Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր հայց է ներկայացրել Հաագայի դատարան
Արտաքին ՔաղաքականԱյս տարվա նոյեմբերի 19-ին Ադրբեջանը Մշտական արբիտրաժային Հաագայի դատարանում հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ «օկուպացիայի» ժամանակ իբրև թե էներգետիկ ռեսուրսների նկատմամբ բազմաթիվ խախտումների համար։ Այս մասին գրում է Trend-ը։
Նշվում է, որ այս հայցը վերջին զարգացումն է միջազգային իրավական գործընթացում, որը սկսվել է 2023 թվականի փետրվարի 27-ին, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին ընթացակարգային հանդիպումը կայացել է այս տարվա հունվարի 12-ին։
«Շուրջ երեսուն տարվա ընթացքում Հայաստանը թույլ չի տվել Ադրբեջանին գործածել էներգետիկ ռեսուրսները կամ դրանք զարգացնել։ Ընդհակառակը, Հայաստանն օգտագործել է այդ ռեսուրսները՝ իր շահերից ելնելով։
Ադրբեջանը կշարունակի Հայաստանից փոխհատուցում պահանջել», - ասվում է հայցում։