ԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում նպաստում է իսլամական երկրների մերձեցմանը. Փեզեշքիան
Իրան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում նպաստում է իսլամական երկրների մերձեցմանը։
Ինչպես հաղորդում է IRIB-ը, այս մասին Իրանի նախագահը հայտարարել է Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Ռեզա Նաքվիի հետ հանդիպմանը։
Փեզեշքիանի խոսքով՝ ԱՄՆ-ի գործողություններն ու ճնշումները պայմաններ են ստեղծել իսլամական երկրների միջև համագործակցության ամրապնդման համար։
Նա նաև ընդգծել է Իրանի և Պակիստանի համագործակցության մեծ ներուժը և կոչ արել զարգացնել երկու երկրների միջև փոխգործակցությունը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը