Դեյվիդ Բեքհեմը ցավակցություն է հայտնել Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ
ՍպորտԴիեգո Մարադոնայի մահվան օրը տխուր օր է Արգենտինայի և ամբողջ ֆուտբոլային աշխարհի համար, ասել է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը: «Սա տխուր օր Արգենտինայի և ֆուտբոլի համար։ Մենք շնորհակալ ենք այն մեծ խաղի համար, որը մեզ տվեց այս մարդը: Նա, ով խաղում էր կրքով, հոգով և ոչ այլ ինչ էր, քան պարզապես հանճար, - գրել է Բեքհեմը Instagram- ի իր էջում Մարադոնայի հետ համատեղ լուսանկարի տակ: - Մենք բոլորս կկարոտենք նրան: Հանգչիր խաղաղությամբ», գրել է Բեքհեմը: