Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության կարևորությունը. Պետդեպ
ԱՄՆԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպում են ունեցել Ռիո դե Ժանեյրոյում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում:
Քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը։
Քննարկվել է նաև Լիբանանում հակամարտության կարգավորման անհրաժեշտությունն ու իրավիճակը Գազայում։