Թուրքագետը վստահ է՝ Թուրքիայի համար անկյունաքարային հարց է Մեղրիով դեպի Նախիջևան ճանապարհ ունենալը
Հասարակություն
Թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ՝ Թուրքիայի համար այսօր անկյունաքարային է Մեղրիով դեպի Նախիջևան ճանապարհ ունենալու հարցը:
«Ներկա իրավիճակում մտավորականի դերը» նախաձեռնության շրջանակում կազմակերպված հանդիպմանը Մելքոնյանը շեշտեց, որ արևելագետ ուսանողներն անգամ կարող են փաստել, որ դա պանթուրանական ծրագրի ամենակարևոր, ամենացանկալի կետն է:
«Նրանք ձգտում են ամենացանկալի ճանապարհով Թուրքիան կապել Նախիջևանին, Նախիջևանը ցամաքային ճանապարհով կապել Ադրբեջանին և այդպես շարունակ: Թուրքիայի և՛ նախագահի, և՛ ԱԳՆ նախարարի հայտարարությունները հիմնականում սևեռված են հենց Մեղրիի խնդրի վրա, թե ինչպիսի ճանապարհ պետք է լինի, ինչպես գործարկվի»,-ասաց թուրքագետն ու հավելեց, որ չի բացառում՝Թուրքիան հայտարարի, որ կարող է բացել Հայաստանի հետ սահմանը, ինչը մեզ համար սպառնալիք է լինելու, որովհետև մենք պատրաստ չենք դրան:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)