Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում Հակոբ Բադալյան․ ՍԴ նախագահի ընտրությունը բացահայտեց Փաշինյանի և իշխանության «արևմտամետ» թևի դիմակայությունը Կրակոցներ, նռնակներ և շորթումներ․ Իսրայելի քաղաքներից մեկում հանցավոր բախումների ալիք է Թրամփը սպառնում է վերսկսել պատերազմը, ԱՄՆ-ն դիմում է Չինաստանի օգնությանը Ալիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. Խաչատրյան Աննա Գրիգորյան․ Ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա՝ թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը Հայաստանում Մատենադարանի մոտ BMW X5-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել հաստաբուն ծառին #ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Արարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 50-60 ուղևոր տեղափոխող ավտոբուս է շրջվել․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ Դատարանը թույլ է տվել Մկրտիչ Սրբազանին այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարան 

ՀՀ-ում քննարկել են դատաիրավական բարեփոխումների ներքո գործարար միջավայրի բարելավման արդի մարտահրավերները

Հասարակություն

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություների կենտրոն» հիմնադրամի կողմից դեկտեմբերի 11-ից 12-ը կազմակերպվել էր «Գործարար միջավայրի բարելավման արդի մարտահրավերները դատաիրավական բարեփոխումների ներքո» խորագրով երկօրյա աշխատաժողով։

Վերջինին մասնակցել են պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ԱԺ պատգամավորներ Սուրեն Գրիգորյանն ու Եղիշե Սողոմոնյանը, ներկայացուցիչներ՝ Էկոնոմիկայի, Ֆինանսների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններից, Կենտրոնական բանկից, Պետական եկամուտների կոմիտեից, Բանկերի միությունից,  առևտրային բանկերից, խորհրդատվական ընկերություններից, հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև ոլորտային փորձագետներ ու իրավաբան-գիտնականներ։

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես է եկել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ դատաիրավական բարեփոխումների ներքո մինչև այժմ քննարկված ու իրականացված հիմնական օրակարգային հարցերը շոշափել են հանրային ոլորտի թեմաներ, ուստի այս համատեքստում կարևորվում է մասնավոր ոլորտի, գործարար միջավայրի բարելավմանը ուղղված հարցերի քննարկումը, որոնք ներառված են աշխատաժողովի օրակարգում:

«Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տ. Դադունցը ներկայացրել է աշխատաժողովի ընթացքում քննարկվելիք թեմաների շրջանակը` կորպորատիվ և արբիտրաժի ոլորտների բարեփոխումներ, էլեկտրոնային պայմանագրերի դաշտի բարելավում և կրիպտոակտիվների իրավական կարգավիճակի հստակեցման ուղղությունները։

Կորպորատիվ ոլորտում նախատեսվող փոփոխությունների շրջանակում քննարկվել են աշխատակիցերի բաժնետիրացման, բաժնետոմսերի համախմբան (կոնսոլիդացիայի), բաժնետոմսերի դասակարգման կառուցակարգերի վերանայման, բաժնետոմսերի պարտադիր գման և վաճառքի պահանջի վերաբերյալ կարգավորումների ներդրման, կորպորատիվ կառավարման մարմինների իրավասությունների արդյունավետ տարանջատման և բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրական դաշտի արդիականացմանն ուղղված մի շարք հարցեր։

Արբիտրաժի ոլորտի բարեփոխումների շրջանակներում քննարկվել են ոլորտի օրենսդրության վերանայման հիմնական ուղղությունները, ինչպես նաև Հայաստանում արբիտրաժային նոր կենտրոն ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Ներկայացվել են արբիտրաժային նոր կենտրոնի ստեղծման ամփոփ օրակարգը՝ կազմակերպաիրավական ձև, ֆինանսավորում, կառուցվածք, արբիտրաժային կանոններ, արբիտրների (այդ թվում` միջազգային) ներգրավման ուղիներ, վճարներ, այլ երաշխիքներ:

Անդրադարձ է եղել նաև էլեկտրոնային պայմանագրերի իրավական կարգավորումների արդիականացման և կրիպտոարժույթների իրավական կարգավիճակի հստակեցման ու կանոնակարգումների նախատեսման անհրաժեշտության հարցերին:

Օրակարգային հարցերի շուրջ ծավալվել են քննարկումներ և բանավեճեր աշխատաժողովի հյուրերի և բանախոսների մասնակցությամբ, որոնց ժամանակ հնչած առաջարկությունները և դիտարկումները հիմք կհանդիսանան բարեփոխումների իրականացման և քննարկված փաստաթղթերի լրամշակման համար` մինչև դրանց սահմանված կարգով շրջանառությունը:

Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումՀակոբ Բադալյան․ ՍԴ նախագահի ընտրությունը բացահայտեց Փաշինյանի և իշխանության «արևմտամետ» թևի դիմակայությունըԿրակոցներ, նռնակներ և շորթումներ․ Իսրայելի քաղաքներից մեկում հանցավոր բախումների ալիք էԿուբան բանակցություններ է վարել ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի և Պետդեպարտամենտի հետԹրամփը սպառնում է վերսկսել պատերազմը, ԱՄՆ-ն դիմում է Չինաստանի օգնությանըԱլիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. ԽաչատրյանԱննա Գրիգորյան․ Ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա՝ թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը ՀայաստանումՌուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Մատենադարանի մոտ BMW X5-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել հաստաբուն ծառին#ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԹրամփը նոյեմբերի 9-ին Սպիտակ տանը կհանդիպի Կատարի վարչապետի հետ Արարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ50-60 ուղևոր տեղափոխող ավտոբուս է շրջվել․ կան զոհեր և տասնյակ վիրավորներԴատարանը թույլ է տվել Մկրտիչ Սրբազանին այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարանԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը մեղադրվում է Չինաստանի հետախուզության գործակալի հետ կապ ունենալու մեջԿասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով․ ԲԸՏՄԷրդողանի այցը Բաքու Թուրքիայում կոշտ քննադատության է արժանացելԿրակովում կրակոցներ իրականացրած ահաբեկիչը մահացել է հիվանդանոցումԵթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվիՍաուդյան Արաբիան հայտնել է հութիների հրթիռային հարձակումը կանխելու մասինԱլեն Սիմոնյանը մասնակցում է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպմանըԹրամփը խոստովանել է, որ իր՝ ներգաղթյալների արտաքսման քաղաքականությունը չափազանց կոշտ է եղել TRIPP-ի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույցՓաշինյան․ Հայաստանը կարող է դառնալ կոռուպցիայից զերծ պետությունԹրամփը Ռուբիոյին անվանել է 2028 թվականի ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածու Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ ԲեգլարյանՄադուրոն բանտում նիհարել է և ժամանակն անցկացնում է Աստվածաշունչ ու Ղուրան կարդալով«Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի է ենթարկել հետիոտնինՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում նոյեմբերի 11-ի դրությամբԻրաքի տարածքով Իրան ցամաքային ներխուժման սցենար է քննարկվում. ԶԼՄ-ներԱյս կարճ աղոթքն անենք այսօր մեր նահատակների հոգիների խաղաղության համար. Բագրատ ՍրբազանՊետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. ՍիմոնյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզումԹրամփը հույս ունի մահից հետո դրախտ գնալ Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները 44-օրյա պատերազմի ավարտից վեց տարի անց․ նոյեմբերի 9-ի հայտարարությունըՄանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ծրագրով նախատեսվող 605.9 մլն դրամի հատկացումներըՆոյեմբերի 9-ի օրվա խորհուրդը6 տարում ռեգիոնալ անվտանգային գործոն հանդիսացող ՀՀ-ն «դըմփ դընփ հու»-ի արդյունքում ինչից ինչ դարձավՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա էԻսրայելը հավանություն է տվել Գազայի հատվածում 250 օտարերկրյա զինծառայողի տեղակայմանըՆոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԷստոնիայումՌուբիո. ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղում ենՌուբիոն Իրանի պահանջներն անվանել է «վրդովեցուցիչ, ծիծաղելի և անիրատեսական»Վաղ առավոտից Գեղարքունիքի մարզում շարունակվում են ձնամաքրման աշխատանքներըԶգուշացում․ կեղծ SMS-ներ են տարածվում Ճանապարհային ոստիկանության անունից․ քաղաքացիներին հորդորում ենք չբացել հղումներըՌԴ հարվածներից հետո Ուկրաինայում 600 հազար մարդ մնացել է առանց լույսի
Ամենադիտված