Լոռու մարզում «Opel»-ը բախվել է էլեկտրասյուներին և տապալել դրանք Մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել. պատգամավոր Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն. հասցեներ Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից՝ ՀՀ-ից մատակարարումները սահմանափակելուց հետո Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը․ «Հրապարակ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Գյումրու կառավարման հարցը մնում է բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» 

Վարչապետի մոտ իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մասնավորապես, խորհրդակցությանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը,  Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը, Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը և պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետը նշել է, որ ընթացիկ իրավիճակում ահագնացող հանրային պահանջ է, որպեսզի մեր երկրի պետական մարմինները և ինստիտուտները հստակ աշխատեն: «Խոսքը տվյալ դեպքում վերաբերվում է հատկապես իրավապահ համակարգին և իրավակարգի պաշտպանությանը: Այսօրվա մեր քննարկման ընթացքում կուզենայի, որ մտքեր փոխանակենք և կիսենք գնահատականները, թե ինչքանո՞վ են այսօր իրավակարգի պահպանությանն ուղղված ինստիտուտները պատշաճ մակարդակով գործում և ինչպիսի՞ն է մեր գնահատականը, այդ թվում՝ փոխգործակցության և օրինականության ապահովման տեսակետից: Ցանկանում եմ մի կոնկրետ օրինակի շուրջ խոսել: Գիտեք, որ սույն թվականի նոյեմբերի լույս 10-ի գիշերը տեղի ունեցան իրադարձություններ և, ըստ էության, նաև հարձակում Ազգային ժողովի նախագահի դեմ: Տվյալ գործերով այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 50 անձի, որոնցից խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան 42 անձի պարագայում: Միջնորդություններից մերժվել է 20-ը, բավարարվել է 18-ը, ԱԺ նախագահի դեմ հարձակման գործով կալանավորվել է 2 անձ, ևս մեկ անձի  կալանավորումը մերժվել է: Եթե ճիշտ բարձրաձայնեցի՝ այս վիճակագրությունը և հիմնական հարցը հետևյալն է, թե մեր գնահատականը որն է, թե ինչքանով է այս իրավիճակը պատշաճ արձագանք տեղի ունեցածին, եթե պատշաճ ենք համարում ներկաներս՝ դա ի գիտություն ընդունենք, եթե պատշաճ չենք համարում, հասկանանք՝ ի՞նչն է խնդիրը և ինչո՞ւ մենք ունենք այսպիսի իրավիճակ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Պողոսյանը ներկայացրել են նոյեմբերի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված իրավական գործընթացների ընթացքը, կատարված ուսումնասիրությունների ու քննչական գործողությունների արդյունքները:

Այս համատեքստում, տեղի է ունեցել առարկայական քննարկում հարուցված քրեական գործերի ընթացքի, հանցակազմ պարունակող արարքներում և դրանց կազմակերպման գործում ներգրավված անձանց բացահայտման, դատական համակարգի գործունեության շուրջ: Ներկայացվել են տարբեր դիտարկումներ և կարծիքներ: 

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ իրավապահ համակարգի գործունեության արդյունքում Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր զբաղեցրած դիրքրից, պետք է իրեն զգա լիարժեք պաշտպանված, իսկ իրավապահ համակարգի գործունեությունը պետք է առավելագույնը միտված լինի այդ խնդրի լուծմանը: Այս առումով, վարչապետը կարևորել է իրավապահ համակարգի մարմինների արդյունավետ ու սերտ համագործակցության ապահովումը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասինՆիկոլ Փաշինյանը դատական հայցեր է ներկայացրել Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստանի» դեմԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները Ծիրանը, հանքային ջուրը և այլ ապրանքներն ի՞նչ գնով կարտահանվեն և որտե՞ղ Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմքԸնկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել էՄեր ապրանքների մի զգալի մասը որակական առումով չի զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին. ՊապոյանԻրանը հրթիռային հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչներին և Հորդանանում գտնվող ռազմաբազայինԳեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը Լոռու մարզում «Opel»-ը բախվել է էլեկտրասյուներին և տապալել դրանքԱՄՆ-ը լայնածավալ ավիահարվածներ է հասցրել ԻրանինFT. ԵՄ-ը քննարկում է Կալասին դիվանագիտական ​​պաշտոնից զրկելու հարցըՄանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել. պատգամավոր#ՈւՂԻՂ․ Կառավարության նիստ Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն. հասցեներԿապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակըՌուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից՝ ՀՀ-ից մատակարարումները սահմանափակելուց հետոՍասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ»Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը․ «Հրապարակ»«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Գյումրու կառավարման հարցը մնում է բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ»Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անումՏեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Սանկցիաները շարունակվում են, այլընրտանք չի գտնվում Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համար Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիներըԱրմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր էՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք կանցկացնեն Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 3696 մարդ Մեսսիի 911-րդ գոլը Տոկաևը հույս ունի տարեվերջին հանդիպել Թրամփի հետԺամանակն է, որ Եվրոպան դիվանագիտական ​​երկխոսություն հաստատի Պուտինի հետ․ ՍտուբԱրտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Այրում բնակավայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Mercedes»-ըՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը սպառնացել է Իրանին, եթե գործարքը հետաձգվիՆեթանյահուի գրասենյակը կոշտ է արձագանքել Էրդողանի հարձակումներին Իսրայելի վրաԵս հպարտ եմ, որ աջակցել եմ Փաշինյանի վերընտրմանը․ ԹրամփԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանի հարավում 14 մարդ է զոհվելՀունիսի 7-ին ժողովուրդը միայն մեկ նպատակով էր հերթ կանգնել, որպեսզի երկրում լինի իշխանափոխություն. Հրանտ Մելիք-ՇահնազարյանԱրթուր Օսիպյանի պատմությունը շատ լավ ցույց տվեց, որ Հայաստանում կա քաղհասարակություն. Դանիել ԻոաննիսյանԻրանը պնդում է, որ ԱՄՆ-ի հարվածները կարող են Թեհրանին հեռացնել խաղաղության բանակցություններիցԼյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարելFox News. Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իրանին
Ամենադիտված