Տիգրան Ավինյանը, Կենտրոնի թաղապետը և մի շարք այլ պաշտոնատար անձինք կմեկնեն Լոս Անջելես
ՔաղաքականԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 23-ից 30-ը գործուղվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաք։
Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսի հետ հանդիպման նպատակն է երկկողմ համագործակցության հարցերի քննարկումը։
ԱՄՆ Լոս Անջելես քաղաք պատվիրակությունը մեկնելու է հետևյալ կազմով՝
- Տիգրան Ավինյան՝ Երևանի քաղաքապետ,
- Լուսինե Դայան՝ Երևանի քաղաքապետի խորհրդական,
- Պետրոս Պետոյան՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար,
- Դավիթ Գևորգյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ,
- Անդրանիկ Թևոսյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ,
- Սարգիս Մանուկյան՝ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ի տնօրեն,
- Օֆելյա Սիմոնյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետի տեղակալ,
- Լուսինե Ղարիբյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետի ժ/պ,
- Մալվինա Պողոսյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության սոցիալական մեդիա համակարգող,
- Արամ Դևրիկյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության օպերատոր։
Գործուղման ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը։