Հավկիթ օգտագործող երկրների ցանկում Հայաստանը հինգերորդն է
Տնտեսություն
«Անցած տարվա փորձը ստիպեց տնտեսվարող սուբյեկտներին եւ պետական մարմիններին պատրաստվել սպասվող խուճապին։ Սակայն արվել է մեծ աշխատանք. ավելացվել է հավկիթի արտադրությունը, ինչպես նաեւ այն ներմուծվում է»,– այսօր «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց շուկայական մարկետինգի փորձագետ Մանաս Եփրեմյանը։
Նա տեղեկացրեց, որ այսօր մոտ հինգ մլն հավկիթի պահեստավորում կա, որը ցանկացած պահի կարող է ներմուծվել շուկա։ Փորձագետն այս տարվա համար բացառեց խուճապը։
«Անցած տարի մոտ քառասուն տոկոսով ավելի ձու էր վաճառվել ենթադրյալ խուճապի պատճառով»,– նշեց Մանաս Եփրեմյանը։
Ասուլիսի հաջորդ բանախոս Հայրենական ապրանքարտադրողական միության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ ասաց, որ ձվի շուկայում հասարակությունն ինքն է ստեղծում այդ տագնապը։ «Մենք պետք է ուշադրություն դարձնենք նաեւ նրան, որ Ամանորի նախաշեմին ներմուծվում են սննդամթերքները, սառեցվում, այնուհետեւ վաճառվում են թարմ սննդամթերքի անվան տակ։ Այս ամենին պետք է ուշադրություն դարձնեն համապատասխան մասնագետները»,– նկատեց Վազգեն Սաֆարյանը։
«Կարծում եմ սննդի սառեցման եղանակը նոբելյան մրցանակի է արժանի»,– հակառակվեց նրան Մանաս Եփրեմյանը։
Իսկ այն հարցին՝ ներկրելն է շահավետ, թե արտադրելը, Մանաս Եփրեմյանը պատասխանեց, որ պետք է ամեն ինչ համահունչ անել;
Իսկ թե ինչպես տարբերել տեղական եւ ներմուծված հավկիթները հարցին նրանք պատասխանեցին, որ տարբերությունը միայն նրանում է, որ ներմուծված հավկիթների վրա երեք լատինատառ տառեր կան գրված։ Տեղեկացնենք նաև, որ Հայաստանը հավկիթ օգտագործող երկրների ցանկում հինգերորդ տեղում է։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում