Քուվեյթը վերսկսել է օտարերկրյա ավիաընկերությունների համար սահմանափակ սպասարկումը Թրամփը հաստատել է, որ Իրանի հետ համաձայնագիրը կստորագրի Վենսը Այս կենդանակերպի նշանների համար հունիսի 17-ի մոլորակային շքերթը հնարավորություն կտա սկսել կյանքը մաքուր էջից ԱՄՆ-ն կհաղթի Աշխարհի առաջնությունում․ Ալտիդոր Իշխան Զաքարյանն ու դատախազությունը, հնարավոր է, հաշտություն կնքեն. «Հետք» Վախեցե՛ք, ՔՊ-ն ձեզնից մարդ չտանի․ ունե՞ք «պլան բ»՝ ոնց եք Փաշինյանին հեռացնելու․ Զոհրաբյան (տեսանյութ) Մարդիկ չեն կարողանում ինտիմ կյանք ունենան, Փաշինյանը բոլորին հետևում է․ Սամսոնյան (տեսանյութ) Արման Անդրիասյանը նշանակվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Իսրայելը հայտնել է, որ պարտավոր չէ պահպանել ԱՄՆ-Իրան համաձայնագիրը Եվրոպան անսպասելի առաջարկ է արել Իրանին. Փաշինյանն Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ (տեսանյութ) Փաշինյանը հպարտանում էր՝իր օրոք որևէ քվե չի կեղծվել, բայց եղավ հակառակը․Հակոբյանն՝ խախտումների մասին (տեսանյութ) Իրանի շուրջ հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա. Կալաս 

«Մենք գտնում ենք, որ ամբողջ կառավարությունը պետք է հրաժարական տա»․ Գիտությունների ակադեմիան հանդես կգա հայտարարութամբ

Քաղաքական

Անկախ-ի զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հետ։

Ներկայացնում ենք հարցազրույց ամբողջությամբ ստորեւ.

Պարոն Մարտիրոսյան, նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետը բոլորիս համար անսպասելի ստորագրեց կապիտուլյացիոն մի փաստաթուղթ, որը մեծ ցնցումներ է առաջացրել ողջ հասարակության շրջանում: Ո՞րն է Ձեր գնահատականը այդ փաստաթղթի վերաբերյալ:

 Այդ փաստաթուղթը մեր կյանքում մի նոր երկարատև պայքարի էջ է բացում, որովհետև այն պատմական տարածքները, որոնք այսօր զիջվել են, դժվար է համակերպվել դրանց կորստի հետ։ Հադրութը, Շուշին կամ իմ հայրենի գյուղը՝ Մատաղիսը, որտեղ մնաց նաև իմ հայրական տունը, դպրոցը, որը կրում էր իմ անունը, և որն իմ անմիջական ջանքերով էր կառուցվել։ Այսինքն, սա ինձ համար նաև անձնական ողբերգություն է։

Այդ փաստաթղթում կան բազմաթիվ վիճելի կողմեր, անճշտություններ, ոչ հստակություններ, և այդ փաստթղթի դրույթների իրականացման ընթացքում միգուցե հնարավոր կլինի որոշ բաներ շտկել։ Բայց դրա համար մենք պետք է ունենանք հմուտ ղեկավարներ, դիվանագետներ, մասնագետներ, որոնք կկարողանան բանակցություններում մեր տեսակետը պնդել և անցկացնել, ինչը հնարավորություն կտա մի քիչ թեթևացնել կորուստները։

Ինչո՞ւ հասանք այս վիճակին։ Ալիևը հատկապես վերջին տարիներին հայտարարում էր, որ եթե հակամարտությունը խաղաղ ճանապարհով չկարգավորվի, իրենք դրան կհասնեն ռազմական ճանապարհով։ Դրան զուգահեռ Ադրբեջանը հզորանում էր և ուներ այնպիսի ագրեսիվ դաշնակից, ինչպիսի Թուրքիան է, և մենք պետք է հաշվի նստեինք այս փաստերի հետ։ Մեր համապատասխան կառույցները գիշեր-ցերեկ պետք է աշխատեին այդ ուղղությամբ։ Սակայն պատերազմի առաջին իսկ օրերից պարզվեց, որ ցավոք սրտի, մեր թշնամին զինված է ժամանակակից գիտատեխնոլոգիական նվաճումների հիման վրա ստեղծված զենքերով, թռչող սարքերով, իսկ մենք դրանց դեմ համարժեք բան չունենք։ Եվ այդ ամենը վճռորոշ եղան պատերազմի ելքի որոշման մեջ։ Գոնե, եթե մենք տեսնում էինք, որ մեր ուժը չի ներում, պետք է ոչ թե ասեինք՝ հաղթելու ենք, հաղթելու ենք, այլ օբյեկտիվ գնահատեինք իրավիճակը և ընտրեինք չարյաց փոքրագույնը, որ մեր երիտասարդ սերունդը, հազարավոր մեր երիտասարդները չզոհվեին։ Եթե ճիշտ գնահատվեր իրավիճակը, ապա հնարավոր կլիներ նաև պահպանել որոշ բան։ Եթե մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը իմացել է իրավիճակը և նման որոշում է կայացրել, ապա դա կարելի է դավաճանություն համարել։ Իսկ եթե չիմանալով են արել, ապա վատ կառավարման հետևանք է, ինչը կրկին շատ վատ է։

Փաստը մնում է փաստ, որ Հայաստանում ստեղծվել է խորը ճգնաժամ: Այս տեսանկյունից երկրի նախագահը, ընդդիմությունը, հասարակության զգալի մասը պահանջում են վարչապետի ու կառավարության հրաժարականը՝ առաջակրելով նոր, ժամանակավոր կառավարության ձևավորում, որից հետ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ինչպե՞ս եք Դուք տեսնում ճգնաժամի հաղթահարման ճանապարհը: 

Մի բան պարզ է․ այս արդյունքներով մենք այս հակամարտության մեջ տանուլ տված ենք։ Մեր երկրի համապատասխան կառույցներն իրենց առջև դրված խնդիրները սխալ կամ թերի են կատարել։ Երկրի կառավարման համակարգը չի արդարացրել իրեն, հետևաբար պետք է փոխել այնպիսի համակարգով, որը կկարողանա այս վիճակից երկիրը հանել և հնարավորինս շտկել այն, ինչ եղել է։ Այս պատերազմից բացի մենք մեկ այլ պատերազմի մեջ էլ ենք վատ արդյունքներ գրանցել։ Դա կորոնավիրուսն է։ Աշխարհում ամենավատ ցուցանիշներով ամենաբարձր տեղերում ենք։

Օրերս ԵՊՀ գիտխորհուրդն ընդունեց հայտարարություն՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը: Կիսու՞մ եք ձեր գործընկերների մոտեցումը, և հնարավո՞ր է, որ Ակադեմիայում նույնպես տեղի ունենա նույն օրակարգային հարցով քննարկում:

Մենք Ակադեմիայի նախագահությունում այդ հարցն արդեն քննարկել ենք և շուտով հանդես կգանք հայտարարությամբ։ Օրակարգում եղել է երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու հնարավորությունները։ Մենք դատապարտել ենք, որ գիտության ոլորտն այս տարիներին ուշադրությունից դուրս է մնացել, թերֆինանսավորվել է, որի հետևանքով նաև երկրի պաշտպանական համակարգում հնարավոր չի եղել կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ։ Այո, մենք գտնում ենք, որ ամբողջ կառավարությունը պետք է հրաժարական տա։

Պարոն Մարտիրոսյան, հասարակության մեջ կա մեծ պառակտում, որը մեծամասամբ այս իշխանությունների որդեգրած գործելաոճի հետևանք է: Արդյո՞ք տեսնում եք այն ճանապարհը, այն բանաձևը, որը հասարակությանը կվերամիավորի՝ մեր առջև ծառացած լրջագույն խնդիրները հաղթահարելու նպատակով:

Մեր հայտարարության կարևոր կետերից մեկը դա է։ Անթույլատրելի է երկրում տիրող այն մթնոլորտը, որն արտահայտվում է թշնամությամբ, անհանդուրժողականությամբ և որն անընդհատ հրահրվում է տարբեր կողմերից։ Այսօրվա վիճակում գտնվող մեր երկրի համար դա քայքայիչ հետևանքներ կարող է ունենալ։ Հետևաբար այսօր նոր, հին, փոխվող և առհասարակ բոլոր ուժերը պետք է մտածեն մի բանի մասին՝ համախմբել կարող ուժերը Հայաստանում և Սփյուռքում։ Ի դեպ, ես կարծում եմ, որ այս պատերազմի ժամանակ մենք չկարողացանք ինչպես հարկն է համախմբել Սփյուռքը։

Բայց պատերազմի ողջ ընթացքում մենք ականատես եղանք Սփյուռքում ծավալվող հսկայական աշխատանքի թե՛ քարոզչական, թե հումանիտար աջակցության առումով։ Ցավոք, նոյեմբերի 9-ից հետո այդ տրամադրությունը վերափոխվեց համատարած հիասթափության, և հիմա շատերը նույնիսկ հետ են վերցնում Համահայկական հիմանդրամին փոխանցված գումարները՝ տեսնելով ինչ-ինչ կասկածելի գորընթացներ հիմնադրամի շուրջ։

Այո, շատ տարօրինակ է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարների մի մասը գնացել է կառավարություն՝ անհայտ խնդիրների և ծրագրերի լուծման ուղղությամբ։ Եթե դա ունեցել է պաշտպանական նշանակություն, ապա հիմնադրամի կանոնադրությունը դա արգելում է։ Եթե բյուջեի դեֆիցիտ լրացնելու համար է գնացել, ապա նորից արգելվում է։ Մենք դրանով կորցնում ենք վստահությունը ոչ միայն Սփյուռքում, այլև Հայաստանում։ Մեր հիմնարկի բոլոր աշխատողներն իրենց փոքր աշխատավարձից ներդրումներ են արել այդ հիմնադրամին։ Բոլորն են արել։

Այսօր խոսում են ժամանակավոր կառավարության ձևավորման մասին, որը դուրս կհանի երկիրն այս ճգնաժամից և կայուն վիճակում արդեն կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ի՞նչ չափորոշիչներով ղեկավար կամ ղեկավարներ են անհրաժեշտ նշված խնդիրները լուծելու և Ղարաբաղյան հակամարտության գործընթացը մեր օգտին փոխելու տեսանկյունից։

Այն մարդը, որը կշարունակի բանակցությունները, պետք է հիանալի տիրապետի պատմությանը, միջազգային իրավունքին, դիվանագիտությանը, որպեսզի կարողանա բանակցություններում մեր դիրքերը բարելավել։ Բայց դրան զուգահեռ պետք է մեր երկրի տնտեսությունը հանել այս վիճակից։ Առանց հզոր տնտեսության մենք երբևիցե չենք կարողանալու լուծել մեր պատմական խնդիրները։ Պետք է այդ բոլոր հարցերին տիրապետել, փորձ ունենալ։ Չի կարելի, որ անփորձ մարդիկ երկիրը ղեկավարեն։ Անփորձ մարդը նույնիսկ մի փոքր հիմնարկ չի կարող ղեկավարել։ Ցավոք սրտի, մենք այս երկուսուկես տարվա ընթացքում համոզվեցինք դրանում։

Մեր քաղաքական տեսադաշտում Դուք տեսնո՞ւմ եք որևէ գործչի կամ գործիչների, որ ի զորու են ստեղծված իրավիճակում պատասխանատվություն վերցնել իրենց ուսերին և լուծել այդ խնդիրները։

Կա մի ռուսական ասացվածք․ «Սուրբ տեղը դատարկ չի մնում»։ Անպայման կլինեն այդ մարդիկ։ Ո՞նց կարող է մեր ժողորդի, մեր հասարակության մեջ չլինեն այդպիսի մարդիկ։ Կան, պարզապես պետք է նրանց տեսնել, և դա չպետք է կախված լինի քաղաքական նախասիրություներից, այլ պետք է բխի օբյեկտիվ իրողություններից։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քուվեյթը վերսկսել է օտարերկրյա ավիաընկերությունների համար սահմանափակ սպասարկումը Թրամփը հաստատել է, որ Իրանի հետ համաձայնագիրը կստորագրի Վենսը Այս կենդանակերպի նշանների համար հունիսի 17-ի մոլորակային շքերթը հնարավորություն կտա սկսել կյանքը մաքուր էջից Շվեդիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին ընտրությունների արդյունքների համարՌեալը հրաժարվում է անգլիական ակումբի խաղացողի համար վճարել 93 միլիոն եվրոԱրգենտինան բանակցում է նոր ներդրումների ներգրավման շուրջԱՄՆ-ն կհաղթի Աշխարհի առաջնությունում․ Ալտիդոր Ադրբեջանի տարածքով Հայաստան է առաքվել 490 տոննա ռուսական ցորենՄԱԿ-ում քննարկվել է պարենային անվտանգության խնդիրըՃապոնիան և Հարավային Կորեան խորացնում են ռազմավարական համագործակցությունըԵվրոպայում քննարկվում է ԱՄՆ-ի ռազմական ներկայության կրճատումը Իշխան Զաքարյանն ու դատախազությունը, հնարավոր է, հաշտություն կնքեն. «Հետք» Հայաստանը և Սլովենիան պատրաստակամ են խորացնել երկկողմ համագործակցությունը ՆԱՏՕ-ն ակտիվ պատրաստվում է Անկարայի գագաթնաժողովինԳետն ընկած երեխաների որոնողական աշխատանքները շարունակվում են12–ամյա աշակերտին թմրանյութ տալու դեպքով ձերբակալված անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքըՇիրակում քննարկվել են գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերըՏեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստըԴատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 17 քրեական վարույթ՝ 60 անձի վերաբերյալ, հանձնել են դատարանԱյսօր էլ բանակը կա ու ծառայություն է կազմակերպում` այսքան հարվածներից ու թիրախավորումից հետո. ԱբրահամյանՀայ շախմատիստները մեկնել են Իտալիա՝ մասնակցելու աշխարհի պատանեկան առաջնությանըG7-ի գագաթնաժողովը մեկնարկել է ՖրանսիայումՆորահայտ հնավայրի տարածքում հնագետները շինությունների հետքեր են հայտնաբերելԱվստրալիան ներկայացրել է Խաղաղ օվկիանոսի նոր ռազմավարությունըՎախեցե՛ք, ՔՊ-ն ձեզնից մարդ չտանի․ ունե՞ք «պլան բ»՝ ոնց եք Փաշինյանին հեռացնելու․ Զոհրաբյան (տեսանյութ)Իսպանացի ֆուտբոլիստին դատապարտել են ազատազրկման՝ բռնաբարության մեղադրանքովՄարդիկ չեն կարողանում ինտիմ կյանք ունենան, Փաշինյանը բոլորին հետևում է․ Սամսոնյան (տեսանյութ)Արման Անդրիասյանը նշանակվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Նշվել է Թայվանի համար կառուցված F-16 կործանիչների առանձնահատկությունըՊատահական չէ, որ ընտրություններից հետո առաջինը ՀՀ այցելում է Հիքմեթ Հաջիևը. Իշխան Սաղաթելյանը տեսանյութ է հրապարակելԻսրայելը հայտնել է, որ պարտավոր չէ պահպանել ԱՄՆ-Իրան համաձայնագիրըԴպրոցական տղան զբոսանքի ժամանակ գտել է 2 միլիոն տարեկան մաստոդոնտի ատամԻսրայելը չի ​​ցանկանում, որ Ռուսաստանը միջնորդի դեր ստանձնի Գազայի հատվածում35-ամյա թուրքական սերիալների աստղը մահացել է սրտի կաթվածիցԵվրոպան անսպասելի առաջարկ է արել Իրանին. Փաշինյանն Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ (տեսանյութ)Փաշինյանը հպարտանում էր՝իր օրոք որևէ քվե չի կեղծվել, բայց եղավ հակառակը․Հակոբյանն՝ խախտումների մասին (տեսանյութ) «Արծիվ գործընկեր-2026»․ Հայաստանում կմեկնարկի միջազգային խաղաղապահ զորավարժությունըՖրանսիական գինեգործները Թրամփի նոր մաքսատուրքերի սպառնալիքը վատ լուր են համարելԼոնդոնցիների կեսից ավելին կարծում է, որ քաղաքը դարձել է պակաս անվտանգԻրանը 60 օրվա ընթացքում չի գանձի Հորմուզի նեղուցով անցման համար վճարՆախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների նորանշանակ ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի հետ (տեսանյութ)Իրանի շուրջ հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա. Կալաս Բժիշկը քննադատել է այրոցի դեմ տարածված միջոցըReuters․ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել դադարեցնել պատերազմը և վերաբացել Հորմուզի նեղուցըՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարի հայտարարությունը Ռուսաստանի մասին տարակուսանք է առաջացրել ԱրևմուտքումԹրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի երթևեկության վերականգնման մասինՌԴ ԱԳՆ-ն Հաագայի արբիտրաժի որոշումը Ռուսաստանի օգտին անվանել է Ուկրաինայի պարտություն Ռուսաստանում մեկնաբանել են հայկական կոնյակի հնարավոր փոխարինումըԻսրայելցի զբոսաշրջիկներին Բարսելոնայի սաունայից դուրս են հրավիրել Դավթի աստղով կախազարդի պատճառովՔրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր խմբի գործունեությունը (տեսանյութ)
Ամենադիտված