Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը 

ՀԱԷԿ-ը հրթիռակոծելու սպառնալիքը դրդել է ՀՀ-ին պահանջելու պատժամիջոցներ. դեսպան Պապիկյանի հարցազրույցը

Արտաքին Քաղաքական

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի հարցազրույց է տվել «Energy Inteligence» պարբերականին՝ «Մեծամորը հրթիռակոծելու սպառնալիքը դրդել է Հայաստանին պահանջելու պատժամիջոցների կիրառում» վերտառությամբ։

ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունն «Արմենպրես»-ին տրամադրել է հարցազրույցի որոշ հատվածների թարգմանաությունը և հարցի նախապատմությանը վերաբերող տեղեկություններ. «Հուլիսի 16-ին, հայ-ադրբեջանական սահմանին վերսկսված մարտերի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը սպառնացել է հրթիռային հարված հասցնել Հայաստանի Մեծամորի ատոմակայանին։

Այդ սպառնալիքն արձագանք գտավ Վիեննայում, որտեղ Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցչությունը հուլիսի 17-ին հայտագիր ներկայացրեց Գործակալության Գլխավոր տնօրենին՝ պնդելով, որ նման սպառնալիքը «հանդիսանում է Ադրբեջանի կողմից պետական ահաբեկչության և ցեղասպան մտադրությունների բացահայտ դրսևորում»։

Բաքուն շուտով պատասխանեց։ Հուլիսի 22-ին Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ նշեց, որ «այդ հայտարարությունն արվել է Ադրբեջանի ցածրաստիճան պաշտոնյայի կողմից զգացմունքային ֆոնի վրա։ Այն որևէ կերպ չի արտահայտում Ադրբեջանի կառավարության պաշտոնական դիրքորոշումը»։

Հուլիսի 24-ին Ադրբեջանը ներկայացրեց պաշտոնական պատասխան, որով մերժում էր «հայկական կողմի շահարկումները»՝ նշելով, որ Ադրբեջանը երբևէ չի ծրագրել հարձակվել քաղաքացիական օբյեկտների վրա»։ Հուլիսի 30-ին «Energy Intelligence» պարբերականի լրագրող Ֆիլ Շաֆֆին զրուցել է ԱԷՄԳ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի հետ այս հարցի վերաբերյալ (առնչվող)»։

Ստորև ներկայացվում են հարցազրույցից որոշ հատվածները։

Ի՞նչ արձագանք է Հայաստանը ստացել ԱԷՄԳ-ից և անդամ այլ երկրներից հուլիսի 17-ի իր հայտագրի առնչությամբ։

Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքը հնչել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնյայի, մասնավորապես նախարարության խոսնակի կողմից, և այն տեղի է ունեցել Հայաստանի դեմ ձեռնարկված ռազմական հարձակման ընթացքում։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը որևէ կերպ չի խորշում քաղաքացիական օբյեկտները թիրախավորելուց՝ մենք ծայրահեղ լրջությամբ ընդունեցինք այդ սպառնալիքը։ Այդ պահից սկսած Հայաստանը ձեռնարկել է մի շարք քայլեր այդ սպառնալիքի վերաբերյալ միջազգային հանրության տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։

Ինչպես գիտեք, ես հանդիպում եմ ունեցել ԱԷՄԳ Գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ և տեղեկացրել նրան տեղում տիրող իրավիճակի և այդ համատեքստում Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու աննախադեպ սպառնալիքի վերաբերյալ։ Դուք ունեք նաև մեր պաշտոնական հայտագիրը, վստահ եմ այն կարդացել եք, և, իհարկե, մենք տարածել ենք այդ հայտագիրը բոլոր անդամ երկրների շրջանում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության նման ռազմատենչ և ծայրահեղ վտանգավոր հայտարարության վերաբերյալ ահազանգելու և տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։

Մենք այդ հարցը քննարկել ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, մասնավորապես, իրենց օտարերկրյա գործընկերների հետ ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի շփումների ընթացքում։ Մենք այդ հարցը բարձրացրել ենք նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն) և Եվրոպայի խորհրդում։ Նպատակն էր միջազգային հանրությանն ահազանգել մեր տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես նաև միջազգային կայունությանը սպառնացող այդ մարտահրավերի վերաբերյալ, և մենք հաստատակամ ենք բարձրացնելու այդ հարցը բոլոր հնարավոր մակարդակներում, քանի դեռ չենք ստացել Բաքվի կողմից նման մտադրության պաշտոնական հերքում։

Ի՞նչ քայլեր եք ակնկալում ԱԷՄԳ-ից։

Կարծես թե, առկա է ընդհանուր համաձայնություն, ընդհանուր կոնսենսուս բոլոր միջուկային կառույցների նկատմամբ ռազմական հարձակումների անթույլատրելիության, ինչպես նաև այդ նպատակով միջազգային կանոնակարգերի և նորմերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ։ Այդուհանդերձ, մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ այդ ոլորտում առավել համապարփակ միջազգային նորմերի ընդունման համար։

Ես կարծում եմ, որ ԱԷՄԳ-ն այս հարցում առանձնահատուկ դերակատարում ունի, հատկապես, երբ նման սպառնալիքը հնչում է գործակալության անդամ երկրի կողմից։ Ավելին, մի երկրի կողմից, որը ներկայումս զբաղեցնում է Կառավարիչների խորհրդի անդամի պաշտոնը (ԱԷՄԳ-ում) ընդհուպ մինչև այս տարվա սեպտեմբեր ամիսը և հանդիսանում է այդ մարմնի փոխնախագահը։ Սա հատկապես մտահոգիչ է։ Դուք գիտեք, որ 1987թ․ ԱԷՄԳ գլխավոր կոնֆերանսն ընդունել է բանաձև՝ քաղաքացիական նշանակության միջուկային օբյեկտները զինված հարձակումներից պաշտպանելու վերաբերյալ։ Այսպիսով մենք ունենք այս փաստաթուղթը։ Բայց հարցը կայանում է նրանում, որ մենք կարծում ենք, որ ակնհայտորեն կարիք կա շարունակելու աշխատանքն այդ բանաձևի հենքի վրա նորմերի մշակման և այն առավել հասցեական դարձնելու համար, որն, ըստ էության, պակաս քաղաքականացված կլինի և առավել գործնական։ Եվ ինչու՞ չունենալ հղում հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին նրանց նկատմամբ, որոնք խաղաղ միջուկային օբյեկտների դեմ հարձակումը դիտարկում են որպես տարբերակ։ Դա, իհարկե, բավականին երկար ժամանակ կպահանջի, բայց մենք հաստատակամ ենք շարունակել այդ ուղղությամբ աշխատանքը։

Որքանո՞վ են մյուս անդամ երկրները հակված 1987 բանաձևի առավել խստացման գաղափարին, և այդ համատեքստում պատժամիջոցների նախատեսման հնարավորությանը։

Դուք գիտեք, որ ներկայումս ԱԷՄԳ համար ամենալավ ժամանակները չեն։ Առկա են բազմաթիվ գործընթացներ։ Ինչպես գիտեք, նախկինում ևս եղել են ատոմակայանները թիրախավորելու փորձեր, հայտարարություններ կամ սպառնալիքներ. եթե անդրադառնանք պատմությանը, ապա կարող ենք հիշել մի շարք դեպքեր։ Սակայն, մինչ օրս մենք ձախողել ենք։ Եվ երբ ես ասում եմ մենք, նկատի ունեմ՝ միջազգային հանրությանը․ մեզ չի հաջողվել մշակել այնպիսի սկզբունքներ կամ վարքագծի կանոններ, որոնք ուղղված կլինեն այն երկրների դեմ, որոնք սպառնում են խաղաղ միջուկային օբյեկներին։

Ինչպիսի՞ն է Մեծամորի ատոմակայանի նկատմամբ սպառնալիքի ներկայիս մակարդակը։

Հարցն այն է, որ որևէ մեկը չի կարող հստակ գնահատել Մեծամորի նկատմամբ սպառնալիքի ռիսկերը առանց դիտարկելու այն Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականության համատեքստում։ Ահա այսպիսին է մեր ներկայիս միջավայրը։ Մեծամորի ատոմակայանին ուղղված սպառնալիքները հնչեցին Հայաստանի նկատմամբ ռազմական հարձակման ակտիվ փուլում։

Եվ այդ հայտարարությունն արվել է պաշտպանության նախարարության կողմից՝ ոչ թե մշակույթի կամ բնապահպանության նախարարության։ Կարծում եմ, խելահեղություն է նույնիսկ նման սցենարի մասին մտածելը, սակայն հարցը կայանում է նրանում, որ ներկայումս Ադրբեջանում գործում է մի ռազմաքաղաքական իշխանություն, որը չի ենթարկվում որևէ ժողովրդավարական վերահսկողության։ Մենք չգիտենք, թե ինչպիսի խելահեղ գաղափարներ կարող են ծնվել այն մարդկանց գլխում, որոնք փորձում են ամեն գնով պահել իրենց ավտորիտար իշխանությունը։ Դուք հավանաբար գիտեք, որ այդ սպառնալիքից ի վեր Ադրբեջանը փորձում է հնարավորինս մեղմացնել դրա լրջությունը՝ ընդհուպ հայտարարելով, որ պաշտպանության նախարարության այն պաշտոնյան, որը հայտարարել է դրա մասին, արտահայտել է իր անձնական կարծիքը։ Թերևս, սա միջազգային հարաբերություններում նոր երևույթ է։

Հրթիռային հարձակումներից Մեծամորի պաշտպանության համար անվտանգության ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկված։ ՀՀ կառավարությունն ուսումնասիրել է, թե ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ ատոմակայանի վրա նման հարձակումը։

Մեծամորի ատոմակայանը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար մենք ունենք համապատասխան համակարգեր։ Իհարկե, անվտանգության նկատառումներից ելնելով այդ համակարգերի ոչ բոլոր մանրամասներն են հրապարակման ենթակա։ Բայց կարող ենք հանգիստ լինել, որ ատոմակայանին այնքան էլ հեշտ չի հարվածել, քանի որ այն գտնվում է հզոր և գերժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգի պաշտպանության ներքո։ Դա հանդիսանում է բազմաշերտ պաշտպանական համակարգ, որը ներառում է Հայաստանի և Ռուսաստանի կարողությունները։ Հայաստանի երկինքը պաշտպանվում է Ռուսաստանի Դաշնության համապատասխան միավորների հետ համատեղ՝ համաձայն ներկայումս գործող միջազգային համաձայնագրի։

Ատոմակայանի անվտանգությունը և ապահովությունը մշտապես եղել է կարևոր առաջնահերթություն ՀՀ կառավարության համար, քանի որ առաջին հերթին այն կարող է անմիջական ազդեցություն ունենալ մեր բնակչության անվտանգության և ապահովության վրա։ Ծայրահեղ դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել նման հարձակման հնարավոր ազդեցությունը։ Մենք կարող ենք հիշել Չեռնոբիլի վթարի հետևանքները։ Կարծում եմ՝ սա ձեր հարցի ամենահեշտ պատասխանը կլինի։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Fars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով
Ամենադիտված