Ալավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա Գյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը Արցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ Իշխանյան Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը «Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում 20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներ Մոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ Ուշակով Էդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրեն 

Նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն է. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ,

Սա ռազմական գործողությունների ավարտից հետո, կառավարության առաջին լիարժեք նիստն է, և ես խնդրում եմ՝ նախ մեկ րոպե լռությամբ հարգենք մեր զոհերի հիշատակը:

Հարգելի գործընկերներ,

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք իրականացնում ենք նորացված կազմով կառավարության առաջին նիստը: Այս ընթացքում տեղի է ունեցել Պաշտպանության, Արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արտակարգ իրավիճակների նախարարների փոփոխություն: Առաջիկայում մեզ սպասվում է Էկոնոմիկայի նախարարի փոփոխություն: Ես նախ ուզում եմ մեր պաշտոնաթող գործընկերներին շնորհակալություն հայտնել իրենց ներդրած ջանքերի համար: Եվ նորանշանակ նախարարներին հաջողություններ մաղթել իրենց գործունեության մեջ:

Հարգելի գործընկերներ,

Սիրելի ժողովուրդ,

Մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ: Այս ժամանակը ծանրանում է նրանով, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ՝ մեր բազմաթիվ քույրեր և եղբայրներ մեզ հետ չեն ապրում այսօր նույնիսկ այս ծանր ժամանակները: Բայց այսօրվա մեր հրամայականը և անելիքը հետևյալն է՝ մենք պետք է ապրենք այս ծանր ժամանակները և պետք է հաղթահարենք ժամանակն ու նրա ծանրությունը:

Ուզում եմ նորից ասել, որ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը: Բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչև օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը: Արտաքին և ներքին կայունության ու անվտանգության ապահովումը և նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն և անհրաժեշտություն են, և մեր բոլոր ջանքերը պետք է կենտրոնացած լինեն այս խնդրի լուծման վրա:

Կառավարությունն Արցախի մեր հայրենակիցներին աջակցող արդեն երկու միջոցառում է ընդունել բավականին մասշտաբային: Աջակցության միջոցառումների ընդունումը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է: Առաջիկայում մեր ուշադրության կենտրոնում են լինելու նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը Տավուշի մարզում մեր իրականացրած ծրագրերի նմանությամբ: Բացարձակ առաջնահերթություն է անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների փոխանակումը: Այս խնդիրների վրա մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով: Հիմնական բարդությունն այն է, որ այս աշխատանքի արդյունավետությունը, ցավոք, կախված է ոչ միայն մեզնից: Զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ստացած անձանց և պատերազմից տուժած այլ խմբերի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեությունը և հետագա կատարելագործումը մեր հրատապ անելիքների ցանկում է:

Նույնիսկ այս դժվար ժամանակներում սակայն պետք է ստեղծել Հայաստանում բարեփոխումների հետագա շարունակականության երաշխիք, ընդ որում բարեփոխումների ընդգրկումն ու օրակարգը պետք է ընդլայնվի ի հայտ եկած նոր մարտահրավերների բերումով: Ամենահրատապ խնդիրների լուծմանը զուգընթաց պետք է տեղի ունենան նաև կատարվածի պատճառների վերհանման, պարզաբանման և վերլուծության գործընթաց, և հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու: Ժողովուրդը պետք է հասու լինի ճշմարտությանը և որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա: Ըստ այդմ, մեր ամենակարևոր անելիքը, կառավարության ամենակարևոր անելիքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփական երկրի և իրավիճակի տերը լինելու զգացողության և փաստի պահպանումն է, և այս հանգամանքի ինստիտուցիոնալ հզորացումը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակի իրական տերը և այդ զգացողության վրա պետք է կառուցի իր ապագան: Նաև ժողովուրդը պիտի որոշի, թե այդ ապագան ում հետ պետք է կառուցի և այդ ապագայի կառուցման գործում ով ինչպիսի դերակատարություն պիտի ունենա:

Հայ ժողովրդի և հայ քաղաքացիների ստեղծարար ներուժն անսպառ է, և մեր առաջիկա կարևոր անելիքն այդ ներուժի կենտրոնացումն է նոր ապագայի կառուցման գործի վրա: Մենք պիտի թույլ չտանք, որ այդ ապագայի հավատն սպանվի, և մեր ամենօրյա աշխատանքը պետք է ուղղված լինի այդ հավատի ուժեղացմանը, ամրապնդմանը և զարգացմանը:

Շնորհակալ եմ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերըԿալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ) Գեների խմբագրման թաքնված հետքերը․ նոր գործիքը տեսնում է չնախատեսված փոփոխությունները22 միլիոն մարդու տվյալներ՝ հաքերների ձեռքում․ ինչ է բացահայտվել ՖրանսիայումՀինգ թեկնածու՝ մեկ եթերում․ Ֆրանսիայում այսօր նախագահական մեծ բանավեճ էՍուրեն Պապիկյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին առնչվող հարցերՖրանսիան՝ նոր գործադուլի շեմին․ ինչ է սպասվում նոյեմբերի 17-ինԵս երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ) «Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ ՎեդոմոստիիԲագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավարՔաղբանտարկյալների ընտանիքների հետ առանձին աշխատանք պիտի տարվի. Մելիքյան (տեսանյութ) Պուտին–Թրամփ–Սի հանդիպում, գաղտնի առաքելություն Ուկրաինայում և Իրանի նոր պայմանըԶելենսկի․ ՌԴ նավթավերամշակման հզորությունների ավելի քան 55%-ը շարքից դուրս էՄեր երկիրը պետք է մաքրել քաղաքական աղբից. Սուրենյանց (տեսանյութ) Լիտվան քննարկում է Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցը՝ հետևելով Էստոնիայի օրինակինՀակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան (տեսանյութ) 141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատիցՄիջուկային վթարի վտանգն աճում է․ 38 երկրի կարգավորիչները զգուշացնում ենՄասիս Մելքոնյանի բախտը բերել է, որ իր գործը չի ընկել հենց Մասիս Մելքոնյանի մոտ. Ղազարյան (տեսանյութ) Reuters. ՄԱԿ-ը հոգնել է ուկրաինական օրակարգից«Ռուսաստանի պահանջներն անհեթեթ են»․ Կալասը նախ հրադադար է պահանջումՀարվածներ Դնիպրոյին․ կա զոհ, վիրավորների թիվը հասել է 13-իԱսիական «Եվրատեսիլի» առաջին հաղթողը հայտնի է․ հաղթանակը՝ ՖիլիպիններինԲանգլադեշը մտադիր չէ վերաքննել Շեյխ Հասինայի գործըՓաշինյանը վախկոտ է, չի կարող մրցակցել Կարապետյանի ու Քոչարյանի հետ. Ղազարյան (տեսանյութ)
Ամենադիտված