ-ինԹուրքիայի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և կառավարությանը՝ միջոցառման կազմակերպման համարՖիդանը երկրներին կտեղեկացնի դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին Պատերազմի հետևանքով Լիբանանի բնապահպանական կորուստները գերազանցել են 525 մլն դոլարը. Էլ-ԶեյնՀուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտըԼուկաշենկո. ԱՄՆ-ն սխալվում է՝ իրեն անկասելի ուժ համարելովԱլիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնըՀունգարիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի մարդասիրական, բայց ոչ ռազմական օգնությունԿամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկելEl Pais. Իսպանիան և Իտալիան համաձայնության են եկել սահմանային վերահսկողությունը վերացնելու վերաբերյալԲնիկ ժողովուրդների իրավունքները պետք է մեծ տեղ ունենան բնապահպանական ծրագրերում. IIFB համանախագահԿենսաբազմազանության փրկության համար պետք է արագացնել գործողությունները․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի բնապահպանական նախաձեռնություններին․ ՌիբերաԹուրքմենստանը կարևորել է կենսաբազմազանության պահպանումն ու անապատացման դեմ պայքարըՉեխիան դեմ է արտահայտվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից երաշխավորված վարկ տրամադրելունՓաշինյանը և Փեզեշքիանը քննարկել են ՀՀ-Իրան համագործակցության օրակարգը և պայմանավորվածություններըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՖրանսիայում հոկտեմբերի 17-ին ամբողջ երկրում հաշվարկվել է բողոքի ցույցերի մոտ 250 կոչՓաստորեն, ըստ Արարատ Միրզոյանի, հայ-ռուսական հարաբերություններն եղբայրական են. ՇարմազանովՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Աֆղանստանին հուսահատորեն անհրաժեշտ է խաղաղություն և կայունություն
Ամենադիտված