Ի՞նչ է քննարկել Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ. Կրեմլում բացահայտել են բանակցությունների առանցքային թեմաները Բաքվից հստակ պահանջ՝ Իրանին․ երկաթուղու շինարարությունը պետք է արագացվի Պուտինը նոր որոշում է կայացրել Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Ռուսական ավիացիայում սկսել են ակտիվորեն կիրառել արհեստական բանականություն Իսրայելի հարվածից վնասվել է Լիբանանի ֆինանսների նախարարության շենքը Երուսաղեմի հայկական թաղամասում մի երիտասարդ հրեա կին թքել է Սուրբ Հակոբ հայկական վանքի ուղղությամբ (տեսանյութ) 2027 թվականի խորհրդանիշը կարմիր կրակե այծն է. ինչ կբերի այն ՌԴ-ի հարվածները խափանել են Թրամփի բանագնացների թռիչքը․ Զելենսկի Լոնդոնում Իսրայելի դեսպանատան մոտ գտնվող 35,75 մլն ֆունտ ստեռլինգով գնված «Խամենեիի բնակարանները» վաճառքի են հանվել «Որտե՞ղ է «ականջակալը», որը պետք է դնել». Պեսկովը պատմել է Փաշինյանի՝ հայերեն ելույթի մասին Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը․ որսորդներին զգուշացրել են 

Ում օրոք է կապիտալը առավել մեծ ծավալով «փախել» Հայաստանից

Վերլուծական

Մինչ կառավարությունը «հեղափոխությունից» հետո հույսով սպասում է, որ ներդրումները կգան Հայաստան, ֆինանսական միջոցների արտահոսքը մեր երկրից մեծ թափով շարունակվում է։ Անցած տարի Հայաստանից դուրս է բերվել գրեթե 1,5 մլրդ դոլար։ Խոսքը միայն քաղաքացիների կողմից և միայն բանկային համակարգով գնացած գումարների մասին է։ Այնպես չէ, որ նախկինում ֆինանսական միջոցների արտահոսք չկար։ Իհարկե, կար, բայց ծավալները, առավել ևս աճի տեմպը, շատ ավելի փոքր էր։ Այն արագացավ հատկապես վերջին 2 տարիներին։ 2 տարում արտահոսքը Հայաստանից ավելացել է 465 մլն դոլարով։ Աճն անցնում է 47 տոկոսից։ 


Անցած տարի ֆիզիկական անձանց բանկային փոխանցումներն արտերկիր հասել են ավելի քան 1 մլրդ 454 մլն դոլարի: Սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր մակարդակն է: Համեմատության համար նշենք, որ Սերժ Սարգսյանի նախագահության 9 տարիների ընթացքում մեր երկրից կապիտալի արտահոսքը կազմել է 7 մլրդ 978 մլն 84 հազար դոլար: 2003-2012 թվականներին ՀՀ-ում միջին ապօրինի կապիտալի արտահոսքի ծավալը կազմել է 750 մլն դոլար: Ընդհանուր առմամբ՝ այդ տարիների ընթացքում ապօրինի արտահանվել է 7.5 մլրդ դոլարի կապիտալ: 

Արդյունքում՝ ֆինանսական միջոցների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի դրական տարբերությունը) նախորդ տարվա ընթացքում կազմել է 504 միլիոն դոլար՝ 2018 թվականի` 597 միլիոն դոլարի դիմաց։ Բոլոր դեպքերում, ֆինանսական միջոցների արտահոսքն ի վնաս երկրի տնտեսության է։ Գնալով նվազում է ֆիզիկական անձանց փոխանցումների դերը ներքին տնտեսության զարգացման գործում։ Անցած տարի այս հատվածում ձևավորված մաքուր հոսքերը կազմել են ընդամենը 504 մլն դոլար. դրսից մուտք եղած 1 մլրդ 958 մլն դոլարի դիմաց՝ ներսից գնացել է 1 մլրդ 454 մլն դոլար։ 


Պայմանավորված ակտիվ արտահոսքով՝ տրանսֆերտային շուկայի մաքուր մուտքերը շարունակել են կրճատվել։ Ավելի քան 92 մլն դոլար պակաս գումար է մնացել ներքին տնտեսության մեջ։ Այն ևս 15 տոկոսով կրճատվել է։ 
Մինչդեռ, ոչ վաղ անցյալում այս հատվածից Հայաստանի տնտեսությունը հսկայական ֆինանսական ներարկում էր ստանում։ 2011-2014թթ. ֆիզիկական անձանց փոխանցումների մաքուր մուտքերն անցնում էին 1 մլրդ դոլարից։ Մասնավորապես, 2013թ. այն ընդհուպ մոտեցել էր 1,5 միլիարդի։ Հիմա հազիվ 500 միլիոնի է հասնում։ Ու հիմնական պատճառը ֆինանսական միջոցների արտահոսքի ակտիվացումն է: Հայաստանից գումարների արտահոսքի ուղղությունները տարբեր են. շարունակում է մեծ մնալ Ռուսաստանի մասնաբաժինը, չնայած անցած տարի այն չի ավելացել, ընդհակառակը՝ մի բան էլ կրճատվել է։ Դրանով հանդերձ՝ ֆիզիկական անձանց բանկային փոխանցումները ՌԴ կազմել են շուրջ 426 մլն դոլար։ Եվս 275 միլիոն գնացել է Միացյալ Նահանգներ։ 


Բնավ էլ զարմանալի չէ, որ հետհեղափոխական Հայաստանում ներդրումները գրեթե զրոյական են, իսկ փողը երկրից փախչում է նման ծավալներով: Պատճառը իշխանությունների վարած քաղաքականությունն է՝ հարկերի ավելացում, բանկային գաղտնիքի փաստացի վերացում, արտոնությունների բացակայություն, պարբերաբար կարվող քրեական գործեր: Փողը սիրում է լռություն, իսկ Հայաստանում արդեն երկու տարի է այդ լռությունը բացակայում է՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով: Արդյունքում՝ ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ նորանկախ պատմության մեջ գրանցվում է կապիտալի արտահոսքի ամենամեծ ծավալը... 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ է քննարկել Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ. Կրեմլում բացահայտել են բանակցությունների առանցքային թեմաները Բաքվից հստակ պահանջ՝ Իրանին․ երկաթուղու շինարարությունը պետք է արագացվի Պուտինը նոր որոշում է կայացրել Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Ռուսական ավիացիայում սկսել են ակտիվորեն կիրառել արհեստական բանականություն Իսրայելի հարվածից վնասվել է Լիբանանի ֆինանսների նախարարության շենքը Երուսաղեմի հայկական թաղամասում մի երիտասարդ հրեա կին թքել է Սուրբ Հակոբ հայկական վանքի ուղղությամբ (տեսանյութ)2027 թվականի խորհրդանիշը կարմիր կրակե այծն է. ինչ կբերի այն ՌԴ-ի հարվածները խափանել են Թրամփի բանագնացների թռիչքը․ Զելենսկի Լոնդոնում Իսրայելի դեսպանատան մոտ գտնվող 35,75 մլն ֆունտ ստեռլինգով գնված «Խամենեիի բնակարանները» վաճառքի են հանվել «Որտե՞ղ է «ականջակալը», որը պետք է դնել». Պեսկովը պատմել է Փաշինյանի՝ հայերեն ելույթի մասին Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը․ որսորդներին զգուշացրել են ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Ուիթքոֆը և Քուշները ժամանել են Կիև՝ Զելենսկու հետ բանակցությունների համար Պուտինը չի նահանջում․ ԱՄՆ բանագնացները Մոսկվայից հեռացան ձեռնունայն․ Bloomberg Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արթիկի բնակիչներինԶելենսկու խորհրդականը առաջարկել է մտածել Կիևից բնակիչների տարհանման մասին Ինքնաթիռ է կործանվել Կալիֆոռնիայում.. Երեխաներ են զոհվելԳլոբալ միջին ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է (լուսանկար) Գերմանական ստարտափն առաջին անգամ Նորվեգիայից հրթիռ է արձակել տիեզերք Վրաստանի քաղաքացուն մեղադրում են ԱՄՆ-ի առողջապահության ոլորտի ամենախոշոր խարդախության մեջ. Մանրամասներ Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել․ մեկի քիթն է վնասվել«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Արտակարգ իրավիճակ՝ Արարատյան փողոցի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել ենԻՀՊԿ. Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան Թեհրանի համար Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ մանրամասներ Մնում է պահանջել, որ արևը չշողա․ Զախարովան Ռուսաստանի դեմ ներկայացվող պահանջի մասին Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով մահացու վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող 87-ամյա հետիոտնի Հայկոն հրաժեշտ է տալիս բեմին Պենտագոնի ղեկավարը Իրանին սպառնացել է ոչնչացնել նրա նավթային նավատորմը Պուտինի նոր որոշումը․ ՌԴ-ն այս երկրի հետ սահմանային նոր ռեժիմ է պատրաստում․ մանրամասներ Սոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկին Ռուսաստանի օդային տարածքը վտանգի տակ է․ խոշոր ավիաընկերությունները չեղարկում են չվերթները Սեպտեմբերի 6-ից ԵՄ սահմաններին փոխվում են մուտքի կանոնները ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով հարվածել է ԱՄՆ-ի ավիակրին և ականակրին Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել, երջանիկ լինել. Ալեն Սիմոնյան ՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչպես արտերկրում նորածնի համար Ռուսաստանի քաղաքացիություն ձևակերպել ԻՀՊԿ-ն սպառնացել է հարձակվել նավերի վրա՝ Հորմուզի նեղուցն առանց Իրանի թույլտվության անցնելու փորձի համար Բախվել են «Mercedes»-ը և «Opel Corsa»-ը, վերջինի շարժիչում հրդեհ է բռնկվել․ կան վիրավորներ Հրդեհ է բռնկվել Ոսկեվազ գյուղի գործարաններից մեկում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 6-ինԵգիպտացի հեռուստահաղորդավարուհի Սարա Խալիֆային և ևս 11 մարդու մահապատժի են դատապարտելՍան Ֆրանցիսկոյում տղամարդուն պատահմամբ աղբի հետ աղբատար մեքենայի մեջ են բեռնել․ փրկարարները շուրջ երկու ժամ որոնել են նրան Մարդու և այլ ընկերքավոր կաթնասունների նախնիները կարող էին զույգերով ապրել արդեն 160 միլիոն տարի առաջ Տասնյակ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հայ Առաքելական սուրբ եկեղեցին այսօր նշում է Բարեկենդան Սուրբ խաչի պահոց տոնը Հանցագործները որսում են ուսանողներին. Բրիտանիայում բացահայտվել է «փողային ջորիների» հավաքագրման սխեման Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը Մոնակոյի իշխանի նախկին խորհրդականը դատարանի առաջ է կանգնել կոռուպցիայի և ազդեցության վաճառքի գործով «Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն
Ամենադիտված