Երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով․ մառախուղ է
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
«Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ: