Քննարկվել են մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքները «Ինտերը» հաղթել է «Կոմոյին»․ Մխիթարյանը մասնակցել է խաղին Երևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել է Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Կոռուպցիայից զերծ պետության տեսլականը մեզ համար բացարձակապես առաջնահերթություն է․ վարչապետ Չգիտեմ՝ որն է իրական, որը՝ մեկնաբանություն. ՄԻՊ-ը՝ դպրոցի տնօրենի թմրանյութ օգտագործելու մասին Պատերազմից հետո Հայաստանը դեռ ուներ Արցախը պահպանելու բանակցային հնարավորություններ. Կարապետյան Ռուսաստանը նոր մարտավարություն է կիրառել Կիևի էներգետիկ համակարգը շարքից հանելու համար Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու Կրետե կղզու մոտ միգրանտներ տեղափոխող նավից 12 զոհվածի մարմին է հայտնաբերվել ԱԺ-ն չպետք է մարտադաշտ լինի. ՄԻՊ-ը՝ պատգամավորների ծեծի մասին 

«Ջանի՛կ, վտանգավոր է, սպասի՛ր». Արցախում զոհվել է Դեղագիտական ֆակուլտետի ուսանող Ջանիկ Նազարյանը

Հասարակություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից հայտնում են.

«Արցախյան վերջին հերոսամարտում անմահացավ նաև Դեղագիտական ֆակուլտետի ուսանող Ջանիկ Արմենի Նազարյանը: Դեղագիտականում կյանքը հանուն հայրենիքի զոհած հերոսը սովորել է ընդամենը մեկ ուսումնական կիսամյակ, քննությունները հանձնել և 2020 թվականի հունվարին զորակոչվել է զինվորական ծառայության:

 «Ջանիկ Նազարյանը կարգապահ, համեստ և խելացի ուսանող էր, այդպես են բնութագրում նրան ընկերները, այդպիսին ենք նրան հիշում մենք: Խորը ցավով տեղեկացանք, որ Ջանիկը հայրենիքին իր պարտքը կատարելիս զոհվել է: Ցավակցում ենք նրա ծնողներին, հարազատներին, ընկերներին: Ջանիկի և մեր բոլոր մյուս անմահացած հերոսների հիշատակը վառ կմնա մեր սրտերում»,- նշում է Դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանը:

Շատ է համալսարանականների ասելիքը Ջանիկի մասին:

«Սիրում էր շատ հարցեր տալ, նույնիսկ դասի թեմայից դուրս: Անգամ նոր դասը սկսելուց՝ դեռ միտքս չավարտած, անհամբերությամբ հարցեր էր տալիս: Ամեն անգամ ասում էի՝ Ջանի´կ, սպասի՛ր, դասը պատմեմ վերջացնեմ, հարցերիդ պատասխանը ընթացքում կստանաս, եթե ոչ՝ անպայման կպատասխանեմ: Ասում էր՝ լավ, ընկե´ր Սարգսյան: Մի քանի րոպե հետո նորից սկսում էր հարցեր տալ. արդեն սովորել էի ու որոշեցի հենց նույն պահին էլ հարցին պատասխանել: Երբ արդեն գիտեր, որ բանակ է գնալու, ժպիտը դեմքին ասում էր. «Ընկե՛ր Սարգսյան, հեսա կգնանք բանակ, հանգիստ կպատմեք Ձեր դասը, Ձեզ ընդհատող չի լինի»»,- պատմում է Բժշկական ֆիզիկայի ամբիոնի դասախոս Շուշանիկ Սարգսյանը:

Կուրսընկերուհու՝ Սաֆիյա Մադաթյանի համոզմամբ՝  Ջանիկը տարբերվում էր բոլորից իր առանձնահատուկ տեսակով։ Լավ է հիշում, թե ինչպես էին միասին անցյալ տարի այս օրերին ամանորյա նվերներ գնում խմբեցիներին ու քննարկում խմբով ինչպես կարող ենք նշել տոնը:

Մյուս կուրսընկերուհու՝ Նատալյա Ստեփանյանի գնահատմամբ՝ Ջանիկն իրենց  178 խմբի լուսավոր կետն էր, անսահման էր նրա բարությունը:

Ջանիկ Նազարյանը  ծնվել է 2001թ. նոյեմբերի 29-ին Արմավիր մարզի Նորավան համայնքում։ Ծառայել է Ջրականում (Ջաբրաիլ):

«Քանի որ սովորում էր բժշկական համալսարանում մեկ ամիս եկել է Երևան վերապատրաստման, դարձել է սանհրահանգիչ և ստացել կրտսեր սերժանտի կոչում։ Ընկերները պատմում են, որ բազում զինվորների կյանքեր է փրկել մարտերի ժամանակ»,- ասում է քույրը՝ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Նազարյանը։

Հոկտեմբերի 3-ին վաշտի վիրավորներին առաջին բուժօգնություն է ցուցաբերել և դուրս բերել դիվերսիոն խմբի շրջափակումից։ Օրեր անց՝ հոկտեմբերի 21-ին, Ֆիզուլիի շրջանի պաշտպանական մարտերի ժամանակ զինակից ընկերներից մեկը վիրավորում է ստացել:

– Տղե՛րք, գնամ բերեմ,-ասել է Ջանիկը…

-Ջանի՛կ, վտանգավոր է, սպասի՛ր:

-Չէ, արնաքամ կլինի, ուր սպասեմ…

«Առաջին օգնություն ցույց տալու ընթացքում էլ կյանքով լեցուն, կյանքը սիրող եղբայրս վիրավորվում է հակառակորդի դիպուկահարի կրակոցից և անմահանում… Ընտանիքի միակ տղան էր, ես և քույրս մեծ ենք։ Նա մեր տան փոքրն էր ու շատ սիրված»,- ընդգծում է քույրը:

Ավագ քույրերի կրտսեր եղբայրը, չնայած տարիքին, խորհրդատու էր նրանց համար ու լավ ընկեր։ Միշտ կյանքով լի, ամեն պահի նոր բան սովորելու ձգտումով, կյանքից ամենալավն ու ամենադրականը վերցնող, մանրուքը տոն էր դարձնում ու այդ տոնը փոխանցում։

 Մարիամի խոսքով՝ մարտերում հերոսի մահով ընկած եղբայրն օրինակ էր հավատալու, սիրելու, ապրելու, ոչ մի պահ չտրտնջալու ու կյանքին շնորհակալ լինելու։

Զինվորական ծառայությունից հետո Ջանիկը ծրագրում էր փոխել մասնագիտությունը՝ տեղափոխվելով  Ստամատոլոգիական ֆակուլտետ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքներըԹուրքիայի պողպատաձուլական գործարանում պայթյուն է որոտացել«Ինտերը» հաղթել է «Կոմոյին»․ Մխիթարյանը մասնակցել է խաղինՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասինԵրևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել էԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում էԿոռուպցիայից զերծ պետության տեսլականը մեզ համար բացարձակապես առաջնահերթություն է․ վարչապետԼեհաստանը կշարունակի ահաբեկչության հետաքննությունը՝ չնայած հրաձիգի մահվանըՉգիտեմ՝ որն է իրական, որը՝ մեկնաբանություն. ՄԻՊ-ը՝ դպրոցի տնօրենի թմրանյութ օգտագործելու մասինՊատերազմից հետո Հայաստանը դեռ ուներ Արցախը պահպանելու բանակցային հնարավորություններ. ԿարապետյանՌուսաստանը նոր մարտավարություն է կիրառել Կիևի էներգետիկ համակարգը շարքից հանելու համարՓաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ինՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցուԿրետե կղզու մոտ միգրանտներ տեղափոխող նավից 12 զոհվածի մարմին է հայտնաբերվելՇոյգուն հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում միջազգային ռիսկերի մասշտաբավորման մասինԱԺ-ն չպետք է մարտադաշտ լինի. ՄԻՊ-ը՝ պատգամավորների ծեծի մասինԼուսին մեկնելու հնարավորություն․ NASA-ն նոր տիեզերագնացների ընտրություն է սկսելԲեթմենի հայտնի մոտոցիկլետը աճուրդում կարող է վաճառվել 1,2 միլիոն դոլարովԻրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ ինը օրինագիծՀայկական կողմը հավաստիացրել է, որ ԱՄՆ զինվորականները չեն տեղակայվի «Թրամփի ուղու» երկայնքով․ ԲաղայիԷրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումՀակոբ Բադալյան․ ՍԴ նախագահի ընտրությունը բացահայտեց Փաշինյանի և իշխանության «արևմտամետ» թևի դիմակայությունըԿրակոցներ, նռնակներ և շորթումներ․ Իսրայելի քաղաքներից մեկում հանցավոր բախումների ալիք էԿուբան բանակցություններ է վարել ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի և Պետդեպարտամենտի հետԹրամփը սպառնում է վերսկսել պատերազմը, ԱՄՆ-ն դիմում է Չինաստանի օգնությանըԱլիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. ԽաչատրյանԱննա Գրիգորյան․ Ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա՝ թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը ՀայաստանումՌուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Մատենադարանի մոտ BMW X5-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել հաստաբուն ծառին#ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԹրամփը նոյեմբերի 9-ին Սպիտակ տանը կհանդիպի Կատարի վարչապետի հետ Արարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ50-60 ուղևոր տեղափոխող ավտոբուս է շրջվել․ կան զոհեր և տասնյակ վիրավորներԴատարանը թույլ է տվել Մկրտիչ Սրբազանին այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարանԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը մեղադրվում է Չինաստանի հետախուզության գործակալի հետ կապ ունենալու մեջԿասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով․ ԲԸՏՄԷրդողանի այցը Բաքու Թուրքիայում կոշտ քննադատության է արժանացելԿրակովում կրակոցներ իրականացրած ահաբեկիչը մահացել է հիվանդանոցումԵթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվիՍաուդյան Արաբիան հայտնել է հութիների հրթիռային հարձակումը կանխելու մասինԱլեն Սիմոնյանը մասնակցում է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպմանըԹրամփը խոստովանել է, որ իր՝ ներգաղթյալների արտաքսման քաղաքականությունը չափազանց կոշտ է եղել TRIPP-ի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույցՓաշինյան․ Հայաստանը կարող է դառնալ կոռուպցիայից զերծ պետությունԹրամփը Ռուբիոյին անվանել է 2028 թվականի ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածու Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ ԲեգլարյանՄադուրոն բանտում նիհարել է և ժամանակն անցկացնում է Աստվածաշունչ ու Ղուրան կարդալով«Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի է ենթարկել հետիոտնին
Ամենադիտված