«Հրապարակ». ՊՆ-ում էլ է անիշխանություն
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը շտապեց իր խորհրդական Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարար կարգել, սակայն պաշտպանական գերատեսչությունում անիշխանության մթնոլորտ է։
Բանն այն է, որ նորաթուխ նախարարը 7 օրվա ընթացքում դեռ չի հավաքել աշխատակազմին, չի խոսել առաջիկա մարտահրավերների, քաղաքականության մասին։
Գլխատված է նաեւ ՊՆ ողջ ղեկավարությունը․ ՊՆ-ում այս պահի դրությամբ չկա փոխնախարար, մինչդեռ փոխնախարարի չորս հաստիք կա, փոխնախարարներից երկուսը մինչպատերազմական ժամանակներում են հեռացել, իսկ երկուսը՝ Գաբրիել Բալայանն ու Մակար Ղամբարյանը, հրաժարական տվեցին Դավիթ Տոնոյանի հեռանալուց հետո»: