Բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել ԱԳՆ աշխատակիցներին
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության 35-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից շնորհվել են բարձրագույն դիվանագիտական աստիճաններ ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
1. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Նելլի Արկադիի ՍԱՐՈՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ
2. Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Հայկ Վասակի ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի խորհրդական
Անի Միշայի ԲԱԴԱԼՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի մամուլի քարտուղար
Լենա Կարենի ԹԵՐԶԻԿՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության եվրոպական ինտեգրման վարչության պետի պաշտոնակատար:
Շնորհավորու՜մ ենք բոլոր գործընկերներին:


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը