Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Ո՞ւմ կտա Հրե Ձին հնարավորություն փոխել իրենց ճակատագիրը Պորտուգալացի Ռիկարդո Դիոնիսիոն՝ «Արարատի» գլխավոր մարզիչ Հայտնի է՝ երբ 2026-ին կնշվի Սուրբ Զատիկը Սիդնեյի ափերի մոտ շնաձուկը հարձակվել է 13-ամյա դեռահասի վրա Մոսկվայում կոտրել են Անա Պոլիտկովսկայայի հուշատախտակը Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 6-րդ խաղափուլը Ֆրանսիան սոցցանցերի արգելք կսահմանի՝ մինչև 15 տարեկան երեխաների համար ԱՄՆ-ը կմնա ՆԱՏՕ-ում Ճանապարհի ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Վայքի տարածաշրջանից դեպի «Զանգեր» հատվածում Մհեր Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան հարաբերություններին առնչվող հարցեր Նրանց խնդիրը բոլորինս է, առողջություն և ազատություն քաղբանտարկյալներին․ Գառնիկ Դանիելյան 

2016-ի ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը, մենք չհամաձայնեցինք. Արթուր Թովմասյան. InfoPort.am

Քաղաքական

«...Բոլոր ժամանակներում բանակցային սեղանին դրված բոլոր փաստաթղթերը՝ Քի Վեսթ, Փարիզյան սկզբունքներ, Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան փաստաթուղթ, Լավրովի պլան, երբեք չեն արտահայտել ոչ միայն Արցախի ժողովրդի արմատական շահերը, այլ նաև համայն հայության։ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպեցին 22 պատգամավորների հետ։ Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը: Մենք ասացինք, որ Մադրիդյան սկզբունքները չեն արտահայտում հայ ժողովրդի արմատական շահերը: Նա էլ ասաց` դուք բազմաթիվ անգամ լսել եք «Ղարս, Ղարս» երգը, եթե հրաժարվում եք Մադրիդյան սկզբունքներից, ապա մի օր կլսեք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգը։ Շատ կոշտ ասաց։ Սերժ Սարգսյանի այդ խոսքերը ես հիշեցի նոյեմբերի 9-ին, երբ Ստեփանակերտը դատարկ էր ու ամայի, իսկ թշնամին քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էր»,- Արցախի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մտազբաղ էր, InfoPort.am- ի հետ զրույցում փորձում էր վերարտադրել արցախյան վերջին պատերազմի քրոնիկոնը, վերլուծել նախապատերազմյան ժամանաշրջանը, կենտրոնանալ ապագայի գոնե մոտավոր անելիքների վրա, հույզերը խանգարում էին, ցավն ու վիշտը շատ մեծ է. «Չկա որևէ հայ, որ հաշտվի այդ շրջանների կորուստի հետ: Ոչ միայն վիրավոր է ամբողջ Արցախը, այլ նաև ողնաշարից կոտրված ենք ազգովի»:

«...Նոյեմբերի 8-ին Ստեփանակերտում խառնաշփոթ էր։ Թուրքերն արդեն Շուշի քաղաքում էին։ Այդ խուճապային պայմաններում մեր խմբակցությունների նախագահները տեղեկացրին, որ շատ պատգամավորներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, կառավարության անդամներ ուզում են հեռանալ քաղաքից: Ես նրանց ասացի, որ պետք է քննարկեմ նախագահի հետ։ Երբ խոսեցի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, նա ասաց, որ ինքը չի հեռանալու Ստեփանակերտից, մեր նախագահը կռված, մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ունեցած նախագահ է։ Ես ասացի, որ մայրաքաղաքը կլքեմ միայն իրենից հետո և, ի պատիվ մեր խմբակցությունների ղեկավարների, քաղաքում մնացած պատգամավորների, նրանք էլ ասացին, որ իրենք նույնպես չեն հեռանա քաղաքից։ Դեռ հոկտեմբերի վերջին մեզ՝ պատգամավորներիս, զենքեր էին բաժանվել...»։

– Դուք թշնամուն սպասում էիք Ստեփանակերտում։

– Այո՛, այո՛։ Ես՝ որպես մտավորական ու գիտնական, առաջին անգամ էի մտածում, տրամադրվում մարդու վրա կրակելուն։ Իմ երկու որդիները ծառայում են բանակում, մասնակցել են պատերազմին, բայց ես զինվորական գործի մեջ չեմ եղել, ու հիմա ստեղծվել էր մի իրավիճակ, երբ զինված սպասում էինք թշնամուն։ Ա՛յ այդպիսի իրավիճակ էր, երբ պետք է կրակես, քանի որ գալիս են քեզ սպանելու։ Այո՛, պատրաստ էի կրակելու։

– Կարելի՞ է ենթադրել, որ դուք նոյեմբերի 9-ին պատրաստվել եք թշնամուն դիմավորել Ստեփանակերտում և տեղյակ չէիք կամ հույս չունեիք, որ եռակողմ հայտարարությունը կստորագրվի։

– Այն, որ փաստաթուղթը կոնկրետ այդ կետերով կստորագրվեր, իհարկե տեղեկություն չունեինք։ Բայց ներքին համոզմունք, հույս կար, որ մի բան կկանգնեցնի նրանց, քանի որ մտածում էինք՝ եթե հենց սկզբից իրենց նպատակը Շուշին գրավելն էր, ապա դրանից հետո կանգ կառնեն։

Կատարվածը պատերազմ համարել չի կարելի, այդ 44 օրը ես դժոխք եմ անվանում։ Իսկ այդ փաստաթղթի ստորագրումը դժոխքից խավարի մեջ մտնել էր։ Եվ ասեմ, որ խավարին միշտ էլ լույսն է հաջորդում։

– Եթե չստորագրվեր այդ եռակողմ հայտարարությունը, ի՞նչ կարող էր լինել։

– Մեր տվյալներով՝ շուրջ 6 հազար թուրք պետք է մտներ Ստեփանակերտ, այնուհետև՝ Ասկերան ու Մարտունի։ Ամբողջ տարածքը շրջափակման մեջ կընկներ։ Սա արդեն կլիներ ցեղասպանություն։

Լավ վերադառնանք հետպատերազմյան իրականություն: Ի՞նչ եք կարծում եռակողմ փաստաթղթի բովանդակության մեջ հնարավո՞ր է փոփոխություն մտցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին վերադառնալու դեպքում:

–Ես չեմ գտնում, որ այդ հայտարարությունը իրավական փաստաթուղթ է։ Եթե կան բանակցություններ, ապա պետք է բանակցող կողմը՝ Հայաստանի Հանրապետությունը, շատ ճկուն լինի, որովհետև հիմա մենք կանգնած ենք պատերազմի և խաղաղության միջև։ ՀՀ-ն ունի հիմա պաշտպանության նոր նախարար, նոր արտգործնախարար, նրանք պետք է շատ ճկուն լինեն, հաշվարկեն՝ ինչ ունեն, ինչ չունեն։

-Ըստ Ձեզ, կան հեռանկարներ Հայաստանի կողմից Արցախի Ճանաչման հարցում?

– Հայաստանի Հանրապետությունը մինչև նոյեմբերի 10-ը պետք է ճանաչեր Արցախի անկախությունը։ Բայց նաև ասեմ, որ, իմ կարծիքով՝ ՀՀ-ն մի քանի անգամ Արցախի անկախությունը ճանաչելու պահը կորցրել է. առաջին ամենահարմար պահը 1994 թվականի մայիսի 12-ին Բիշքեկի պայմանագրից անմիջապես հետո էր, որովհետև Ադրբեջանը շատ թույլ էր, 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ և երբ Իլհամ Ալիևը նախագահ ընտրվեց ու հայտարարեց, որ բանակցային գործընթացը սկսում են զրոյից։ Այսինքն՝ մի քանի անգամ եղել են հարմար պահեր։

– Հիմա արդեն ուշացա՞ծ կլինի ճանաչումը։

– Եթե հետևել եք, Արցախի Ազգային ժողովը տարբեր հայտարարություններով է հանդես եկել՝ դիմելով աշխարհի տարբեր խորհրդարաններին, որ ճանաչեն Արցախի անկախությունը։ Ի՞նչ է, ՀՀ Ազգային ժողովը դո՞ւրս է այդ խորհրդարանների շարքից։

– Իսկ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ըստ Ձեզ, իմաստ ունի՞ ճանաչումը։

– Հիմա դա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է։ Ես ուղղակի հիշեցնեմ, որ հայ-թուրքական արձանագրությունները երկար ժամանակ մնացին ԱԺ օրակարգում։ Այդպես պետք է լիներ Արցախի անկախությունը ճանաչելու նախագիծը․ թող դրական եզրակացությամբ մտներ խորհրդարան, մնար օրակարգում և պատերազմի վերսկսման դեպքում Հայաստանը ճանաչեր Արցախի անկախությունը։ Դա կլիներ զսպաշապիկ Ադրբեջանի համար։

-Աշխարհի տարբեր երկրների տեղական ինքնակառավարման մարմինների, որոշ երկրներում խորհրդարանների կողմից սկսվել է Արցախի ճանաչման գործընթացը, ինչ եք կարծում, դա որևէ կերպ կարող է փոխել ստեղծված իրավիճակը:

- Կարծում եմ, կարող է դրական ազդեցություն ունենալ:

– Պարո՛ն Թովմասյան, պատերազմից հետո իրողություններ են փոխվել, հիմա կարելի՞ է ասել, որ Հայաստանն շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը:

– Հայաստանը միշտ է եղել Արցախի անվտանգության երաշխավորը, այդ մասին հայտարարել են Հայաստանի բոլոր նախկին, ներկա ղեկավարները։ Եթե այս պատերազմը լիներ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող էինք հաջողություններ գրանցել։ Բայց Թուրքիան շատ ավելի մեծ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, չհաշված Իսրայելի ոչ ուղղակի աջակցությունը: Ինչպե՞ս կարող էին Հայաստանն ու Արցախը պայքարել այդ երկրների դեմ։

Սա Թուրանի ծրագիրն է, և Էրդողանը մտնում է տարածաշրջան։ Սա պետք է անհանգստացնի Ռուսաստանի Դաշնությանը և Իրանի Իսլամական Հանրապետությանը։

– Այդ դեպքում ինչո՞ւ չի անհանգստացրել, քանի որ բավական ուշացած էին կարծես արձագանքները։

– Ռուսաստանից հայտարարեցին ՀԱՊԿ-ի շրջանակներում աջակցության մասին, եթե Հայաստանի սահմաններին որևէ հարված հասցվի։ Բացի այդ նոյեմբերի 10-ից հետո Պուտինը ակնարկեց Արցախի անկախության մասին՝ մատնանշելով Աբխազիայի, Հարավային Օսիայի օրինակները:

-Պ-ն Թովմասյան, Դուք Ձեզ համար վերլուծել եք, որո՞նք են եղել այս պատերազմի ընթացքում թույլ տված հիմնական սխալները։

– Օրինակ այն, որ Արցախի 18-50 տարեկան տղամարդկանց մի մասը հանկարծ հայտնվել էին Երևանում։ Հենց պատերազմը սկսվել է, 25-40 տարեկան շատ տղամարդիկ, ընտանիքներին տարհանելու պատրվակով, անձնագրերը թողնելով անցակետում, փաստացի փախել են Հայաստան։ Մինչև այժմ էլ բազմաթիվ անձնագրեր դեռ մեզ մոտ են, բայց դրանց տերերը չկան։

– Վերադառնալու դեպքում այդ մարդիկ հնարավո՞ր է պատժվեն։

– Ժամանակը կգա՝ կպարզվի, չեմ կարող ասել։ Բայց մենք պատրաստ ենք Ազգային ժողովում ընդառաջել իրավապահ մարմիններին, եթե Քրեական օրենսգրքում կամ այլ օրենքներում համապատասխան փոփոխությունների անհրաժեշտություն կլինի:

Այդ հարցով պետք է զբաղվեն մեր ուժային կառույցները։ 2016-ին էլ այդպես եղավ, 1992-1994 թվականներին էլ այդպես եղավ։ 92-94-ին Պետական պաշտպանության կոմիտեի մի որոշում կար, որով մեր այն հայրենակիցների բնակարանները, որոնք վեց ամիս Արցախում չեն ապրել, տրվել են զինվորականներին։ Կարելի է նման պրակտիկա հիմա էլ կիրառել:

-Պ-ն Թովմասյան, որո՞նք են խորհրդարանի առաջնահերթ անելիքները հետպատերազմյան ժամանակաշրջանում:

-Դե առաջնահերթ անելիքը, բնականաբար, հաջորդ տարվա բյուջեի ընդունումն է: 2021 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը գրեթե ամբողջությամբ պատրաստ էր, երբ սկսվեց պատերազմը: Հիմա բնականաբար դրա մեջ կորդինալ փոփոխություններ են մտցվում, բայց հայտնի չէ, կառավարությունը կհասցնի այն մշակել և մեզ ներկայացնել օրենքով սահմանված ժամկետներում: Եթե նույնիսկ վերջին օրով մեզ ներկայացնի, ապա մենք ստիպված կլինենք փաստաթուղթը ընդունել արագացված ընթացակարգով: Եթե չհասցնի, ապա հաջորդ տարի պետք է աշխատենք այս տարվա բյուջեով:

Ինչ վերաբերվում է խորհրդարանին, ապա պետք է ասեմ, որ պատերազմական իրողությունները հաշվի առնելով, ըստ իս, ընդհանրապես պետք է վերանայվի նրա կառուցվածքը` կրճատվի պատգամավորների թիվը: Եթե տարածքային կրճատում է տեղի ունեցել, ինչ իմաստ ունի 33 պատգամավոր ունենալ: Սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկել, սակայն այժմ դրանք երկրորդական են, առաջնայինը հետպատերազմյան տնտեսության վերականգնումն է ու բնակչության սոցիալական կարիքների բավարարումը...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինիՈ՞ւմ կտա Հրե Ձին հնարավորություն փոխել իրենց ճակատագիրը Պորտուգալացի Ռիկարդո Դիոնիսիոն՝ «Արարատի» գլխավոր մարզիչ Հայտնի է՝ երբ 2026-ին կնշվի Սուրբ Զատիկը Սիդնեյի ափերի մոտ շնաձուկը հարձակվել է 13-ամյա դեռահասի վրա Մոսկվայում կոտրել են Անա Պոլիտկովսկայայի հուշատախտակը Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 6-րդ խաղափուլը Ֆրանսիան սոցցանցերի արգելք կսահմանի՝ մինչև 15 տարեկան երեխաների համար ԱՄՆ-ը կմնա ՆԱՏՕ-ում Ճանապարհի ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Վայքի տարածաշրջանից դեպի «Զանգեր» հատվածում Մհեր Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան հարաբերություններին առնչվող հարցեր Նրանց խնդիրը բոլորինս է, առողջություն և ազատություն քաղբանտարկյալներին․ Գառնիկ Դանիելյան Նիկոլ Փաշինյանի դիվանագիտության ամբողջ սնանկությունը․ երբ կլինի խաղաղություն․ Լևոն ԶուրաբյանՀայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարը շարունակվում է Սևան-Մարտունի ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշներին․ վիրավորներ կան Վրաստանում ձերբակալվել են օտարերկրացիներ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զnհվել է առնվազն 5,000 մարդ. Reuters 2026 թվականը՝ ըստ Վանգայի և ՆոստրադամուսիԼույսը վառի´ր. Բլոգեր VS դերասան (տեսանյութ)«Pinaka» ՀԿՌՀ-ի համար նախատեսված կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը ուղարկվել է Հայաստան Զառա Արամյանի դստեր նոր հուզիչ գրառումը Կյանքը ցույց է տալիս՝ խաղաղությունը ամրացնելու համար պետք է որպես տարածք հետաքրքրություն ներկայացնես. ԽաչատուրյանԼուիզա Ներսիսյանի հուզիչ գրառումը՝ Զառա Արամյանի անժամանակ մահից հետոՆոր մանրամասներ՝ Արարատի մարզում հղի կնոջը դանակահարելու դեպքից. ամուսինը դանակահարել է նաև վարորդինԹուրքիան մտադիր է հունվարի վերջին բացել Հայաստանի հետ սահմանային անցակետըԹոփուրիան մեկ բառով պատասխանել է, թե ինչպես կավարտի մենամարտը Ծառուկյանի դեմ FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանը կմասնակցի միասնական տաղավարով Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատուն Ով է Զառա Արամյանի որդին և ինչ գրառում է արել մայրիկի կորստից հետո Նարեկի սրտի վիճակը կարգավորվել է և նրան հետ տարան բանտ. ՄելիքյանԵրբ է այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան է Ինչ իրավիճակ է ԼարսումԱնխնա մսխում է պետական ռեսուրսները Բաթումում ձերբակալվել է սեռական շահագործման համար հետախուզվողը11-ամյա տղան կրակել է հոր գլխին, երբ վերջինս քնելուց առաջ վերցրել է նրա խաղային գաջեթըԵթե ​​ծնելիության խնդիրը չլուծվի, մշակույթներ և երկրներ կանհետանան․ Իլոն ՄասկՇախմատի Հայաստանի առաջնություն․ 5-րդ տուրի արդյունքները Նարեկի սրտի վիճակը կարգավորվել է․ փաստաբան Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռչել Հայաստանի տարածքով. «Սպուտնիկ»Լարսը փակ է բեռնատարների համար Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են Opel-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Գերմանական զորքերը լքել են Գրենլանդիան ԱՄՆ-ն պետք է ավելի եռանդուն աշխատի մնացած հայ գերիների ազատ արձակումն ապահովելու համար. կոնգրեսական Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը Իշխանությունը գիտակցում է իր ապօրինությունների ողջ էությունն ու հետևանքները, սակայն շարունակում է նույն գծի մեջ գործել. Տիգրան Աբրահամյան Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում Նարեկ Սամսոնյանին «Արմավիր» ՔԿՀ–ից շտապ տեղափոխել են «Էջմիածին» ԲԿ․ Նաիրա ԶոհրաբյանԹրամփն Էրդողանին առաջարկել է դառնալ «Խաղաղության խորհրդի» անդամԱՄՆ-ի ներխուժումը Գրենլանդիա Պուտինին կդարձնի աշխարհի ամենաերջանիկ մարդը․ Իսպանիայի վարչապետ
Ամենադիտված