Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 12-18-ը Հռոմում քննարկվել են հայ-իտալական հարաբերությունների զարգացման հեռանկարները Իրանի իշխանությունները հայտարարել են երկրում կարգուկանոնի վերականգնման մասին Մի շարք հանցագործությունների մեղադրանքներով հետախուզվողը հայտնաբերվել, կալանավորվել է Դավիթաշենի կամրջի վրա բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ը և «Opel»-ը «Կարող եք մշտապես զրկվել ԱՄՆ հետագայում մուտք գործելու հնարավորությունից»․ դեսպանատունը զգուշացնում է Իշխանությունը խորը և համապարփակ վերլուծություն իրականացնելու փոխարեն ընտրում է այլ ճանապարհ․ Տիգրան Աբրահամյան Բուլղարիայի նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայում ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին Մակրոնը մերժել է Թրամփի առաջարկը Սիս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է 

Հանրային խորհուրդը կոչ է անում ԱԺ-ից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

Հասարակություն

Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել, որով ներկայացրել է դիրքորոշում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծ վերաբերյալ: Հանրային խորհրդի հայտարարությունը.

«Վերջին օրերին բուհական և գիտական համայնքներում վրդովմունքի և խիստ քննադատության առարկա է դարձել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի վերջնական նախագիծը:

Անհնարին է չվրդովվել, որովհետև, ինչպես  բուհերի և գիտական հիմնարկների ժողովներում, այնպես էլ Հանրային խորհրդի Գիտության և կրթության հարցերի հանձնաժողովում՝ ԿԳՄՍ-ի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, երկու անգամ քննարկվել է վերոհիշյալ օրենքի նախագիծը, հնչած առաջարկություններն ու դիտողություններն էլ  երկու անգամ ուղարկվել են նախարարություն, որոնք որևէ կերպ հիշատակված չեն ներկայացված առաջարկություններում:

Ըստ երևույթին  անօգուտ, քանի որ դրանցից ամենակարևորները, որոնք վերաբերում են բուհի ինքնավարությանը, ակադեմիական ազատություններին, գիտական հիմնարկների անկախությանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակին և այլն, մնացել են նույնը: Արդյունքում, ՀՀ կառավարության 03.12.2020թ. նիստում «անհետաձգելի և չզեկուցվող» ձևաչափով «հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ» Ազգային ժողով է ուղարկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի վերջնական նախագիծը, որի  մեջ կատարված որոշ կարևոր բովանդակային փոփոխություններ  հանրային քննարկման չեն էլ դրվել:

Ի դեմս այդ փաստաթղթի,  ստացել ենք մեր երկրի ժողովրդավարական հիմքերը թուլացնող օրենքի նախագիծ, որը վտանգում է գիտական և բուհական ոլորտների ինքնավարությունն ու ինքնակառավարումը, ակադեմիական ազատությունն ու շահառուների մասնակցային իրավունքի իրացումը, զրկում է բուհերի ուսանողությանը, պրոֆեսորադասախոսական կազմին, նաև գիտական հանրությանը իրենց աշխատանքային  կյանքին վերաբերող հարցերի քննարկմանը և որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքից: Ելնելով վերոշարադրվածից՝

Հանրային խորհուրդը և նրա Գիտության և կրթության հարցերի հանձնաժողովի անդամները  նշում են, որ ՀՀ կառավարության 03.12.2020թ. նիստում հաստատված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածին, հակագիտական, հակաժողովրդավարական նախագիծ է, որը սպառնում է մեր երկրի անվտանգությանն ու զարգացմանը:

Հանրային խորհուրդը և նրա Գիտության և կրթության հարցերի հանձնաժողովի անդամները  գտնում են.  

  1. Ազգային ժողովից հետկանչման ենթակա է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը,
  2. Ստեղծել բուհական կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքների նախագծեր՝ ոլորտների շահառուների և պրոֆեսիոնալների մասնակցությամբ, հաշվի առնել արված դիտողություններն ու առաջարկությունները, որոնց վրա նույնպես մասնագետներ են աշխատել:
  3. Պնդում ենք մեր նախկին առաջարկության վրա, տարանջատել և ստեղծել երկու առանձին օրենքներ՝ բուհական կրթության և գիտության զարգացման մասին: Պատերազմը ցույց տվեց, որ մեզ անհրաժեշտ է ունենալ գիտության մասին նոր օրենք, ռազմաարդյունաբերական հզոր համալիր ստեղծելու հայեցակարգ, որը պիտի հիմնվի մեր երկրի գիտական և արդյունաբերական ներուժի վրա»:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Իմ դեպքում՝ 2016-2026=20կգ»․ Արսեն Թորոսյանը՝ առաջ և հիմա (լուսանկար)Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 12-18-ը Հռոմում քննարկվել են հայ-իտալական հարաբերությունների զարգացման հեռանկարները Իրանի իշխանությունները հայտարարել են երկրում կարգուկանոնի վերականգնման մասին«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է Մի շարք հանցագործությունների մեղադրանքներով հետախուզվողը հայտնաբերվել, կալանավորվել է Որտեղ է հանգիստը վայելում Իվետա Մուկուչյանը (լուսանկարներ)Դավիթաշենի կամրջի վրա բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ը և «Opel»-ը«Կարող եք մշտապես զրկվել ԱՄՆ հետագայում մուտք գործելու հնարավորությունից»․ դեսպանատունը զգուշացնում էԻշխանությունը խորը և համապարփակ վերլուծություն իրականացնելու փոխարեն ընտրում է այլ ճանապարհ․ Տիգրան ԱբրահամյանԲուլղարիայի նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայում ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին Մակրոնը մերժել է Թրամփի առաջարկըՍիս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել Երևանի քաղաքապետարանը զգուշացնում էՄահացել է Valentino նորաձևության տան հիմնադիրը Ֆինլանդիայի նախագահը հրավիրվել է՝ միանալու Գազայի խաղաղության խորհրդինՔաղաքացու կյանքը պիտի հեշտացնենք․ ՓաշինյանՆոր համաձայնագիր՝ ԵԱՏՄ-ում առևտրի և ներդրումների նոր հնարավորությունների համարԲայրամովն ու Ռուբիոն քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Եվրոպական Միությունն արդեն 25%-ով կախված է ԱՄՆ գազի մատակարարումներից․ ԵվրահանձնաժողովԻսպանիայում զոհերի թիվը հասել է 4 տասնյակիԿորուստ՝ Արփի Գաբրիելյանի ընտանիքում (լուսանկար)Արտակարգ դեպք Հալաբյան փողոցում«Զայեդ»-ի մրցանակին արժանացել է նաև Իլհամ Ալիևը․ խաղաղության ճանապարհը պահանջում է համատեղ աշխատանք․ վարչապետի խոսնակՈրն է Եվրոպայի զսպվածության պատճառը Թրամփի հետ հարաբերություններում․ NYTԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինԳորիսում դպրոցի աշակերտ է մահացելԷրդողանը բացատրել է, թե ինչպես կարող է Իրանը հաղթահարել «թակարդներով լի» ժամանակաշրջանըՏոկաևը Թրամփից հրավեր է ստացել՝ մասնակցելու Գազայի խաղաղության խորհրդինԳեղարքունիքում բախվել են «Volkswagen»-ը և «Mercedes»-ը․ վերջինը հայտնվել է ձնակույտերի մեջ Հղի կնոջը փրկարարներն են օգնության հասել․ ինչ է տեղի ունեցել Սիրիայի անցումային նախագահ ալ-Շարաան չեղարկել է Գերմանիա այցը․ ReutersՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներինԲախվել են «Mercedes-Benz»-ը և «Volkswagen»-ը. կան տուժածներՀայաստանը՝ աշխարհաքաղաքական նոր զարգացումների կենտրոնում․ ինչ սպասել 2026թ-ից (տեսանյութ)ՄԻՊ-ը «չաղ ու բախտավոր» է իր պաշտոնում․ Նարեկի 11 օրվա չկերած ուտելիքի կարիքը չունի․ Արմեն ԱշոտյանՆեթանյահուն կտրուկ է արձագանքել Գազայի հարցում Էրդողանի ներգրավվածությանըԱրևմուտքում խոսել են ԵՄ-ի՝ Ռուսաստանին «թելադրելու» լիազորությունների բացակայության մասինԳրենլանդիան չի զիջի ԱՄՆ ճնշմանը. Ազատումներ և նշանակումներ՝ ՀՀ ոստիկանությունում և ՓԾ-ում (տեսանյութ)Հիմնարկ ընդունված կալանավորված անձը կոշիկներում թաքցրել էր թմրամիջոցների նմանվող զանգվածներ Իտալիայում բացահայտել են Գրենլանդիայի՝ Միացյալ Նահանգներին միանալու հետևանքներըՀԱՊԿ-ում խորհրդակցություն է անցկացվելԸնդդիմադիրներն այցելել են քաղբանտարկյալներին․ ՀՀ նախագահը պարգևատրել է ԱՄՆ դեսպանին (տեսանյութ)Ալիևը պարգևատրվել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակովԷներգետիկ ոլորտում արտակարգ դրության հայտարարումը բացահայտեց Ուկրաինայի քաղաքական անկայունությունը․ UnHerdԿԸՀ-ն փոփոխություն է կատարել դիտորդների հավատարմագրման կարգում Հայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ 14.5 միլիարդ դոլար է. «Հետք»Ովքեր են ձեր գործընկերները․ Փոստանջյանի հարցը դատավորինՊուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացել (տեսանյութ)
Ամենադիտված